1400x840_A175080.jpg

Audi-ին մասնակցել է Google I/O ծրագրավորողների համաժողովին

Audi-ին մասնակցել է Google I/O ծրագրավորողների համաժողովին, որտեղ ներկայացրել է նոր սերնդի կոնցեպտուալ տեղեկատվական-ժամանցային համակարգ՝ ամբողջովին ինտեգրված Android գործավար համակարգով:

Այս լուծումը արդեն իրականացված է Audi Q8 sport կոնցեպտ-քարի տեխնոլոգիական հարթակում, որը Audi-ին ներկայացրել էր այդ համաժողովի ընթացքում: Բոլոր նոր գործառույթների կառավարումը, ներառյալ Spotify ծառայությունը, Google Play երաժշտությունը և Google օգնականը, իրականացվում է MMI հպահարթակի շնորհիվ, որը տեղադրված է ավտոմեքենայի սրահի առջևի պանելի վրա: Տեղեկատվությունը նաև արտացոլվում է Audi virtual cockpit սարքերի վիրտուալ վահանակի վրա: Նոր ծառայությունները պատմության ընթացքում առաջին անգամ ամբողջությամբ կինտեգրվեն Audi ապրանքանիշի տեղեկատվական-ժամանցային համակարգում: Նավիգացիոն քարտեզների համար կշարունակի գործել Audi-ի համար ստանդարտ HERE տվյալների բազան: Վարորդները կարող են նաև կողմնորոշվել Google Maps-ի օգնությամբ: Կոնցեպտ-քարի ծառայությունների ցանկը լրացնում է հաղորդակցությունների կենտրոնը, որը թույլ է տալիս ընդունել զանգեր և հաղորդագրություններ:

Android համակարգի հետ ամբողջական ինտեգրումը բացում է լայն հնարավորություններ: Այս գործավար համակարգը ամենատարածված պլատֆորմն է բջջային հեռախոսների համար. ակտիվ օգտատերերի քանակը՝ 1,4 միլիարդ ամբողջ աշխարհում: Android բաց համայնքը ունի փորձի և գաղափարների անսպառ պաշար, ինչը կնպաստի նոր հավելվածների արագացված ստեղծմանը: Նոր հավելվածները կարող են կիրառվել ավտոմեքենաներում որպես լրացուցիչ ցանցային ծառայություններ, եթե համապատասխանեն Google‐ի և Audi‐ի չափանիշներին: Այս հնարավոր է իրագործել Android պլատֆորմի շնորհիվ: Թարմացման միջակայքերը կրճատելուց բացի, օգտատերերը կստանան նաև այլ առավելություններ, ներառյալ ծառայությունների ընդլայնված ընտրանի, հասանելի ամբողջ աշխարհում:

Տեսադարան

Լուսանկարներ