LightArt227.jpg

AUDI Q5 ավտոմեքենայի շնորհանդեսը

Հունիսի 16-ին «Radisson Blu» հյուրանոցի բացօթյա սրահում կայացավ նոր AUDI Q5 ավտոմեքենայի շնորհանդեսը:

Նոր Audi Q5-ը այս մոդելի երկրորդ սերունդն է։ Այն դարձել է ավելի հզոր, սպորտային և արդյունավետ: Այս դասի ավտոմեքենաների շարքում այն սահմանում է բաձր չափանիշներ՝ առաջարկելով առաջադեմ տեխնոլոգիաներ, հարմարավետության և անվտանգության անգերազանցելի մակարդակ, ինչպես նաև բարելավված կառավարում:

Նոր Audi Q5 պրեմիում քրոսովերը արտաքնապես լիովին փոփոխության է ենթարկվել և նմանվել ավագ մոդելին՝ Audi Q7-ին։ Հատկապես առաջնամասի ձևավորումը ռադիատորի բնորոշ քողարկիչով ընդգծում է երկու մոդելների սերտ ազգակցական կապը։ Նոր Q5-ի ընդհանուր համամասնություններն ու թափքի կառուցվածքը նախկին սերնդի էվոլյուցիոն զարգացումներն են մեքենայի չափերի որոշ հավելումով։ Audi Q5-ի նոր սերունդն ընկալվում է ավելի ժամանակակից, համամասնորեն ավելի ներդաշնակ և ավելի պատկառելի։ Այն ավելի թանկարժեք և ստատուսային է ընկալվում, քան նախկին մոդելը։

Նոր Audi Q5-ը համալրվել է թանկարժեք սարքավորումներով և օժանադակ համակարգերով, որոնք նախկինում առկա չեն եղել մեքենայի վրա և տեղադրվել են ավելի բարձր դասի եղբայրակից մոդելների վրա։

Audi Q5 երկրորդ սերնդի մոդելը սարքավորված է օդամղիչ կարգավորվող կախոցներով։ Այս հանակարգն ունի աշխատանքային 5։ Նոր համակարգը թույլ է տալիս բարձրացնել մեքենայի թափքը արտաճանապարհային ռեժիմներում ավելի վստահ երթևեկելու համար։

Մեքենայի սալոնում Audi-ին բնորոշ ընտիր նյութերով ձևավորում է, որի հիմքում վիրտուալ կոկպիտ անվանումով 12.3 դյույմ անկյունագծով սարքերի ֆիրմային վահանակն է ղեկանիվի հետում՝ ամենատարբեր ենթամենյուների համադրումով։ Մեկ այլ՝ 8.3 դյույմանոց էկրան էլ տեղադրված է տերպեդոյի կենտրոնական մասում օժանադակ սարքավորումների և համակարգերի ղեկավարման համար: Սալոնի լուսավորման համար նախատեսված են ամնեատարբեր գունային ձևավորումներ:

Որպես հավելյալ սարքավորում Audi-ի Q5-ի վրա կարող է առաջարկվել նաև նորագույն Մետրիքս տեխնոլոգիայով առջևի լուսարձակներ։ Հարմարվող լուսադիոդային այս լուսարձակները նույնպես նախկինում ավելի բարձր դասի մոդելների վրա էր առաջարկվում։

Նոր Audi Q5-ը կարողանում է Android Auto և Apple Car Play համակրգերով հաղորդակցվել ոչ միայն սմարթֆոնների, այլև SmartWatch ժամացույցների հետ, իսկ խորացած մելոմանների համար նախատեսված է Bang & Olufsen բարձրակարգ աուդիոհամակարգ 3D հնչողությամբ։

Audi Q5-ի լիաքարշակ համակարգը ոչսիմետրիկ Torsen միջսռնային դիֆերենցիալից բացի համալրվել է նաև նոր Quattro ultra համակարգով, որը հնարավորություն է տալիս կարդանային լիսեռը անջատել, երբ մեքենան ընդանում է առաջնաքարշակ ռեժիմով, ինչը կնպաստում է վառելիքի տնտեսմանը։

Հայաստանյան շուկայում Audi Q5-ը ունի հետևյալ բնութագրիչները․ 249 ձ.ու. հզորությամբ արդիականացված 2.0 TFSI բենզինային շարժիչ, quattro լիաքարշակ համակարգ և S tronic փոխանցումատուփ: Բազային համալրմամբ մոդելի գինը կկազմի 22.181.000 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ Audi-ի պաշտոնական ներկայացուցիչ «Սլավ Մոթորս» ընկերությունը գործող ակցիայի շրջանակներում հնարավորություն է տալիս սրահից գնել ավտոմեքենա ավելի մատչելի գնով, քան առաջարկում են այլ երկրների Audi-ի պաշտոնական դիլերները:

Տեսադարան

Լուսանկարներ