1400x840-A177028.jpg

Audi A8 շքեղ սեդանը՝ «Սարդ մարդ. Վերադարձ տուն» բլոկբաստերի նկարահանումներին

Նոր Audi A8-ը կհայտնվի մեծ էկրանին մինչև պաշտոնական համաշխարհային պրեմիերան: Պրեմիում դասի սեդանը կներկայանա հանդիսատեսի առջև Marvel Studios-ի նոր բլոկբաստերում: «Սարդ մարդ. Վերադարձ տուն» ֆիլմը դուրս է գալիս համաշխարհային վարձույթ այս տարվա հուլիս ամսին: Այս հայտնի ֆանտաստիկ պատմության երկրպագուները առաջինը կտեսնեն շքեղ սեդանը ֆիլմի պրեմիերայի ընթացքում։ Այն տեղի կունենա Լոս Անջելեսում հունիսի 28‐ին:

Ֆիլմում Թոմ Հոլանդը կկատարի գլխավոր հերոսի՝ Փիթեր Փարքերի (Peter Parker) դերը, որին նոր Audi А8 L-ով ուղեկցում է ֆիլմի այլ հերոս Երջանիկ Հոգանը (վաբշե տը անունները չեն թարգմանում) (Happy Hogan)՝ Ջոն Ֆավրոի դերակատարությամբ: Ֆիլմում նոր Audi А8 կարելի է տեսնել առջևից և կողքից, ինչը հնարավորություն կընձեռի հանդիսատեսին առաջին տպավորությունը կազմել նոր պրեմիում դասի սեդանի կատարյալ դիզայնի մասին: Բացի այդ, ֆիլմից հանդիսատեսը կտեղեկանա այնպիսի նորարարական համակարգերի մասին, ինչպիսինն է ավտոմեքենայի ամբողջական ավտոմատացված կառավարումը՝ քաղաքային ծանրաբեռնված երթևեկության պայմաններում։ Դա երևում է ֆիլմի այն դրվագներից մեկում, որտեղ Երջանիկ Հոգանը բաց է թողնում ղեկանիվը, և ավտոմեքենան ինքնուրույն շարունակում է մանևրելը: Սա հնարավոր է դարձել նորարարական ինքնավար համակարգի շնորհիվ, որը օժանդակում է խցանումների պայմաններում երթևեկման ժամանակ:

Բացի նոր սեդանից, բլոկբաստերում կցուցադրվեն երկու այլ Audi մոդելներ. Թոնի Սթարքը (Tony Stark)՝ Ռոբերտ Դաունի-կրտսերի կատարմամբ, մնում է նորաձև Audi R8 V10 Spyder-ի ղեկին, իսկ Փիթեր Փարքերը վարում է Audi TTS Roadster:

Հիշեցնենք, որ նոր Audi A8-ի համաշխարհային պրեմիերան կկայանա Audi Summit –ի շրջանակում, որն առաջին անգամ կանցկացվի Բարսելոնայում հուլիսի 11-ին:

Տեսադարան

Լուսանկարներ