Դինամիկա՝ ամբողջ շքեղությամբ. Արտաքին դիզայն
Audi A7 Sportback-ի տեսքը նոր դիզայներական լեզվի արտահայտումն է, որն ներկայացվել է Audi prologue կոնցեպտ-քարերի միջոցով, իսկ սերիական արտադրության ոլորտում առաջնելույթ է կատարել նորացված Audi A8-ի թողարկմանը զուգահեռ: Audi A7-ի խոշոր մակերեսները, սուր ծայրերը և հստակ սպորտային գծերը ակնհայտ են դարձնումնրա դինամիկան և առաջադիմությունը:
Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը ավելի ցածր և լայն է, քան Audi A8-ինը: Նեղ լուսարձակները, համարձակորեն շրջագծված օդառիչների ուրվագծերը և կարծրացված առջևի հատվածը ընդգծում են Gran Turismo դասի մոդելի սպորտային բնույթը: Ավտոմեքենան կարող է համալրվել երեք տեսակի օպտիկայով: Միջին և առավելագույն կոմպլեկտացիայի պարագայում ավտոմեքենայի լուսային գրաֆիկան իրականացվում է թվային տեխնոլոգիաների միջոցով: Մեկ շարքով դասավորված 12 լուսային սեգմենտները բաժանված են նեղ գծերով, ինչն ասոցացվում է հաշվարկման երկուական համակարգի զրոների և մեկերի հետ: Մաքսիմալ համալրման պարագայում առաջարկվում են HD Matrix LED լուսարձակները, սարքավորված Audi laser light լազերային բլոկերով:
Audi A7 Sportback սպորտային տեսքը ընդգծում են երկարավուն ծածկոցը, մեծացված անվաբազան և կարճ ցվիքները: Անվակամարների արտահայտված ուրվագծերը ընդգծում են մինչ 21 մատնաչափ անվահեծերը և մարմնավորում են Audi quattro-ի ԴՆԹ-ն, որը սահմանում է թափքի համամասնությունները: Ավտոմեքենայի ուրվագիծը ձևավորում է տանիքի դինամիկ գիծը՝ հետևի հատվածում կտրուկ թեքությամբ: Մեծ կուպեի սպորտային բնույթը ընգծվում է իր չափերով: Audi A7 Sportback-ի երկարությունը հասնում է 4969 մմ, անվաբազան՝ 2926 մմ, լայնությունը՝ 1908մմ, իսկ բարձրությունը մաժամանակ կազմում է 1422 մմ:
Ինչպես նախորդ սերնդի մոդելը, նոր ավտոմեքենայի թափքը նեղանում է հետնամասում: Նոր ավտոմեքենան հասանելի է 15 գույներով, որից 8-ը նոր են: Որպես հավելում առաջարկվող S line արտաքին համալրման փաթեթը լրացնում է ավտոմեքենայի սպորտաինությունը: Այն ենթադրում է հովացուցիչի պաշտպանիչ ցանցի, առջևի օդառիչների, դռնաշեմերի, առջևի և հետևի դիֆուզորների հատվածներում որոշ փոփոխություններ: Այս տարրերը սև փայլուն են և ունեն ավելի ցայտուն տեսք: