Արտադրող ընկերության երաշխիք
«Audi Հայաստան»-ը առաջարկում է երկարացված երաշխիքային սպասարկման հնարավորություն
Այժմ, ձեռք բերելով երկարացված երաշխիքով ցանկացած մոդելի և ցանկացած շարժիչի տեսակով նոր Audi, Դուք՝ վերանորոգման ծախսերից առքուվաճառքի պայմանագրում նշված ժամկետների սահմաններում, արտադրողից ստանում եք ավելի երկար երաշխիքային պաշտպանություն: Պայմանագրով նախատեսված տարբեր իրավիճակների դեպքում, Ձեզ անհրաժեշտ է միայն ներկայացնել ավտոմեքենան Audi պաշտոնական սերվիս-կենտրոն վերանորոգման համար: Ոչ հաշիվ, ոչ էլ անհանգստանալու կարիք կա: Մենք կհոգանք Ձեր ավտոմեքենայի վերանորոգման մասին:
Երկարարացված երաշխիքը լրացուցիչ առավելություն է մեքենայի վերավաճառքի դեպքում և պահպանում է Ձեր մեքենան լավագույն վիճակում Audi-ի բարձր չափանիշներին համապատասխանող պրոֆեսիոնալ սպասարկման շնորհիվ:
Երաշխիքային պարտավորությունները գործում են առքուվաճառքի պայմանագրում նշված բոլոր պայմանների խիստ պահպանման պարագայում: Ի տարբերություն պրեմիում դասի այլ արտադրողների, Audi-ն մեքենայի հիմնական մասերի (շարժիչ, փոխանցման տուփ) համար առաջարկում է Ձեզ իր կողմից ընդհուպ մինչև 100% (մինչև 100.000 կմ վազք) և 70% (100.000 կմ վազքից ավել) ֆինանսավորման հնարավորություն, նույնիսկ երկարացված երաշխիքային սպասարկման պայմանագրի բացակայության պարագայում: Երաշխիքային սպասարկման այս տարբերակը Audi -ն անվանում է Goodwill:
Երաշխիքային պարտավորություններ
2 տարվա գործարանային երաշխիք արտադրողի կողմից առանց վազքի սահմանափակման:
3-րդ, 4-րդ և 5-րդ տարվա երկարացված երաշխիքային սպասարկման հնարավորություն վազքի տարբեր սահմանափակումներով` կախված երաշխիքային փաթեթից:
5 տարվա կամ 150.000 կմ վազքի երաշխիք` ըստ առաջնահերթության:
Լաքաներկային ծածկույթի երաշխիքը կազմում է 3 տարի, իսկ թափքի միջանցիկ քայքայմանը՝ 12 տարի առանց վազքի սահմանափակման: