Հայաստանում AUDI AG‐ի բացառիկ ներմուծողն է ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ ՓԲԸ-ն: ՍԼԱՎ ՄՈԹՈՐՍ‐ը միակ պաշտոնական ներկայացուցիչն է։ Մեր գործունեությունը մեկնարկել է 2004 թվականից։ Տասներկու տարիների ընթացքում ընկերությունը դարձել է Audi ավտոմեքենաների վաճառքի և տեխսպասարկման առաջատարը: Այսպիսի արդյունքի հաջողվել է հասնել մեր աշխատակիցների բարձր մասնագիտական որակների և հաճախորդներին ցուցաբերվող յուրահատուկ վերաբերմունքի շնորհիվ: Արդեն 20 տարուց ավելի մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք նոր Audi գնելու շահավետ պայմաններ և գերազանց սպասարկում:
Audi Հայաստան ավտոսրահը ներառում է ընդարձակ ցուցասրահ, որտեղ ներկայացված են ընկերության ամենահայտնի մոդելները Ինգոլշտադից, ինչպես նաև 9 սպասարկման սրահից բաղկացած տեխզննման կայան և ավտոպահեստամասերի պահոց:
Դուք միշտ կարող էք ընտրել Ձեր կատարյալ Audi-ին կամ պատվիրել անհատական համալրմամբ ավտոմեքենա, որն ամբողջությամբ բավարարում է Ձեր պահանջները: Այս հարցում Ձեզ կօգնեն մեր փորձառու վաճառքի մասնագետները, կներկայացնեն սպառիչ տեղեկատվություն նախընտրած մեքենայի համալրման և տեխնիկական առանձնահատկությունների մասին, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն ճիշտ ընտրություն կատարելու հարցում:
Մենք ցանկացած Audi ավտոմեքենայի համար առաջարկում ենք AUDI AG կոնցերնի չափանիշներին համապատասխան տեխնիկակական և երաշխիքային սպասարկում: Աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը երաշխավորված է։ Սերվիս կենտրոնում օգտագործվում են միայն Audi ընկերության երաշխավորված եզակի սարքավորումներ և ինքնօրինակ գործիքներ:
Մեր ընկերության քաղաքականությունն է առաջարկել լավագույնը մեր հաճախորդներին: Սա միայն խոսքեր չեն՝ սա մեր ամենօրյա աշխատանքն է: