11-1-1-1400x438.jpg

Նոր Audi A8՝ ներկայացուցչական ավտոմեքենաների ապագան

Ներկայացուցչական ավտոմեքենաների ապագան սկսվում է այսօր. Բարսելոնայում Audi Summit ցուցահանդես-կոնֆերանսում կայացավ նոր Audi A8-ի համաշխարհային պրեմիերան:

Միջոցառումը վարում էր հանրահայտ դերասան Կունալ Նայյարը։ Նա «Մեծ պայթյունի տեսություն» հեռուստասերիալում մարմնավորում է Ռաջեշ Կուտրապալիի դերը:
Մոդելի չորրորդ սերունդը ամբողջովին համապատասխանում է «Vorsprung durch Technik» («Բարձր տեխնոլոգիաների գերազանցությունը») կարգախոսին շնորհիվ այն նորարությունների, որոնք ընդգրկված են ավտոմեքենայում: Նոր Audi A8-ը դարձել է առաջին սերիական ավտոմեքենան, որը մշակվել է ինքնավարման համակարգերի ակտիվ օգտագործման համար: 2018 թվականից Audi-ին սերիական ավտոմեքենաներում աստիճանաբար ներառելու է այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են կայանման և ավտոկայանատեղի մտնելու ավտոմատ համակարգը և խցանումներում ինքնավարման համակարգը:

Ոճի առաջատար. Audi A8-ի թափքի դիզայնը՝ նշանային մոդել

Այս մոդելով մեկնարկ է տրվում Audi բրենդի դիզայնի նոր դարաշրջանին: Ավտոմեքենայի առջևի հատվածը՝ ուղղահայաց Singleframe հովացուցիչի պաշտպանիչ ցանցը և թափքի մկանուտ գծերը խորհրդանշում են սպորտային նրբաճաշակություն, նրբինություն և առաջադիմություն: Նորը Audi A8-ը կյանքի է կոչում գաղափարներ, որոնց նախատիպն էր Audi prologue կոնցեպտ-քարը: Շքեղ սեդանը մարմնավորում է, և՛ ստանդարտ կատարման (ընդհանուր երկարությունը այս պարագայում կազմում է 5,17 մ), և՛ 13 սանտիմետրով երկարացված Audi A8 L տարբերակով: Ամբորղջ աշխարհում Audi բրենդը հայտնի է իր մոդելների սպորտային տեսքով, ավտոմեքենաների թեթև կառուցվածքով և quattro լիաքարշակ համակարգով:

Նորը Audi A8-ը ունի Audi-ի բոլոր արժանիքները: Թափքի հավասարակշռված համամասնությունները և սպորտային ուրվագիծը արտահայտիչ են դարձնում անվակամարները և վիզուալ ընդգծում են quattro համակարգի առկայությունը: Ավտոմեքենայի կողապատկերը՝ ուղղահայաց առջևի հատվածով, որը զուգորդվում է հետևամասի սահուն թեքվածքով, ստեղծում է սլացիկության զգացում: Մոդելի ինքնատիպությունը, և՛ ցերեկը, և՛ գիշերը ընգծում են մատրիցային լուսադիոդային լուսարձակները՝ Audi laser lighting լազերային լույսի համակարգով, և հետևի լապտերների լուսադիոդային լուսագիծը, որն իրականացված է OLED տեխնոլոգիայի կիրառմամբ: Այս լուսատեխնիկան ստեղծում է յուրահատուկ դինամիկ լուսային գրաֆիկա այն պահին, երբ վարորդը մոտենում է կամ հեռանում է ավտոմեքենայից:

Շքեղ ինտերիեր

Ընդարձակությունը դարձել է շքեղության նոր սահմանի դիզայներական որոշիչ առանձնահատկություն: Հենց նա է ապահովում Audi A8-ի ինտերիերի նմանությունը հիանալի հյուրասենյակին: Սեդանի ներքին ծավալները նախորդ սերնդի մոդելի համեմատած մեծացել են ՝ երկու տեսակի անվաբազայի պարագայում: Այն ունի հանդերձանքի և նյութերի մեծ ընտրանի: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր տարր արտացոլում է անհատական պատվերով կատարված դետալների բարձր որակը:

Մոդելի հետևի աջ նստատեղը առաջարկում է շքեղություն և բարձր հարմարավետություն: Որպես լրացուցիչ հավելում Audi A8-ի համար հասանելի է հարմարավետ նստատեղ՝ կարգավորման չորս տարբերակներով և ոտնաթաթերի համար հենարանով: Այս նստատեղում ուղևորը կարող է օգտվել տաքացման կամ ոտնաթաթերի մերսման գործառույթից՝ օգտվելով տարբեր կարգավորումների կառավարման հատուկ բլոկից, որը ներկառուցված է առջևի նստատեղի թիկնակում: Նոր գլխակալերը լրացնում են հարմարավետության զգացումը: Հետևի շարքի ուղևորները առանձին բլոկի շնորհիվ հնարավորոություն ունեն կառավարել գործառույթների լայն ընտրանին: Այդ գործառույթների թվում են՝ սրահի և կետային լուսավորման նոր մատրիցային լապտերների լույսը, նստատեղերի մերսման գործառույթները: Ուղևորները կարող են նաև իրականացնել մասնավոր հեռախոսազանգեր: Հետևի ուղևորների տրամադրության տակ գտնվող կառավարման վահանակը խելախոսի չափի է և ունի OLED դիսփլեյ: Այս հանովի վահանակը տեղադրված է կենտրոնական արմնկակալում:

Գործառւյթների կառավարման մարմինները՝ արձագանք մատի հպման միջոցով

Շքեղ սեդանի ինտերիերը լակոնիկ ընդգծված է, իսկ իր ճարտարապետությունը տրամաբանական է և ունի վառ արտահայտված հորիզոնական կողմնորոշում: Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում Audi-ի որակի բարձր չափանիշները ենթադրում են ավտոմեքենայի գործառույթների կառավարման սկզբունքորեն նոր կոնցեպտ: Audi A8 -ի սարքերի վահանակը գրեթե ամբողջությամբ ազատվել է կոճակներից և փոխարկիչներից: Կենտրոնում տեղադրված է 10,1 մատնաչափ անկյունագծով հպազգայուն դիսփլեյ: Անջատված լինելու դեպքում այն գրեթե չի առանձնանում իրեն շրջապատող մակերևույթից, քանի որ դիսփլեյի սեփական դիզայնը կատարելապես ներդաշնակ է վահանակի մակերեսի հետ:

Երբ ավտոմեքենան ապաբլոկավորվում է, դիսփլեյի վրա հայտնվում է օգտատիրոջ միջերեսը: Վարորդը կարող է կառավարել տեղեկատվական-ժամանցային համակարգը ոչ մեծ էկրանի վրա մատի հպման միջոցով: Միաժամանակ նախատեսված է երկրորդ հպազգայուն դիսփլեյի օգտագործման հնարավորությունը. այն տեղակայված է կենտրոնական թունելի բարձակի վրա: Իր օգնությամբ կառավարվում է օդորակման համակարգը, հարմարավեոտության գարծառույթները, ինչպես նաև տեքստային տեղեկատվության մուտքը: Երբ վարորդը ակտիվացնում է որևէ գործառույթ ներքևի կամ վերևի դիսփլեյի վրա, հրահանգի կատարման հաստատման համար գեներացվում է ձայնային կամ շոշափողական ազդանշան: Այդպես ապակեպատ կառավարման կոճակները հետադարձ կապ են տրամադրում: Ձայնային և շոշափողական արձագանքի համադրությունը, հասարակ ժեստերի օգտագործումը դարձնում են MMI touch միջերեսի արձագանքը առանձահատուկ անվտանգ, հասկանալի ինտուիտիվ մակարդակի վրա և արագ օգտագործման համար:

Audi A8-ը ունակ է նաև իրականացնել խելացի զրույց: Վարորդը կարող է ակտիվացնել գործառույթների լայն ընտրանի, օգտագործելով ձայնային հրահանգների նոր բնական ձևը: Նշանակետի մասին տեղեկատվությունը կամ մեդիա-բովանդակությունը արդեն հասանելի են ավտոմեքենայում, կամ էլ կարող են ստացվել ամպային պահոցներից LTE ստանդարտով ինտերնետ բարձր արագությամբ մուտք գործելու ալիքի շնորհիվ: Audi connect որոշումների լայն ընտրանում ընդգրկված են նաև ճանապարհային նշանների ճանաչման համակարգը և ճանապարհին վտանգների մասին զգուշացման համակարգը՝ այլ օբյեկտների հետ ավտոմեքենայի փոխազդեցության նորարարական ծառայություններ (car-to-X), որոնց աշխատանքը կառուցված է երամային ինտելեկտի սկզբունքով:

Audi A8-ի նավիգացիոն համակարգը զգալի թարմացվել է. հիմա այն ունակ է ինքնաուսուցման՝ անցած երթուղու հիման վրա: Դրա շնորհիվ նավիգացիոն համակարգը որոնման ընթացքում վարորդի համար ստեղծում է ինտելեկտուալ հուշումներ: Քարտեզում նաև ինտեգրված են Եվրոպայի հիմնական քաղաքների եռաչափ մոդելներ՝ մանրամասման բարձր մակարդակով:

Audi A8՝ ինքնավարման համակարգով

Նոր Audi A8-ը առաջին սերիական ավտոմեքենան է, որը հատուկ մշակվել է ինքնավարման համակարգերի ակտիվ կիրառման համար: Audi AI Ճանապարհային խցանումներում վարմանն օժանդակող համակարգը ունակ է իր վրա վերցնել մեքենայի կառավարումը դանդաղ տրանսպորտային հոսքի պայմաններում՝ մինչև 60 կմ/ժ մայրուղիների և խճուղիների վրա, որտեղ հանդիպակաց հոսքը բաժանված է խոչընդոտ ցանկապատով: Համակարգը ակտիացվում է AI կոճակով՝ կենտրոնական բարձակի վրա: Ճանապարհային խցանումներում վարմանն օժանդակող համակարգը ապահովում է շարժման սկիզբը, թափառքը, ղեկակառավարումը և արգելակումը: Վարորդը պարտադրված չէ անընդհատ վերահսկել ավտոմեքենան: Վարորդը կարող է թողնել ղեկանիվը, կախված տարբեր երկրներում գործող օրենքներից, և զբաղվել այլ գործով, օրինակ՝ հեռուստացույց դիտել: Երբ համակարգը հասնում է իր գործուղությունների սահմանաչափին, այն դիմում է վարորդին, որպեսզի նա վերցնի կառավարումը իր վրա:

Ճանապարհային խցանումներում վարմանն օժանդակող համակարգը ՝ հեղափոխական տեխնիկական լուծում է: Ինքնավարման ռեժիմում վարորդին օժանդակող համակարգերի կենտրոնական վերահսկիչը (zFAS) անընդհատ հաշվարկում է շրջակա միջավայրը, հիմնվելով այն ցուցիչների վրա, որոնք հավաքում են տարբեր տվիչները: Audi-ին առաջին ավտոարտադրողն է, որը ռադարային տվիչների, դիմացի տեսախցիկի և ուլտրաձայնային տվիչների հետ մեկտեղ սկսել է օգտագործել նաև լազերային տվիչներ: Audi AI remote parking pilot և Audi AI remote garage pilot կայանմանն օժանդակող համակարգերը ինքնուրույն կայանում են Audi A8-ը՝ դուրս են բերում ավտոմեքենան կայանատեղիից կամ ավտոտնակից: Միևնույն ժամանակ վարորդը վերահսկում է իրականացվող մանևվրները և այդ ընթացքում պետք է լինի ավտոմեքնենայի ղեկին: Վարորդը ակտիվացնում է համապատասխան համակարգը իր խելախոսի միջոցով, օգտագործելով myAudi հավելվածը:

Ուժային կայանքներ՝ «mild hybrid» և e-tron ճարտարապետություն

Գերմանական շուկայում նոր Audi A8 -ը ներկայացնում է V6 շարժիչներ՝ երկու արդիականացված տարբերակով՝ դիզելային 3.0 TDI կամ բենզինային 3.0 TFSI. 3.0 TDI դիզելային շարժիչի հզորությունը կազմում է 286 ձիաուժ, իսկ բենզինային ուժային ագրեգատը զարգացնում է 340 ձիաուժ: Ավելի ուշ կներկայացվեն ևս երկու ութ մխոցանի ագրեգատներ՝ 4.0 TDI (435 ձ.ու.) և 4.0 TFSI (460 ձ.ու.) Audi A8 էքսկյլուզիվ թոփ-տարբերակը կհամալրվի 6լ աշխատանքային ծավալով W12 շարժիչով: MHEV (mild hybrid electric vehicle) տեխնոլոգիան թույլ է տալիս ավտոմեքենային դանդաղեցնել ընթացքը՝ անջատված շարժիչով, և ապահովում է շարժիչի սահուն վերագործարկումը: Այն ունի նաև ընդլայնված ստարթ-ստոպ ֆունկցիա և էներգիայի ռեկուպերացիայի համակարգ՝ մինչև 12 կՎտ հզորությամբ: Այս բոլոր հնարավորությունները թույլ են տալիս կրճատել վառելիքի ծախսը ևս 0,7 լ՝ 100 կմ-ի համար:

Կներկայացվի նաև հզոր plug-in hybrid տեխնոլոգիայով Audi A8 L e-tron quattro տարբերակը: 3.0 TFSI շարժիչի և էլեկտրական շարժիչի ընդհանուր հզորությունը հասնում է 449 ձ.ու., իսկ ուժային կայանքի ընդհանուր պտտող մոմենտը՝ 700Ն•մ: Լիթիում-իոնային մարտկոցը պահովում է էներգիայի պաշար, որը բավարար է մոտավորապես 50 կմ վազքի համար բացառապես էլեկտրական քարշուժի օգտագործման ռեժիմում: Որպես հավելում նախատեսված է մարտկոցի լիցքավորում Audi Wireless Charging անլար լիցքավորման պանելի օգնությամբ: Այս 3,6 կՎտ հզորությամբ սարքը տեղադրվում է ավտոտնակի հատակի վրա և մակածման եղանակով փոխանցում է էներգիան ավտոմեքենայում ընդունման հաղորդաշղթաի փաթույթին:

Նոր մոդելները կներկայացվեն Գերմանիայի շուկայում 2017 թվականի աշնան վերջում: Գերմանիայում Audi A8 -ի մեկնարկային արժեքը կկազմի 90 600 եվրո, իսկ A8 L -ի՝ 94 100 եվրո: Հայաստանում նոր Audi A8-ը կներկայացվի 2018 թվականի սկզբին:

Տեսադարան

Լուսանկարներ