Audi-ն 2019-ի Շանհայի միջազգային ավտոսրահում > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Audi-ն 2019-ի Շանհայի միջազգային ավտոսրահում

  • 1400_438_audi-shanghai-motor-show-2019.jpg
1400_438_audi-shanghai-motor-show-2019.jpg

Audi-ն 2019-ի Շանհայի միջազգային ավտոսրահում

Այս գարնանը Շանհայի ավտոսրահը համաշխարհային պրեմիերաների հարթակ կդառնա միանգամից երկու Audi-ի համար: Չորս օղակներով ապրանքանիշի ստենդին առաջին անգամ կներկայացվեն Audi AI:ME կոնցեպտուալ մոդելը, ինչպես նաև ՝ հատուկ Չինաստանի համար մշակված և Ֆոշանի գործարանում արտադրվող Audi e-tron և Audi Q2L e-tron լիովին էլեկտրական երկու մոդելների սերիական տարբերակները:

Audi-ի ստենդի տպավորիչ իրադարձությունը կդառնա Audi AI:ME կոնցեպտ-քարի համաշխարհային պրեմիերան: Նորարարական մոդելի օրինակով ապրանքանիշը կցուցադրի ապագայի մեգապոլիսի կոմպակտ ավտոմեքենայի իր տեսլականը: Կոնցեպտը հագեցած է չորրորդ մակարդակի կառավարման ավտոմատացված համակարգերով, որոնց շնորհիվ վարորդը և ուղևորները ուղևորության ժամանակ հնարավորություն կստանան զբաղվելու իրենց գործերով: Audi AI:ME-ն առաջարկում է ժամանցի և բարձր տեխնոլոգիական լուծումների չափազանց մեծ ցանկ ցանցերում ու հանգստի համար:
AUDI AG-ի վարչության նախագահ Բրեմ Շոտ(Bram Schot). «Ներկայացնելով միանգամից երկու էլեկտրական մոդել՝ Audi Q2L e-tron և Audi e-tron, մեր գործընկերոջ՝ FAW-ի հետ համատեղ մենք մեր ներկայության նոր դարաշրջան ենք բացում չինական շուկայում՝ մեր ապրանքանիշի համար ամենախոշոր և կարևոր տարածաշրջանում : Արդեն այս տարի մեկնարկում է Audi Q2L e-tron կոմպակտ քրոսովերի տեղական արտադրությունը, իսկ 2020 թվականին դրան կմիանա նաև Audi e-tron-ը»:

Նոր Audi Q2L e-tron-ը 33 մմ-ով ավելի երկար է բազային մոդելից: Ավտոմեքենան առջևի լիսեռի վրա ստացել է 100 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչ 290 Ն. Մ ոլորող մոմենտով: Մարտկոցի 33 կՎտ.ժ ունակության պայմաններում ընթացքի պաշարը, որ որոշվում է ավտոմեքենայի կատարելագործման ( омологации), տեղական գործընթացներին համապատասխան, կազմում է 265 կմ: