1400x840_A175080.jpg

Շուտով Հայաստանում կներկայացվի նոր Q5-ը

Հայաստանում շուտով կներկայացվի նոր Audi Q5 քրոսովերը: Բազային համալրմամբ մոդելի գինը կկազմի 22.181.000 ՀՀ դրամ:

Հայաստանյան շուկայում Audi Q5-ը ունի հետևյալ բնութագրիչները․ 249 ձ.ու. հզորությամբ արդիականացված 2.0 TFSI բենզինային շարժիչ, quattro լիաքարշակ համակարգ և S tronic փոխանցումատուփ: Հունիսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել առաջին ավտոմեքենաները Audi‐ի պաշտոնական ներկայացուցչից:

Քրոսովերի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականին փարիզյան ավտոսրահում: Երկրորդ սերնդի Audi Q5-ը դարձել է ավելի հզոր, սպորտային և արդյունավետ: Այս դասի ավտոմեքենաների շարքում այն սահմանում է բաձր չափանիշներ՝ առաջարկելով առաջադեմ տեխնոլոգիաներ, հարմարավետության և անվտանգության անգերազանցելի մակարդակ, ինչպես նաև բարելավված կառավարում: Նոր ավտոմեքենան համալրված է բարձր արդյունավետությամբ շարժիչով, ultra տեխնոլոգիայով օժտված quattro լիաքարշակ համակարգով, ինքնակարգավորվող պնևմատիկ կախոցով, Audi Matrix LED նորարարական օպտիկայով՝ դարձի դինամիկ ցուցիչներով, ինչպես նաև տեղեկատվական-ժամանցային և օժանդակող համակարգերի լայն լրակազմով:

249 ձիաուժ հզորությամբ նոր 2.0 TFSI շարժիչով համալրված ավտոմեքենան 6,3 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն, իսկ առավելագույն արագությունը կազմում է 240 կմ/ժ: 1600-4500 պտ/ր պտտման հաճախականության պարագայում ուժային ագրեգատը ապահովում է 370 Ն•մ պտտող մոմենտ: Վառելիքի կոմբինացված ծախսը կազմում է 6,8լ/100կմ:
Նոր Audi Q5-ի համար առաջարկվում են համալրման երեք տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ապահովում է հարմարավետության և անվտանգության բարձր մակարդակ: Բազային համալրումը ներառում է start-stop համակարգ, քսենոնային լուսարձակներ, հետևի լուսադիոդային լապտեր, անձրևի տվիչ, տաքացվող արտաքին հայելիներ՝ էլեկտրակառավարման հնարավորությամբ, կայանմանն օժանդակող համակարգ (տվիչները՝ հետևից), Audi drive select և այլն:

Նոր ավտոմեքենայի ինտերիերը ապահովում է հարմարավետության բարձր մակարդակ և՛ վարորդի, և՛ ուղևորնեի համար: Բազային համալրումը ներառում է առջևի նստատեղերի տաքացում՝ երեք ռեժիմներով, առջևի նստատեղերի էլեկտրական կարգավորում, Audi drive select ավտոմեքենայի դինամիկայի էլեկտրոնային կառավարման համակարգ, եռաթև դիզայնի բազմաֆունկցիոնալ կաշվեպատ ղեկանիվ, կլիմայի կարգավորման համակարգ, տեղեկատվական-ժամանցային համակարգ՝ 7-մատնաչափ գունավոր մոնիտորով և 10 բարձրախոսներով:

Comfort շարքը ներառում է լուսադիոդային լուսարձակներ և հետևի լուսադիոդային դարձի ցուցիչներ, կաշվով և Twin leather-ով համակցված երեսպատում, բազմաֆունկցոնալ կաշվեպատ տաքացվող ղեկանիվ, ինչպես նաև եռագոտի կլիմայի կարգավորման համակարգ և կայանմանն օժանդակող համակարգ (տվիչները՝ առջևից և հետևից):

Sport շարքը առանձնանում է S line արտաքին ձևավորման փաթեթով, համայնապատկերային իջանցքով, 19 մատնաչափ թեթևաձույլ անվահեծերով և aluminum Rhombus դեկորատիվ ներդիրներով: Այս համալրման շարքին բնորոշ արտաքին և ներքին դիզայնի տարրերը դարձնում են նոր Audi Q5-ի տեսքը ավելի սպորտային և հիշարժան:

Որպես հավելում այս ավտոմեքենայի համար հասանելի է 8,3″ գունավոր մոնիտորով MMI Navigation plus նավիգացիոն-մուլտիմեդիա համակարգը՝ MMI touch հպահարթակով և Audi Connect-ին մուտքի հնարավորությամբ, ինչպես նաև բարձրորակ Bang & Olufsen ձայնային համակարգը՝ 16 ալիքանի ուժեղարարով և 19 բարձրախոսներով՝ ներառյալ սաբվուֆերը և եռաչափ հնչողության նորարարական համակարգի լրացուցիչ բարձրախոսները: Բոլոր համալրումները նախատեսում են բջջային հեռախոսի միացման համար Bluetooth-միջերես:

Տեսադարան

Լուսանկարներ