A178103_1400x840.jpg

Audi-ն ուսումնասիրում է ինքնավար ավտոմեքենաների ուղևորների ժամանակի օգտագործումը

Ի՞նչպես կարելի է նկարագրել պրեմիում դասի ինքնավար ավտոմեքենայով ճանապարհորդությունից ստացած զգացողությունները: Audi-ն Ֆրաունգոֆերի անվան համալսարանի (Fraunhofer Institute for Industrial Engineering IAO) գիտնականների հետ համատեղ ուսումնասիրում է այս հարցը: Օգտագործելով ֆուտուրիստական ավտոսիմուլյատորը, «մարդ — մեքենա» փոխգործակցության ոլորտի մասնագետները ուսումնասիրում են այս խնդրի տարատեսակ կողմերը: Օրինակ՝ ի՞նչպես դարձնել ավտոմեքենայի սրահը կատարյալ աշխատավայր: Ապագայում այս աշխատանքի արդյունքները կօգնեն ավտոարտադրողներին ստեղծել այնպիսի սրահ, որը յուրաքանչյուր վարորդի համար անհատականացված կլինի։: Այս համատեղ ուսումնասիրությունը իրականացվում է Audi ընկերության «25-րդ ժամ» նախագծի շրջանակում:

«Երբ ավտոմեքենաները այլևս ղեկանիվի կարիք չունենան, նորից հնարավորություն կլինի ստեղծել պրեմիում մակարդակի շարժունակություն: Ապագայում մարդիկ, որոնք երթևեկում են Ա կետից Բ կետը, ճամփորդության ընթացքում կկարողանան հանգստանալ, խաղալ իրենց երեխաների հետ կամ կենտրոնանալ աշխատանքի վրա: Ֆրաունգոֆերի անվան համալսարանի մասնագետների հետ մեկտեղ մենք փորձում ենք ինքնավար ավտոմեքենայով ուղևորության ընթացքում գտնել ժամանակի օպտիմալ օգտագործման հնարավորությունները», - պատմում է Մելանի Գոլմաննը, Audi ընկերության մշակույթի և միտումների ոլորտում հաղորդակցությունների բաժնի ղեկավարը:
Լաբորատոր հետազոտությունների համար Audi ընկերությունը Ֆրաունգոֆերի անվան համալսարանում կառուցել է հատուկ սիմուլյատոր, որը մոդելավորում է ինքնավարումը՝ փոփոխվող ինտերիերով և առանց ղեկի: Լայնաֆորմատ պատկերավորումները ստեղծում են գիշերային քաղաքով վարման պատրանք, իսկ հատուկ դիսփլեյների շնորհիվ գիտնականները կարող են ստեղծել տարատեսակ շեղող գործոններ: Բացի այդ, համակարգը թույլ է տալիս փոխել մոդելի պատուհանները, ինչպես նաև շրջապատող լուսավորության երանգները և աղմուկի մակարդակը:

Ուսումնասիրության շրջանակում մասնագետների ուշադրության կենտրոնում էին 1980 թվականից հետո ծնված երիտասարդները, քանի որ, մասնագետների կարծիքով, նրանք կարող են վստահորեն փոխազդել ինքնավար ավտոմեքենաների հետ: Ուսումնասիրության ընթացքում 30 մասնակիցները պետք է կատարեին տարբեր առաջադրանքներ, որոնք պահանջում էին ուշադրության կենտրոնացում այդպիսով մոդելավորելով մարդու աշխատանքը ինքնավար ավտոմեքենայով ճամփորդության ժամանակ: Միևնույն ժամանակ գնահատվում էր ուղեղի էլեկտրական ակտիվությունը (ԷՈՒԳ), ռեակցիայի ժամանակը և թույլատրվող սխալների քանակը։ Ինչպես նաև հաշվի էին առնվում մասնակիցների սուբյեկտիվ տպավորությունները: Էլեկտրաուղեղագրության (ԷՈՒԳ) արդյունքները միանշանակ էին. շեղող գործոնների բացակայության պայմաններում մարդու ուղեղը ավելի հանգիստ է: Հետազոտության ընթացքում ապակիները մգեցված էին, լուսավորման պարամետրերը օպտիմալացված էին, իսկ թվային հաղորդակցությունները արգելակվում էին: Այսպիսի պայմաններում մասնակիցները առաջադարնքները կատարում էին ավելի արագ և արդյունավետ: Բացի այդ, մասնակիցները նշում էին, որ ավելի քիչ էին շեղվում: Իսկ այն իրավիճակում, որը ավելի մոտ էր ինքնավար ավտոմեքենայով իսկական ճամփորդությանը, ուղեղը ավելի շատ էր ծանրաբեռնվում. մասնակիցներին տեսահոլովակներ էին ցուցադրվում։ Նրանք ստանում էին տեղեկատվություն սոցցանցերից, լուսավորությունն օպտիմալացված չէր, իսկ պատուհանները մգեցված չէին:

«Արդյունքները մատնանշում են ճիշտ հավասարակշռման անհրաժեշտություն: Ապագայի թվային աշխարհում երևակայության սահմաններ չեն լլինելու, և մենք ավտոմեքենայի ուղևորներին կարող ենք առաջարկել ցանկացած բան՝ բառացիորեն խեղդելով նրանց տեղեկատվությամբ: Սակայն մենք ձգտում ենք հասնել նրան, որպեսզի ուշադրության կենտրոնում միշտ լինի մարդը: Ավտոմեքենան պետք է դառնա ինտելեկտուալ զտիչ, տրամադրելով օգտատիրոջը անհրաժեշտ տեղեկատվությունը ճիշտ պահին», - ասում է Մելանի Գոլմաննը:

«25-րդ ժամ» նախագիծ

Այժմ վարորդը ամեն օր ղեկին անցկացնում է միջինում 50 րոպե: «25-րդ ժամ» նախագծի շրջանակում Audi ընկերությունը ուսումնասիրում է ինքնավար ավտոմեքենաներում այդ ժամանակի ավելի ռացիոնալ օգտագործումը: Աշխատանքի հիմքում է «մարդ — մեքենա» ինտելեկտուալ միջերեսը: Այն ուսումնասիրում է օգտատիրոջ սովորությունները և հարմարվում դրանց: Սա թույլ է տալիս Audi-ի հաճախորդներին ստանալ իրենց ժամանակի լիակատար վերահսկողություն և դառնալ թայմ-մենեջմենթի իսկական վարպետներ:

Հետազոտությունների առաջին փուլում գիտնականների թիմը ուսումնասիրում էր մարդկանց վարքագիծը Համբուրգում, Սան Ֆրանցիսկոյում և Տոկիոյում՝ կենտրոնանալով երկու կետերի վրա․ ի՞նչպես է օգտագործվում ավտոմեքենայի տեղեկատվական-ժամանցային համակարգը և ի՞նչով վարորդներն ու ուղևորները կցանականային զբաղվել ապագայի ավտոմեքենայում: Ստացված տվյալները քննարկվել են տարբեր բնագավառների մասնագետների հետ, այդ թվում՝ հոգեբանների, մարդաբանների, քաղաքաշինարարների և շարժունակության ոլորտի մասնագետների:

Երկրորդ փուլում Audi-ի թիմը սահմանել է ինքնավար ավտոմեքենայում ժամանակի օգտագործման երեք ռեժիմ «որակ», «արդյունավետություն» և «հանգիստ»: Վերջինի պարագայում մարդիկ, օրինակ, շփվում են երեխաների հետ կամ զրուցում ընտանիքի անդամների, ընկերների հետ: «Արդյունավետություն» ռեժիմը հիմնականում կապված է աշխատանքի հետ, իսկ «հանգստի ժամանակը» օգտագործվում է ընթերցանության, ֆիլմի դիտման կամ ինտերնետի օգտագործման համար:

Այս ռեժիմների շահագործման ավելի խորը ուսումնասիրության համար Audi ընկերությունը հրավիրել է Ֆրաունգոֆերի անվան համալսարանի գիտնականներին: Այս պահին գիտնականների թիմը կենտրոնացած է «արդյունավետ ժամանակի» օգտագործման դրույթների ուսումնասիրության վրա:

Տեսադարան

Լուսանկարներ