Diplomatic Sales > Հաճախորդների սպասարկում > Audi-ին Հայաստանում

Diplomatic Sales

  • 1400x438_ADIV_P_10377.jpg
1400x438_ADIV_P_10377.jpg

Դիվանագիտական վաճառքների ծրագիր

Բարի գալուստ անսահման հնարավորությունների աշխարհ: Audi Հայաստանը Ձեր ուշադրությանն է ներկայացնում դիվանագիտական վաճառքների ծրագիրը:

Երկար տարիներ Audi-ն սպասարկել է դիվանագիտական հանրության շահերը։ Հենց սա է, որ մեզ թույլ է տալիս խոսել այս կարգավիճակի հաճախորդների նկատմամբ ձևավորված յուրօրինակ մոտեցման մասին: Բարձրորակ ավտոմեքենաների և ծառայությունների լայն ընտրանու շնորհիվ Audi-ին ձեռք է բերել ամբասիր համբավ պետական գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների շրջանում:

Audi ընկերությունը մշտապես մատուցում է տրանսպորտային ծառայություններ պաշտոնական քաղաքական, սոցիալական և մշակութային միջոցառումների ժամանակ: Դրանց թվում են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները, ԵԱՀԿ-ի համաժողովները, Կաննի կինոփառատոնը, Զալցբուրգի երաժշտական փառատոնը և այլն:

Այժմ բիզնեսի ներկայացուցիչները, քաղաքական և դիվանագիտական վերնախավը, նախընտրում են Audi ապրանքանիշը, քանի որ այն ասոցացվում է հաջողության և անարգել առաջընթացի հետ:

Audi ավտոմեքենաների դիզայնը, որակը և արդիականությունը, զուգորդված դիվանագիտական վաճառքների ծրագրի շրջանակներում հաճախորդների նկատմամբ ճկուն մոտեցման հետ, ապրանքանիշի տարբերակիչ նշաններն են, որոնք հայտնի են Հայաստանում գործող բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին:

Ձեզ հետաքրքրող հարցերի շուրջ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար ծանոթացեք մեր կայքում ներկայացված դիվանագիտական վաճառքների ծրագրի մասին տեղեկատվությանը կամ կապ հաստատեք հեռախոսով: