A1710223_1400x840.jpg

Audi ավտոմեքենաները՝ «արևային» տանիքներով․պրեմիում դասի ավտոմոբիլային բրենդի համագործակցությունը Hanergy կոնցերնի հետ

Բարակ թաղանթով արևային մարտկոցները կհայտնվեն Audi մոդելների ապակե համայնապատկերային իջանցքների վրա: Audi-ին և արևային մարտկոցների արտադրման ու կիրառման ոլորտում մասնագիտացած չինական Hanergy կոնցերնի դուստր ընկերությունը, համատեղ աշխատանք են տանում այս ուղղությամբ: Համագործակցության շրջանակում գործընկերները պատրաստվում են օգտագործել արևային էներգիան, ինչը թույլ կտա ավելացնել էլեկտրական ավտոմեքենաների ընթացքային պաշարը: Առաջին նախատիպը ընկերությունները նախատեսում են ստեղծել մինչև 2017 թվականի ավարտը:

Ի սկզբաներ Audi-ին և Hanergy-ին պատրաստվում են ինտեգրել Alta Devices արտադրության բարակ թաղանթով արևային մարտկոցները ավտոմեքենաների համայնապատկերային իջանցների կառուցվածքում: Ապագայում ընկերությունները նախատեսում են արևային մարտկոցներով ծածկել ապակե տանիքի գրեթե ամբողջ մակերեսը: Դրանց միջոցով գեներացված էներգիան կհասնի ավտոմեքենայի էլեկտրական համակարգ: Այն կարող է ապահովել էներգիա, օրինակ, օդորակման համակարգի կամ նստատեղերի տաքացման համար։ Տեխնոլոգիան դրական կանդրադառնա արտադրողականության վրա։ Սա էլ, իր հերթին, արդյունավետ կլինի ավտոմեքենայի ընթացքային պաշարի ավելացման համար։

«Մեր հաճախորդների համար որոշիչ դեր է խաղում ավտոմեքենաների ընթացքային պաշարը: Մենք, Hanergy ընկերության հետ համատեղ, նախատեսում ենք մեր մոդելներում ներդնել արևային էներգիայի օգտագործման նորարարական տեխնոլոգիան: Այս տեսակի էներգիան բավականին կայուն է և թույլ կտա ավելացնել ընթացքային պաշարը», - ընդգծեց AUDI AG ընկերության խորհրդի անդամ, գնումների պատասխանատու Բրենդ Մարթենսը (Dr. Bernd Martens):

Հետագայում արևային էներգիան թույլ կտա ապահովել հիմնական քարշիչ մարտկոցի անմիջական լիցքավորումը: «Սա կարևոր քայլ է մեր նպատակին հասնելու ճանապարհին․ հնարավորություն տալ տեղաշարժվել առանց շրջակա միջավայրը վնասակար արտանետումներով աղտոտելու », - հավելեց նա:

«Կանաչ» էլեկտրաէներգիան գեներացվելու է նորարարական արևային մարտկոցների միջոցով: Իրենց ՕԳԳ-ն 25 տոկոսից բարձր է, նրանք բարակ են և ճկուն: Ավելին, նմանատիպ մարտկոցներըը կարող են արդյունավետ լինել նաև թույլ լուսավորման դեպքում, ինչպես նաև ցածր ջերմաստիճանի ժամանակ: Տեխնոլոգիան արտադրում է Alta Devices ընկերությունը Կալիֆորնիայում, ԱՄՆ:

Hanergy Thin Film Power Group Limited ընկերության ավագ փոխնախագահ, Alta Devices, Inc. ընկերության գլխավոր տնօրեն և Audi/Hanergy Thin Film Solar Cell համատեղ հետազոտական ծրագրի համահեղինակ պարոն Դինգ Կյանը (Dr. Ding Jian) այսպես մեկնաբանեց նախագիծը և դրա հեռանկարները. «Audi ընկերության հետ համագործակցությունը Alta Devices-ի համար բարձր տեխնոլոգիական ավտոմեքենաներ արտադրող ապրանքանիշի հետ աշխատանքի առաջին փորձն է: Alta ընկերության արևային էներգիայի օգտագործման տեխնոլոգիաներում հեղափոխական որոշումների մշտական որոնումների համադրությունը Audi- ի ձգտումների հետ՝ ապահովել տեղաշարժվելու հուսալի միջոց, ապագայում մեզ թույլ կտա ստեղծել ավտոմեքենա, որը կարող է ընթանալ արևային էներգիայի օգտագործման միջոցով»: