Audi A4 Avant-ը բարձրաձայն հայտարարում է իր մասին՝
սպորտայինություն, որակ, թվային տեխնոլոգիաներ և բազմակողմանիություն:
Համապատկեր
Դուք կարող եք դիտել Audi A4 Avant-ը բոլոր կողմերից այս համայնապատկերային անիմացիայի օգնությամբ:
Արտաքին տեսք
Մեքենայի արտահայտիչ տեսքն ընդգծում է նրա յուրահատուկ բնույթը:
Սրահ
Որակի ամենաբարձր չափանիշներով իրականացված սրահում, շնորհիվ ամենաառաջադեմ տեխնոլոգիաների՝ Դուք ստիպված չեք լինի հրաժարվել թվային աշխարհի՝ Ձեզ ծանոթ հնարավորություններից:
Համապատկեր
Դուք կարող եք դիտել Audi A4 Avant-ը բոլոր կողմերից այս համայնապատկերային անիմացիայի օգնությամբ:
Արտաքին տեսք
Մեքենայի արտահայտիչ տեսքն ընդգծում է նրա յուրահատուկ բնույթը:
MMI Navigation plus լրացուցիչ համակարգը MMI touch ֆունկցիայի շնորհիվ թույլ է տալիս օգտագործելու նորարարական նավիգացիոն տեխնոլոգիա՝ համակցված բազում տարատեսակ ֆունկցիոնալ հնարավորությունների և բազմաթիվ լրացուցիչ տարբերակների հետ, ինչպես օրինակ՝ տեսարժան վայրերի և քաղաքների մոդելներով եռաչափ քարտեզների տրամադրումը, երթուղին ներկայացնող անձնական օգնականը, որն ակտիվացված լինելու պարագայում հետևում է հաճախակի օգտագործվող երթուղիների իրավիճակին և առաջարկում հաշվարկել խցանումները շրջանցելու երթուղի՝ հինգ րոպե կամ ավելի տևողությամբ հապաղումների դեպքում:
Ունիվերսալ և ֆունկցիոնալ
Audi A4 Avant-ում համատեղված են սպորտային դիզայնը և ինտերիերի լավ մտածված կոնցեպտը։ Ուղեբեռի բեռնման և բեռնաթափման համար նախատեսված հարմարավետ տեխնոլոգիան ընդգծում է մեքենայի գործնականությունը: Օրինակ՝ ստանդարտ լրակազմում ներառված են բեռնախցիկի շերտավարագույր՝ էլեկտրական կառավարումով և հետևի նստատեղերի թիկնակների հեռավար ապաարգելափակում: Որպես լրացուցիչ ընտրանք հասանելի է մեքենայի հնարավորություններն էլ ավելի ընդլայնող ուղղորդիչների համակարգը՝ ամրակապումների կոմպլեկտով․ ուղեբեռի խցիկում տեղադրվում են երկու շարժական մետաղաձողեր, որոնք բեռների լրացուցիչ ամրացման համար են: Եթե անգամ Ձեր ձեռքերը զբաղված լինեն՝ Դուք կկարողանաք հեշտությամբ բացել բեռնախցիկը․ դրա համար պարզապես պետք է ոտքն անցկացնել բեռնախցիկի էլեկտրակառավարվող համակարգ ունեցող տվիչի ազդեցության հատվածով:
Թվային տեխնոլոգիաներ

Անհատական ձևավորում
Սրահի ձևավորման համար կարելի է ընտրել բացառիկ ոճ: Օրինակ, նստատեղերի բարձորակ սև Nappa կաշվով երեսպատում՝ հակադիր կանաչ գույնի թակալակարով (iguana green), ինչպես նաև կանաչ ներդիրների օգտագործում:
Audi exclusive¹
Audi exclusive ծրագրի շնորհիվ կարող եք ձեր Audi A4-ը դարձնել յուրահատուկ և ոգեշնչող: Ավտոմեքենայի ընտրության և պատվերի ձևակերպման գործընթացի ժամանակ գնորդներին առաջարկվում են դեկորի առանձնահատուկ տարրեր և կաշվի գույներ, ինչպես նաև թափքի ներկման անհատական գուներանգ Audi exclusive-ի բազմատեսակ գունապնակից: Մենք ձեր մեքենան կդարձնենք այնպիսին, ինչպիսին դուք ցանկանաք:

Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին:
2
Առաջարկվում է միայն սրահի S line ձևավորման տարբերակի դեպքում: