A1612352_1400x840.jpg

Audi-ի միջազգային մրցանակները 2017թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում

J.D. Power APEAL-ի ուսումնասիրությունը. Audi ավտոմոբիլները լավագույնն են ճանաչվել երեք կատեգորիաներում:

J.D. Power APEAL-ի հարցումների արդյունքներով Audi մոդելները գրավել են առաջին տեղը միանգամից երեք կատեգորիաներում: Ամերիկայում ավտոմոբիլների սպառողական որակների APEAL (Automotive Performance, Execution and Layout) ուսումասիրությունների շրջանակներում մասնագետները գնահատում են գնորդների բավարարվածությունը՝ վերջիններիս կողմից ավտոմոբիլների օգտագործումն սկսելուց 90 օր հետո: Ավտոմոբիլները գնահատվում են ըստ 8 չափանիշների, այդ թվում՝ շարժիչ/փոխանցման տուփ, հարմարավետություն, օդափոխման համակարգ, աուդիոհամակարգ, դիզայն և այլն:

Audi A4-ը գրավել է առաջին տեղը «Պրեմիում դասի կոմպակտ ավտոմոբիլներ» կատեգորիայում, Audi A3-ը առաջին տեղը կիսել է մրցակից մոդելի հետ «Պրեմիում դասի կոմպակտ ավտոմոբիլներ» կատեգորիայում, Audi A7-ը նույնպես «Պրեմիում դասի միջին չափի ավտոմոբիլներ» կատեգորիայում ճանաչվել է երկու լավագույն մոդելներից մեկը: Ուսումնասիրությունը կատարվում է 22 տարի շարունակ:

Audi A3 Sportback g-tron-ը առաջին տեղում է՝ համաձայն Auto Bilddendurance-ի փորձարկումների

Audi A3 Sportback g-tron-ը, որը սարքավորված է սեղմված բնական գազով (КПГ) աշխատող շարժիչով, Auto Bild ավտոմոբիլային հրատարակչության կողմից անցկացված դիմացկունության փորձարկման արդյունքների համաձայն ստացել է «1+» ամենաբարձր գնահատականը: Փորձարկման շրջանակներում ավտոմոբիլները հաղթահարում են 100 000 կիլոմետր: Այս թեստի հաջող արդյունք է համարվում Audi g-tron-ի՝ առաջին անգամ 2014 թվին ներկայացված էկոլոգիական տեխնոլոգիայի արդյունավետության հաստատումը:

Վարկանիշային տեղը որոշվում է խմբագիրների՝ ավտոմոբիլի ամենօրյա շահագործումից ստացած տպավորությունների, մոդելի հուսալիության, չափումների արդյունքների և ամփոփիչ ստուգման հիման վրա: Auto Bild-ի խմբագիրների կողմից 1986 թվականից իրականացվող դիմացկունության փորձարկման ընթացքում սեղմված բնական գազով (КПГ) աշխատող Audi-ի կոմպակտ մոդելը ցույց է տվել լավագույն արդյունքը: Այսօրվա դրությամբ այս փորձարկումն անցել են տարբեր մակնիշների 246 ավտոմոբիլներ:

Audi 2.5 TFSI շարժիչը ճանաչվել է «Տարվա շարժիչ»

Audi-ի հերթական հաջողությունը «Տարվա շարժիչ» միջազգային մրցույթում: Audi ընկերությունը 2-2,5 լ կատեգորիայում հեղինակավոր պարգև է ստացել 2.5 TFSI ուժային ագրեգատի համար: Սա Audi մակնիշի տասներեքերորդ հաղթանակն է մրցույթի ողջ պատմության ընթացքում:

Audi eROT-ը արժանանում է Vehicle Dynamics International Award 2017 պարգևին

Ավտոմոբիլային լրագրողների միջազգային ժյուրին առանձնակի շեշտել է Audi eROT-ի տեխնոլոգիան՝ որպես շատ հեռանկարային լուծում: Audi eROT-ը նախատիպն է կախոցի, որում հիդրավլիկ ամորտիզատորների փոխարեն օգտագործվում են էլեկտրամեխանիկական պտտվող դեմպֆերներ (տատանումների մարիչներ): Անհարթությունների հաղթահարման ժամանակ յուրօրինակ կոնստրուկցիան կախոցում արտադրվող կինետիկ էներգիան վերափոխում է էլեկտրաէներգիայի, որն այնուհետև մատուցվում է ավտոմոբիլի 48-վոլտանոց էլեկտրահամակարգին: Ավանդական ամորտիզատորների դեպքում այդ էներգիան պարզապես ցրվում է ջերմության տեսքով: Բացի այդ մրցույթի ժյուրին Audi մակնիշն անվանել է «Տարվա դինամիկ թիմ» (Dynamics Team of the Year), գնահատելով գերազանց կառավարելիությունը, ինչպես նաև կախոցի համակարգերի դինամիկությունն ու ղեկային կառավարման ճշգրտությունը, որոնք բնորոշ են Audi-ի մոդելներին:

(19 մայիսի, 2017 թվական)

Անվտանգության փորձարկում Ավստրալասիայում՝ Australasian NCAP. Audi Q2-ը և Audi Q5-ը անվտանգության փորձարկումների արդյունքների համաձայն ստացան ամենաբարձր վարկանիշը:

Audi Q2-ը և Audi Q5-ը Australasian NCAP-ում ստացան ամենաբարձր վարկանիշը՝ «հինգ աստղ», համաձայն անվտանգության փորձարկումների արդյունքների: Մոդելներն այդպիսի գնահատականի են արժանացել գերազանց ակտիվ և պասիվ անվտանգության համար: NCAP կազմակերպությունը 1993 թվականից սկսած անվտանգության փորձարկումներ է անցկացնում Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համար: Այսօրվա դրությամբ փորձարկումների են ենթարկվել ավելի քան 590 մարդատար և թեթև առևտրային ավտոմոբիլներ (LCV) :