Audi-ն Լոս Անջելես-2019 ավտոսրահում > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Audi-ն Լոս Անջելես-2019 ավտոսրահում

  • 1920x600A1914542.jpg
1920x600A1914542.jpg

Audi-ն Լոս Անջելես-2019 ավտոսրահում

Audi-ն շարունակում է էլեկտրաֆիկացնել իր մոդելային շարքը։ Լոս Անջելեսի ավտոսրահում չորս օղակներով ապրանքանիշն առաջին անգամ կներկայացնի էլեկտրական Audi e-tron Sportback սերիական տարբերակը։ Չորս դռնանի մոդելում, որի երկարությունը 4,90 մ է, ներդաշնակորեն միավորված են կուպեի նրբագեղությունը և էլեկտրամոբիլի առաջադիմական բնույթը։

Audi e-tron Sportback-ը սերիական մոդելի համար առաջին անգամ ստացել է նորարարական մատրիցային լուսարձակներ՝ Digital Matrix տեխնոլոգիայով։ Դրանք աչքի են ընկնում աննախադեպ ճշգրտությամբ և արդյունավետորեն լուսավորում են տարածությունը ավտոմեքենայի առջև գրեթե միլիոն միկրոհայելիների կիրառման շնորհիվ։ Audi e-tron Sportback-ը, ինչպես և Audi e-tron քրոսովերը, հագեցվում է բարձր արդյունավետություն ունեցող ուժային սարքավորումով։ Նոր էլեկտրական քրոսովերը կարտադրվի Բրյուսելում (Brussels) գտնվող գործարանում։ Նորույթի շնորհանդեսը կայացել է Լոս Անջելեսում 2019 թվականի նոյեմբերի 19-ի երեկոյան՝ ավտոսրահի բացումից առաջ։ Համաշխարհային պրեմիերայի ուղիղ հեռարձակումը կարելի է դիտել սոցիալական ցանցերում և Audi MediaTV ալիքով։

Audi Sport GmbH ստորաբաժանումը նույնպես ներկայացնում է Audi RS Q8 նոր մոդելը, որը Q ընտանիքի լավագույն ներկայացուցիչներից է։ Երկու տուրբամղիչ ունեցող ութ գլանանոց շարժիչով հագեցած Audi RS Q8-ը հաստատում է Q շարքի նոր մոդելի բարձր կարգավիճակը։ Գերազանց դինամիկ բնութագրերը լրացվում են ավտոմեքենայի 48 վոլտանոց հիմնական էլեկտրական համակարգի վրա հիմնված մեղմ հիբրիդի համակարգի (MHEV) միջոցով ապահովվող բարձրագույն արդյունավետությամբ։ Փոկային շարժաբերով մեկնարկիչ-գեներատորը Audi RS Q8-ին թույլ է տալիս վերաօգտագործել մինչև 12 կՎՏ էներգիա լիթիումային մարտկոցի լիցքավորման համար։ Արդյունքում՝ 55-160 կմ/ժ արագության պարագայում ավտոմեքենան կարող է մինչև 40 վայրկյան շարժվել ինքնագլորումով՝ անջատված շարժիչով։ Շարժիչի մասնակի բեռնվածության և ցածր պտույտների դեպքում Audi RS Q8-ը կարող է արդյունավետության բարձրացման համար օգտագործել ևս մեկ լուծում՝ գլանների անջատման համակարգը։


Audi, Ducati և Lamborghini ապրանքանիշերով ներկայացված Audi կոնցեռնը «պրեմիում» սեգմենտում ավտոմեքենաներ և մոտոցիկլներ արտադրող ամենահաջողակ կազմակերպություններից է աշխարհում։ Կոնցեռնը ներկայացված է աշխարհի ավելի քան 100 շուկաներում։ Նրա 18 արտադրական հարթակները տեղաբաշխված են աշխարհի 13 երկրներում։ AUDI AG-ի 100-տոկոսանոց դուստր-կազմակերպությունների թվում են այնպիսի ֆիրմաներ, ինչպիսիք են՝ Audi Sport GmbH (Նեկկարզուլմ), Automobili Lamborghini S.p.A. (Սանտ’ Ագատա - Բոլենեզե/Իտալիա) և Ducati Motor Holding S.p.A. (Բոլոնյա/Իտալիա)։

2018 ֆինանսական տարում Audi կոնցեռնն իր պատվիրատուներին է մատակարարել Audi մակնիշի մոտ 1 812 միլիոն ավտոմեքենա, Lamborghini մակնիշի 5,750 սպորտային ավտոմեքենա և Ducati ապրանքանիշի 53,004 մոտոցիկլ։ 2018 թվականին 59,2 մլրդ եվրո ապրանքաշրջանառության պարագայում կոնցեռնի շահույթը մինչև հարկերի և տոկոսների վճարումը կազմել է 4,7 մլրդ եվրո։ Ներկայումս կոնցեռնում աշխատում է մոտ 90 000 աշխատակից, որոնցից մոտ 60 000-ը՝ Գերմանիայի տարածքում։ Audi կոնցեռնի գործունեության ուշադրության կենտրոնում նոր մոդելների և ապագայի բնապահպանական տեխնոլոգիաների մշակումն է։