two-new-q-models.jpeg

Audi-ն մտադիր է գործարկել Q շարքի նոր մոդելներ

Audi-ն կընդլայնի մոդելային շարքը` Q շարքի նոր մոդելներով. Audi Q8-ի արտադրությունը կմեկնարկի Բրատիսլավայում (Սլովակիա) 2018 թվականին, իսկ առաջին Audi Q4-ը կարտադրվի Դյորում (Հունգարիա) 2019-ին:

«Մենք նախատեսում ենք գործարկել Q շարքի երկու նոր մոդել: Այսպիսով մենք կբարձրացնենք մեր մրցունակության մակարդակը չափազանց կարևոր սեգմենտում», — հայտարարել է AUDI AG խորհրդի անդամ, դոկտոր Հյուբերտ Ուոլտլը, որը պատասխանատու է արտադրության համար:

Q8-ը բացում է Audi համար նոր սեգմենտ: Շքեղ կուպեանման քրոսովերը համատեղում է ընդարձակ սրահը հուզական դիզայնի հետ` առաջարկելով նորագույն օժանդակող և տեղեկատվական-ժամանցային համակարգեր: Այս մոդելի արտադրությունը նախատեսված է սկսել 2018 թվականին Բրատիսլավայում: Սլովակիայի նույն գործարանում 2005 թվականից արտադրվում է Audi Q7-ը:

2019 թվականին Դյորում Audi-ի գործարանում կմեկնարկի Audi Q4-ի արտադրությունը: Այս մոդելով ապրանքանիշը մտնում է կոմպակտ ավտոմեքենաների (CUV) սեգմենտ: 2018 թվականից Հունգարիայում կսկսվի կոմպակտ SUV Audi Q3-ի արտադրությունը, որը ներկա պահին իրականացվում է իսպանական Մարտորելում: