ESC-ի երեք ֆունկցիոնալ ռեժիմները թույլ են տալիս ձևափոխել quattro լիաքարշ համակարգի կարգավորումները։ Այսպիսով, քարշը և դինամիկ կայունությունը կարող են շտկվել՝ կախված վարորդի նախասիրություններից։ ESC-ի ցանկացած միջամտություն ավտոմեքենայի կառավարմանը միշտ կատարվում է խնամքով և գործնականում աննկատ։ Հզորության առավելագույն փոխանցումն ապահովվում է ESC ON ռեժիմում։ Դա նշանակում է, որ արագացումն անվտանգ է, կայուն և կատարվում է հնարավոր ամենափոքր տեղապտույտով: Sport ռեժիմը թույլ է տալիս շփման ցածր գործակցով իրականացնել սահքը մակերևույթների վրայով (ինչպես օրինակ՝ ձյունը) ամենակառավարելի և անվտանգ կերպով։ Այդ դեպքում ինտենսիվ տեղապտույտը վարորդին թույլ կտա լրացուցիչ հաճույք ստանալ վարումից։ ESC OFF ռեժիմում անիվների տեղապտույտի ինտենսիվությունը գործնականում անսահմանափակ է, և վարորդը կարող է լիովին վայելել Audi A3-ի կառավարման սպորտային բնութագրերը։