7-rs4-avant_1900x1080.jpg

Լեգենդի վերադարձը՝ նոր Audi RS 4 Avant

Ֆրանկֆուրտի ավտոսրահում Audi Sport GmbH նշում է նոր Audi RS 4 Avant-ի պրեմիերան ։ Մոդելը համադրում է տպավորիչ դինամիկան և արդյունավետությունը։ 450 ձ․ու․ հզորությամբ 2.9 TFSI շարժիչի շնորհիվ նոր Audi RS 4 Avant-ը դարձել է ամենասպորտային մոդիֆիկացիան A4 ընտանիքում։ Բազային համալրման մեջ ներառված Quattro լիաքարշակ համակարգը չորս անիվների միջև բաշխում է կրկնակի տուրբոներմղումով V6 շարժիչի հզորությունը։

«Audi RS 4 Avant-ը RS սերիայի լեգենդար մոդել է՝ տպավորիչ պատմությունով, - ասել է Շտեֆան Վինկելմանը (Stephan Winkelmann), Audi Sport GmbH ընկերության գլխավոր տնօրեն. — Ինչպես այս սերիայի մյուս ավտոմեքենաները, նոր մոդելը հզոր է և պրակտիկ։ Չինաստանում Audi RS 4-ը կդառնա իր սեգմենտում Avant ընտանիքի միակ ներկայացուցիչը և այս շուկայում կխթանի աճը»:

Տպավորիչ արտաքին տեսք

Audi RS 4 Avant-ի մշակման ընթացում նախագծող ինժեներները ոգեշնչվում էին մրցարշավային Audi 90 quattro IMSA GTO մոդելով։ Ավտոմեքենայի առջևի մասում տեղադրված են զանգվածային օդառիչները և խորսխաձև կառուցվածքով ֆիրմային Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը։ Որպես հավելում առաջարկվող Matrix LED լուսադիոդային լուսարձակները ստացել են մգեցված եզրավորում։ Audi A4 Avant-ի համեմատ նոր RS 4 Avant-ի անվակամարները դարձել են 30 սմ ավելի լայն։ Նրանք զարդարված են Quattro ներդիրներով, որոնք ավտոմեքենայի տեսքը դարձնում են ավելի տպավորիչ։ Թափքի Nogaro կապույտ գույնը՝ օպցիոնալ սադափե երանգով, որն հասանելի է Audi exclusive ծրագրի շրջանակում, հղում է Avant-ի առաջին սերնդին, որը լույս է տեսել 1999 թվականին։ Audi RS 4 Avant‐ում տեղադրվում են 19 մատնաչափ կռած ալյումինե անվահեծեր՝ բազային համալրման պարագայում, իսկ որպես հավելում առաջարկվում են 20 մատնաչափ անվահեծերը։

Նոր բազային համալրումը ներառում է՝ թափառք մինչև 100 կմ/ժ 4,1 վայրկյանում, RS սպորտային կախոց և Audi drive select համակարգ

Նոր Audi RS 4 Avant-ը համալրված է 450 ձ․ու․ հզորությամբ կրկնակի տուրբոներմղումով V6 շարժիչով։ Այն ապահովում է 600 Ն·մ պտտող մոմենտ, ինչը 170 Ն·մ ավելի քան նախորդ մոդելի մոտ։ Այս տպավորիչ բնութագրերը թույլ են տալիս Audi RS 4 –ին 4,1 վայրկյանում զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն։ Ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ։ RS dynamic օպցիոնալ փաթեթի շնորհիվ այն կարելի է ավելացնել մինչև 280 կմ/ժ։

Կրկնակի տուրբոներմղումով 2.9 TFSI շարժիչի հզորությունը փոխանցվում է անիվների վրա 8-աստիճան tiptronic փոխանցումատուփի միջոցով, որն ունի սպորտային կարգավորումներ և բարելավված փոխանցումների փոխարկում։ Պատվերով Audi RS 4 Avant հնարավոր է համալրել հետևի սպորտային դիֆերենցիալով։ Վառելիքի միջին ծախսը կազմում է 8,8լ/100 կմ(199 գ CO2 /կմ). Նոր մոդելը 17 տոխոսով ավելի տնտեսող է նախորդից, ինչպես նաև 80 կգ ավելի թեթև։ Ավտոմեքենայի զանգվածը կազմում է 1790 կգ։

Բազային համալրման մեջ ներառված RS սպորտային կախոցի շնորհիվ նոր Audi RS 4 Avant-ը 7 մմ ավելի ցածր է, քան սպորտային կախոցով A4 բազային մոդելը։ Որպես հավելում առաջարկվում են RS սպորտային կախոցը՝ քարշիչ ուժի դինամիկ բաշխման համակարգով (DRC), կերամիկական արգելակները և ղեկակառավարման դինամիկ համակարգը, որը մշակվել է հատուկ RS սերիայի համար։ Վարորդը կարող է ընտրել վարման ռեժիմները Audi drive select համակարգի միջոցով, որը ներառված է բազային համալրման մեջ։

Էքսկլուզիվ ինտերիեր և մրցարշավային մեքենաների ոճի սարքերի թվային վահանակ

Սրահի սև գույնը ընդգծում է Audi RS 4 Avant-ի սպորտային բնույթը։ RS պատկերանշանը դաջված է սպորտային նստատեղերի վրա, RS բազմաֆունկցիոնալ ղեկանիվը կաշվեպատ է, իսկ փոխանցումատուփի լծակի պատյանն ու դռնաշեմերի վրադիրները լուսավորվում են։ Audi virtual cockpit սարքերի վիրտուալ վահանակի, պրոյեկցիոն դիսփլեյի և RS հատուկ ցուցասարքերի վրա արտացոլվում են ծանրաբեռնվածության, պտտող մոմենտի, անիվներում ճնշման մասին տվյալները։ Անհատականացման լայն հնարավորություններ՝ սև փայլուն, կարբոնային տարրեր՝ ալյումինե կամ սև ներդիրներով։ Audi exclusive ծրագիրը կարող է բավարարել ամենապահանջկոտ հաճախորդների գրեթե բոլոր ցանկությունները։

Նոր Audi RS 4 Avant-ի պատվերների ընդունումը կմեկնարի այս տարվա աշնանը։ 2018 թվականի սկզբին առաջին ավտոմեքենաները կմատակարարվեն Գերմանիայի և այլ եվրոպական երկրների դիլերներին ։ Բազային համալրմամբ ավտոմեքենայի գինը կկազմի 79 800 եվրո։
Վերոհիշյալ մոդելների վառելիքի ծախսը՝
Audi RS 4 Avant:
Վառելիքի կոմբինացված ծախս, լ/100 կմ: 8,8
CO2 կոմբինացված արտանետումներ, գ/կմ: 200–199*

* Ցուցանիշները կախված են տեղադրված անիվներից/անվահեծերից։

Տեսադարան

Լուսանկարներ