Audi e-tron-ը Բեռլինալեում. էլեկտրամոբիլներ կինեմատոգրաֆի աստղերի համար > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Audi e-tron-ը Բեռլինալեում. էլեկտրամոբիլներ կինեմատոգրաֆի աստղերի համար

  • 1400_438_stage_news_audi-e-tron-berlinale-film.jpg
1400_438_stage_news_audi-e-tron-berlinale-film.jpg

Audi e-tron-ը Բեռլինալեում. էլեկտրամոբիլներ կինեմատոգրաֆի աստղերի համար

Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնի (Բեռլինալե) աստղերը կարմիր ուղեգորգի մոտ կժամանեն Audi e-tron-ով: Audi ապրանքանիշը վեցերորդ սեզոնն է, որ հանդես է գալիս որպես փառատոնի գլխավոր գործընկեր: Այս տարի Audi-ն և Բեռլինալեի կազմակերպիչները հյուրերին կընդունեն Audi Berlinale Lounge թեմատիկ տաղավարում, որն իր դռները լայնորեն կբացի կինեմատոգրաֆիստների, ԶԼՄ-ի ներկայացուցիչների և փառատոնի բոլոր այցելուների առջև: Փետրվարի 7-16-ն այստեղ տեղի կունենա Բեռլինալե Բաց տան (Berlinale Open House) միջոցառումների մի ամբողջ շարք՝ ամենատարբեր ձևաչափերում, կանցկացվեն նաև կինոարտադրության, մշակույթի և բիզնեսի առաջատար ներկայացուցիչների բացառիկ բանավեճեր, որոնց շրջանակներում կքննարկվեն արդիական թեմաներ:

Պոտսդամեր Պլացում տիրող՝ Բեռլինի 69-րդ միջազգային կինոփառատոնի հրապուրիչ քաղաքային մթնոլորտում Audi e-tron-ը՝ Audi-ի առաջին լիովին էլեկտրական սերիական մոդելը, ակնառու կերպով ցույց կտա զրոյական արտանետում ունեցող շարժունակության առավելությունները: Կինոյի աշխարհի հայտնիները անդրանիկ ցուցադրությունների, բացման և պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունների կարմիր ուղեգորգի մոտ կհասնեն՝ ժամանելով էլեկտրական քրոսովերով: Փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը (Dieter Kosslick) արդեն գնահատել է Audi e-tron-ի ամենօրյա ռեժիմով օգտագործումը մեգապոլիսում: «Audi e-tron –ով ուղևորությունը սքանչելի փորձ է: Ավտոմեքենան դարձել է շարժունակության նոր դարաշրջանի ավետաբերը»,- ասում է նա:
Բեռլինի միջազգային կինոփառատոնը միավորում է ստեղծագործական ոչ ստանդարտ մոտեցմամբ, համարձակ կինեմատոգրաֆիստներին: Նրանք իրենց վճռականությամբ և նպատակասլացությամբ ձևավորում են արդիական տենդենցները, ուղի են հարթում դեպի նոր բացահայտումներ: «Audi-ն կայուն հարաբերություններ է ստեղծել կինեմատոգրաֆիական հարթակի հետ և այս տարի Բեռլինալե Բաց տուն ծրագրի շրջանակներում մեր Audi Berlinale Lounge տաղավարում մենք նորից կհավաքենք ոչ ստանդարտ մտածողությամբ, ստեղծարար մարդկանց», - ասում է AUDI AG-ի մարկետինգի բաժնի ղեկավար Ջեյսոն Լաստին (Jason Lusty):

Audi Berlinale Lounge-ը դառնում է գաղափարների փոխանակման և համալիր փոխազդեցության հարթակ: Բեռլինալե պալատի առջև՝ կարմիր ուղեգորգի կողքին կառուցված տաղավարը բաց է փառատոնի բոլոր հյուրերի համար: Ծրագրի շրջանակներում փետրվարի 7-ից 16-ը փառատոնի կազմակերպիչների հետ համատեղ Audi-ն ամեն օր կանցկացնի հանդիպումներ բարձակարգ սպիկերների հետ, հարցազրույցներ և հատուկ միջոցառումներ: Electric Minds իրիկնամուտի նոր ձևաչափում, որի համար որպես մոդերատոր հանդես կգա Յորգ Թադեուշը (Jörg Thadeusz), կինոարտադրության, մշակութային և հասարակական էլիտայի ստեղծարար ներկայացուցիչները կաշխատեն բացել էլեկտրական շարժունակության թեման՝ ընդգրկելով կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող էներգատարողություն, լռություն, վազքի պաշար հասկացությունները: Առանձին վարպետության դասընթացի շրջանակում Podstars OMR մարկետինգային ցանցի փորձագետ և ղեկավար Վինսենթ Կիտմանը կպատմի, թե ինչպես կարելի է օգտագործել պոդկաստները առավելագույն արդյունավետությամբ. Berlinale Lounge-ի գիշերները հյուրերին կուրախացնեն բացառիկ համերգներով և հանրաճանաչ դիջեյների ելույթներով: Կկազմակերպվեն նաև Բեռլինալեի բացման և պարգևատրման հանդիսավոր արարողությունների ուղիղ տեսահեռարձակումներ:

Audi ընկերությունը 2015 թվականից սկսած աջակցում է կարճամետրաժ ֆիլմերի տաղանդավոր ռեժիսորներին՝ նրանց պարգևատրելով Audi Short Film Award հատուկ մրցանակով: Փետրվարի 16-ին 69-րդ Բեռլինալեի պաշտոնական արարողության շրջանակներում էքսպերիմենտալ կինեմատոգրաֆիայի բնագավառում ունեցած հաջողության համար կհանձնվի մրցանակ 20 000 եվրոյի չափով: «Կարճամետրաժ ժապավեններ ստեղծողները միշտ առանձնահատուկ բավականությամբ են փորձարարության դիմում, ինքնարտահայտման համար նրանք ոչ ստանդարտ ձևեր կիրառելու համարձակություն ունեն: Նոր բացահայտումներ կատարելու ձգտումը նաև մեր փիլիսոփայության մասն է կազմում, մեզ համար կարևոր է տաղանդավոր մարդկանց սատարելը»,- նշել է Ջեյսոն Լաստին: Նրանցից մեկը, ռեժիսոր Ռեկի Բուչշին (Reka Bucsi) Հունգարիայից, 2018 թվականի Audi Short Film Award մրցանակակիրն է: Բեռլինալե Բաց տան ծրագրի շրջանակներում փետրվարի 10-ին Ռեկին հանդիպում կունենա Vimeo հոսքային հարթակի գլխավոր կուրատորի և կարճամետրաժ ֆիլմերի 2019 թվականի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ (International Short Film Jury) Ջեֆրի Բոուերսի (Jeffrey Bowers)հետ: Ռեկի Բուչշին կպատմի իր ճանապարհորդությունների և այն մասին, թե տարբեր երկրներում ինչպես են ընդունել նրա՝ Audi Short Film Award մրցանակին արժանացած «Արևային զբոսանք» (Solar Walk) ֆիլմը:

2020 թվականին՝ փառատոնի քսանամյակին Audi-ն կրկին հանդես կգա որպես Բեռլինալեի գլխավոր գործընկեր: Առաջնակարգ ավտոմեքենաներ արտադրողը և Բեռլինի միջազգային կինոփառատոնն իրենց համագործակցությունը երկարաձգել են ևս մեկ տարով: