Եթե Դուք ծրագրում եք գնել նոր ավտոմեքենա՝ Ձեզ անհրաժեշտ է հուսալի գործընկեր: Դիվանագիտական վաճառքների բնագավառում հսկայական փորձի շնորհիվ Audi Հայաստան ընկերությունը կարող է դառնալ այդ գործընկերը և ամբողջությամբ ապահովել Ձեր շահերի սպասարկումը:
Դիվանագիտական վաճառքների ծրագրի շրջանակում՝ հատուկ սակագներ հաճախորդների համար
Ավտոմեքենաներ, հարմարեցված Ձեր հաջորդ բնակության երկրի պայմաններին
Հատուկ գնային քաղաքականություն սերվիսային սպասարկման հարցում
Երաշխիք, որը գործում է երկու տարի աշխարհի բոլոր երկրներում
Ավելի քան 3000 առկա ավտոպահեստամասեր
Audi ավտոմեքենաները ենթադրում են հանդերձման պրեմիում մակարդակ և օգտագործում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաները՝
quattro® մշտական լիաքարշակ համակարգը ապահովում է անվտանգության բարձր մակարդակ և բարելավում է կցորդումը ցանկացած տեսակի ճանապարհածածկի հետ
S-tronic կրկնակի կցորդիչով փոխանցման տուփը ապահովում է փոխանցումների գրեթե անզգայուն ու սահուն փոփոխում թե՛ բարձրացնելիս և թե՛ իջեցնելիս, հզոր արագացում, ինչպես նաև հարմարավետության բարձր մակարդակ։ Ավտոմատ փոխանցման տուփի հեշտ օգտագործման հաճույքը այս փոխանցման տուփը համատեղում է մեխանիկական փոխանցման տուփի վառելիքի խնայողության հետ, լավագույն ընտրություն դառնալով հաճախորդի համար
ESP® էլեկտրոնային կայունացման համակարգն թույլ է տալիս վերահսկել ավտոմեքենան ճգնաժամային պայմաններում; այն ներառում է հակաբլոկավորման ABS համակարգը, արգելակման ուժերի էլեկտրոնային բաշխման համակարգը (EBD), միջառանցքային դիֆերենցիալի բլոկավորման հնարավորությունը (EDL) և տեղապտույտը կանխող ASR համակարգը
Sideguard® անվտանգության կողային բարձիկները պատուհանների պարագծով ապահովում են անվտանգությունը
Վառելիքի անմիջական ներարկման TFSI համակարգը ավելացնում է պտտող մոմենտը և էլ ավելի է հզորացնում բենզինային շարժիչները, միևնույն ժամանակ նպաստելով վնասակար արտանետումների և վառելիքի ծախսի կրճատմանը ընդհուպ մինչև 15%՝ ի շնորհիվ նորագույն տեխնոլոգիայով կառուցված տուրբոմղիչի:
TDI® էկոլոգիական շարժիչները ապահովում են բացառիկ հզորություն, պահպանելով վնասակար արտանետումների և վառելիքի ծախսի ցածր մակարդակը
Audi Space Frame (ASF®) կառուցվածքի ալյումինե թափքը ապահովում է թափքի կոշտությունը, անվտանգության բարձր մակարդակը ավտոպատահարի ժամաանակ, բարելավված կատարողականությունը, կառավարելիությունը և տնտեսողականությունը, ինչպես նաև հեշտ է վերանորոգվում
Ինքնակարգավորվող պնևմատիկ կախոցը՝ կոշտության ավտոմատ փոփոխման հնարավորությամբ, զուգորդում է սպորտային կառավարումը հարմարավետության բարձր մակարդակի հետ, ինչպես նաև թույլ է տալիս փոխել ճանապարհային գետնահեռությունը՝ կախված վարելու արագությունից
Հատուկ պայմաններ
Մենք ձգտում ենք մեր դիվանագիտական հաճախորդներին ավտոմեքենայի ձեռք բերման հարցում տրամադրել լավագույն պայմանները: Դուք կարող եք օգտվել բոլոր մաքսային և հարկային արտոնություններից՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Audi Հայաստան ընկերության դիվանագիտական վաճառքների ծրագիրը ապահովում է իր հաճախորդների համար բոլոր արտոնությունները՝ միջազգային համաձայնությունների և կոնվենցիաների համապատասխան՝
Վիեննայի կոնվենցիա դիվանագիտական կապերի մասին, 1961թ.
Վիեննայի կոնվենցիա հյուպատոսական կապերի մասին, 1963թ.
ՄԱԿ-ի Մասնագիտացված գործակալությունների արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին կոնվենցիա, 1947թ
Լրացուցիչ համաձայնություններ Հայաստանի Հանրապետության և տարբեր միջազգային կազմակերպությունների միջև
Audi Հայաստան ընկերության դիվանագիտական վաճառքների ծրագրին մասնակցելու իրավունք ունեն հետևյալ կարգավիճակի հաճախորդները՝
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դեսպանություններն ու հյուպատոսությունները
Միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունները
Վերոհիշյալ հաստատությունների դիվանագիտական, հյուպատոսական և ադմինիստրատիվ անձնակազմը
Միջազգային կազմակերպությունների օտարերկյա աշխատակիցները և կառավարող անձնակազմը
Օտարերկյա քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական անձնագիր և/կամ մաքսային արտոնություններ Հայաստանի Հանրապետության տարածքում