A172943_large.jpg

2019-ին Audi-ին կթողարկի երկրորդ էլեկտրական ավտոմեքենան

Audi-ին լրացնում է մոդելային շարքը e-tron ընտանիքի նոր ավտոմեքենայով: Audi e-tron Sportback-ի արտարդրությունը կմեկնարկի 2019‐ին Բրյուսելում գտնվող գործարանում: Այստեղ կարտադրվի չորս օղակներով բրենդի երկրորդ ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան: Audi e-tron քրոսովերը կներկայացվի 2018 թվականին:

Audi e-tron մոդելից բացի ընկերությունը մտադիր է ինտեգրել երկրորդ լիովին նոր էլեկտրական ավտոմեքենան և, այպիսով, բարձրացնել մրցունակությունը այս կարևորագույն և հեռանկարային սեգմենտում: «Audi e-tron Sportback ավտոմեքենայի արտադրության մեկնարկի որոշումով մենք ցուցադրում ենք, թե ինչպես ենք կարևորում էլշարժունակությունը: Էլեկտրական շարժիչով երկրորդ մոդելը թույլ կտա օպտիմալացնել Բրյուսելում գտնվող մեր ընկերության գործարանի ծանրաբեռնվածությունը», - հայտարարել է AUDI AG խորհրդի անդամ, լոգիստիկայի և արտադրության հարցերի պատասխանատու Հյուբերտ Վալտլը (Hubert Waltl):

Էլեկտրական ավտոմեքենայի նախասերիական տարբերակը՝ Audi e-tron Sportback կոնցեպտ-քարը, հանրությանը ներկայացվել է 2017‐ին Շանհայի ավտոսրահում: Մոդելը Gran Turismo դասի չորսդռնանի ավտոմեքենա է համալրված 320 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժակով: Կուպեի դիզայնում Audi-ի դասական տարրերը համադրված են լիովին նոր դետալների հետ: Էլեկտրական ուժային ագրեգատի բաղադրիչներն ու տեխնոլոգիան հարմարեցված են ավտոմեքենայի կառուցվածքին: