Audi-ն ներկայացնում է Q7 Bang & Olufsen edition էքսկլյուզիվ շարքը
Audi-ն ներկայացնում է Q7 Bang & Olufsen edition էքսկլյուզիվ շարքը: Լիաչափ պրեմիում դասի քրոսովերի հատուկ տարբերակն ունի բացառիկ սև սթայլինգ- փաթեթ՝ Bang & Olufsen բարձր դասի աուդիոհամակարգով և Audi Matrix մատրիցային լուսադիոդային լուսարձակներով:
Audi-ն հայտարարում է անցյալ տարվա տվյալների համաձայն ամենից լավ վաճառվող ապրանքանիշ դարձած նմուշի՝ Q7 մոդելի նոր լիմիտավորված շարքի թողարկման մասին: Այժմ Bang & Olufsen edition-ի Audi Q7 էքսկլյուզիվ տարբերակը դառնում է առավել գրավիչ և արդյունավետ:
Մոդելի գլխավոր արտաքին տարբերիչ գծերն են՝ Titanium Black և S line արտաքին համալրման փաթեթները՝ հովացուցիչի սև ցանցավանդակով, սև ռեյնինգներով և մոլդինգներով, մգեցված կողային ետին ապակիները, 22 դյույմանոց թեթևաձույլ անվահեծերը: Alcantara սև կտորից պատրաստված առաստաղն ու արևապաշտպանիչ հովարները, մուգ կապույտ գույնի փայլեցված ալյումինից պատրաստված ներդիրները և սև կաշվե հարդարանքը տպավորիչ և անկրկնելի կերպար են ստեղծում: Լիմիտավորված շարքի ավտոմոբիլները հագեցած են ծավալային հնչողություն ապահովող գործառույթ ունեցող Bang & Olufsen Sound System բարձրակարգ ձայնային համակարգով, ինչպես նաև Audi Matrix լուսադիոդային լուսարձակներով, որոնք հրաշալի կերպով լուսավորում են ճանապարհը և չեն կուրացնում երթևեկության մյուս մասնակիցներին:
Այլ սարքավորումների թվում առկա է ավտոմեքենայի ետնամասը տեսնելու համար նախատեսված տեսախցիկ, առջևի և ետևի նստատեղերի տաքացման հնարավորություն, չորս զոնայի համար նախատեսված կլիմայի կարգավորման ավտոմատ համակարգ, օդափոխվող առջևի բազկաթոռներ և ղեկանիվի տաքացման համակարգ: Բացի այդ Audi Q7 Bang & Olufsen edition-ի գնորդների համար առկա է դռների փակման հարմարավետ մատչելի համակարգ և խելացի նավիգացիոն համակարգ: Ինքնակարգավորվող պնևմատիկ կախոցը ապահովում է անգերազանցելի կառավարում, հաստատունություն և անվտանգություն ճանապարհին: Բարձր դասի լիաչափ քրոսովերը հագեցված է առաջատար տեղեկատվական-ժամանցային համակարգերով, շքեղ ինտերիերով և վարման էտալոնային բնութագրերով: Audi մակնիշի բեստսելլերը իրենից ներկայացնում է ազատ տարածքի հսկայական պաշար՝ սրահում և բեռների համար նախատեսված հատվածում, մշտական quattro լիաքարշ հնարավորություն՝ ինքնարգելափակվող կենտրոնական դիֆերենցիալով և, իհարկե, նրբագեղ դիզայն: