Audi A7 Sportback-ը ճանաչվել է 2019թ. պրեմիում դասի լավագույն ավտոմեքենա: Audi A7 Sportback-ն այդ պարգևին արժանացած՝ Audi բրենդի երկրորդ ավտոմեքենան է. անցյալ տարի մրցանակը ստացավ բիզնես դասի առաջատար սեդան Audi A8-ը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է Նյու-Յորքի միջազգային ավտոսրահում:
World Car Awards,միջազգային մրցույթի ժյուրին, որի կազմում էին 24 երկրների 86 փորձագետներ, Audi A7 Sportback-ը ճանաչեց որպես պրեմիում դասի լավագույն նոր ավտոմեքենան: Սա Audi-ի 10-րդ հաղթանակն է World Car Awards հեղինակավոր մրցույթում:
«Audi-ի համար մեծ պատիվ է երկու տարի անընդմեջ «Պրեմիում դասի լավագույն ավտոմեքենա» պարգևին արժանանալը, նշեց AUDI AG-ի վարչության անդամ, տեխնիկական զարգացման գծով պատասխանատու Հանս- Յոահիմ Ռոտենպիլերը (Hans-Joachim Rothenpieler): - Մենք չափազանց հպարտ ենք այդ կոչումով. այն հերթական անգամ հաստատում է , որ Audi-ն ստեղծում է տարբեր սեգմենտներում առաջատար դիրքեր գրավող պրեմիում դասի առաջավոր ավտոմեքենաներ:»
Նրբագեղ կուպե, ընդարձակ սեդան և ունիվերսալի շշնեցնող տարողութնակություն՝ նոր Audi A7-ը ցուցադրում է նորարարական թվային տեխնոլոգիաները, սպորտային դինամիկա և բարձրակարգ հարմարավետություն: