«What’s up, Audi?» — նոր YouTube-շոու ապրանքանիշի նորությունների մասին > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

«What’s up, Audi?» — նոր YouTube-շոու ապրանքանիշի նորությունների մասին

  • 16_5_stage_news_audi-youtube-show».jpg
16_5_stage_news_audi-youtube-show».jpg

«What’s up, Audi?» — նոր YouTube-շոու ապրանքանիշի նորությունների մասին

Audi ընկերությունը երկխոսության նոր հնարավորություններ է բացում Audi-ի պաշտոնական YouTube -ալիքում լրագրողների, բլոգերների և ապրանքանիշի երկրպագուների համար: Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ Audi-ի հաղորդակցման դեպարտամենտից Կոննի Բյոմը (Connie Böhm) և YouTube-ի աստղ Միշա Շարուդինը (Misha Charoudin) կներկայացնեն նոր մոդելները «What’s up, Audi?» շոուի շրջանակներում:

Audi e-tron-ի նախատիպի թեստ-դրայվները աֆրիկյան անապատում, նոր մոդելների շնորհանդեսները, Formula E և DTM շարքերի մրցարշավների ամփոփումը, մշակումը, դիզայնը և արտադրությունը՝ հրապուրիչ ծանոթություն է ապրանքանիշի կյանքին՝ «What’s up, Audi?»-ի հետ միասին:

«Այսօր լրագրողները, բլոգերներն ու ապրանքանիշի երկրպագուները մեծ մասամբ տեղեկատվություն են ստանում առցանց աղբյուրներից՝ օգտագործելով շարժական սարքերը: Մեր պատասխանն այդ թրենդին կդառնա «What’s up Audi?» շոուն: Մենք ցանկանում ենք զարմացնել հանդիսատեսին և՛ վարողների ընտրությամբ, և՛ տաղավարի արտասովոր ձևավորմամբ և՛ նյութի մատուցմամբ», - ասում է Վոլֆգանգ Ռոտերը (Wolfgang Rother) Audi-ի հաղորդակցման դեպարտամենտից: