Audi e-tron –ը «լիցքեր է հաղորդում » Մյունխենի օդանավակայանին > 2019 > Նորություններ > Audi-ին Հայաստանում

Audi e-tron –ը «լիցքեր է հաղորդում » Մյունխենի օդանավակայանին

  • 1400_438_stage_news_audi-e-tron-hits-airport.jpg
1400_438_stage_news_audi-e-tron-hits-airport.jpg

Audi e-tron –ը «լիցքեր է հաղորդում » Մյունխենի օդանավակայանին

Մյունխենի օդանավակայանում տեղակայված՝ մետեորիտի ձև ունեցող 630 քառ. մ մակերեսով բազմահարկ տարածական կոմպոզիցիան կնշանավորի Audi e-tron ապրանքանիշի առաջին լիովին էլեկտրական քրոսովերի վաճառքի սկիզբը Գերմանիայում: Այցելուները կարող են տեսնել նոր մոդելը, ինչպես նաև ծանոթանալ ենթակառուցվածքների ոլորտի մշակումներին ու Audi-ի այլ հեռանկարային նախագծերին MAC գիտաժողովի հարթակում՝ 1-ին և 2-րդ տերմինալների միջև: Բացառիկ ցուցահանդեսը կբացվի մինչև մարտի կեսերը:

«Audi e-tron-ի երևան գալով մենք ապրանքանիշի հաջողության պատմության նոր գլուխ ենք բացում: Բացի ավտոմեքենայից մեծ ուշադրություն պետք է դարձվի նոր թվային ծառայություններին և լիցքավորման տեխնոլոգիաներին,- ասում է AUDI AG-ի բիզնեսի զարգացման և վաճառքի ռազմավարության պատասխանատու Հորստ Հանշուրը (Horst Hanschur): - Մետեորիտի կերպարը խորհրդանշում է ընկերության բացարձակապես նոր մոտեցումը շրջակա միջավայրի ու տեխնոլոգիաների, առանց որոնց անհնար է պատկերացնել մեր առաջին լիովին էլեկտրական սերիական մոդելը, հնարավոր փոխներգործությանը: Մեր մոտեցումն ընդգրկում է ավելի լայն ոլորտ. այս տարի Մյունխենի օդանավակայանի հետ համատեղ մենք կաշխատենք էլեկտրամոբիլների լիցքավորման համար նախատեսված ենթակառուցվածքների համալիրի ստեղծման ուղղությամբ»:

2019 թվականին Audi-ն Մյունխենի օդանավակայանում կստեղծի ամենախոշոր լիցքավորման կայանների համակարգն աշխարհում. այստեղ կտեղակայվի փոփոխական հոսանքով լիցքավորման 22 կՎտ հզորությամբ ավելի քան 70 կետ և հաստատուն հոսանքով լիցքավորման 150 կՎտ հզորությամբ 6 կետ:

Տեխնիկական հարցերից (օրինակ՝ լիցքավորում և էներգիայի ռեկուպերացիա) մինչև զգացողություններ Audi e-tron ղեկին. MAC գիտաժողովի տաղավարում այցելուները կկարողանան ոչ միայն տեղեկատվություն ստանալ էլեկտրական շարժունակության վերաբերյալ, այլև՝ պատկերացնել Audi էլեկտրամոբիլների ապագան: Հետաքրքիր կլինի ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երեխաների համար. ADUI անունով ռոբոտը պատանի այցելուներին խաղային ձևով կծանոթացնի ապագայի էլեկտրաշարժմանը: Բացի այդ, ընկերությունը պոտենցիալ գնորդներին հնարավորություն կընձեռի MAC գիտաժողովի տարածքում անցնելու Audi e-tron–ի փոքրիկ թեստ-դրայվ՝ առանց նախնական գրանցման: Անվճար մեկժամյա ուղևորությունը կարելի է նախապես ամրագրել Audi-ի պաշտոնական դիլերի մոտ:

Audi e-tron-ի վաճառքի սկզբի կապակցությամբ տաղավարում կկազմակերպվի հատուկ ուսուցում վաճառքի բաժինների մասնագետների համար: Տարբեր երկրների դիլերական կենտրոնների ավելի քան 9 500 աշխատակիցներ կարող են մանրամասնորեն ուսումնասիրել նոր էլեկտրամոբիլի տեխնոլոգիաներն ու էկոհամակարգը:
Մյունխենի օդանավակայանում Audi e-tron-ի էքսպոզիցիայի նորարարական էլեմենտներից մեկը կդառնա «խաղային» սենյակը՝ մոտակայքում տեղակայված myAudi Sphere տարածքում: Լուծելով տարատեսակ խնդիրներ՝ այցելուները կարող են ծանոթանալ նոր Audi e-tron-ի նորարարական տեխնոլոգիաներին: Բոլոր առաջադրանքները կատարելուց հետո մասնակիցները կստանան երկար սպասված պարգևը՝ Audi e-tron էլեկտրական քրոսովերի թեստ-դրայվը: myAudi Sphere-ում քվեստի համար կարելի է գրանցվել http://www.audietronroom.de/ կայքում, ինչպես նաև Audi-ի ուրիշ թվային ռեսուրսներում, օրինակ՝ www.audi.de/e-tron-reservieren:
Իմացեք ավելին Audi e-tron-ի մասին