1-1900x1080-Frank-Biela-and-Auto-Union-Type-C.jpg

«Դասականի օրեր Դիկ ամրոցում» փառատոնի ընթացքում Audi Tradition-ը ներկայացրեց երեք պատմական դարաշրջանների սպորտային մեքենաներ

Այս տարի օգոստոսի 4-6-ը անցկացված Schloss Dyck Classic Days փառատոնին Audi Tradition-ի պատմական ավտոմոբիլների բաժինը ներկայացրեց Audi-ի սպորտային ժառանգությունը: Գրեթե 40 հազար այցելուներին ցուցադրվեցին երեք տարբեր դարաշրջանների դասական մրցարշավային ավտոմոբիլներ: Փառատոնի մրցուղում հյուրերը ծանոթացան առաջին մրցարշավային ավտոմոբիլին՝ AUDI AG — Audi Type C-ն, 16 գլանային շարժիչ ունեցող՝ լեգենդար Auto Union Type C-ն, ինչպես նաև ռալլիի համար նախատեսված Audi Sport quattro Rallye-ին: Ռեյնլանդում (Rheinland) կայացած հին ավտոմեքենաների փառատոնի Audi էքսպոզիցիայում ներկայացվել է ևս մի լեգենդար մոդել՝ Audi Sport quattro S1-ը, որով Վալտեր Ռյոլրը (Walter Röhrl) 1987թվականին հաղթանակ է տարել ԱՄՆ-ում՝ Պայկս Պիկ (Pikes Peak) լեռան վերելքի հայտնի մրցավազքում:

Այս տարի պատմական ավտոմոբիլների «Դասականի օրեր Դիկ ամրոցում» փառատոնն անցկացվեց քսաներորդ անգամ: Այն հաճախ անվանում են «Գերմանական Հուդվուդ»: Նոյս (Neuss) քաղաքից ոչ հեռու գտնվող՝ խանդակներով շրջապատված Դիկ ամրոցի դասական մթնոլորտում նախատեսվող իրադարձությունը առաջարկում է զբոսայգում կազմակերպված տոնի, պատմական ավտոմոբիլների սիրահարների ակումբների հանդիպման, ավելի քան 400 դասական ավտոմոբիլների մասնակցությամբ սպորտային միջոցառման և նրբագեղության մրցույթի տպավորիչ համադրություն: Փառատոնի 40 հազար հանդիսականներից շատերը կրում էին տարբեր դարաշրջաններին հատուկ զգեստներ: Պատմական ավտոմոբիլների Audi Tradition բաժնի էքսպոզիցիայի

«Դասականի անկյունում» այլ ցուցանմուշների շարքում ներկայացվեց 1936 թվի Wanderer W 25 K Roadster-ը, որի վրա դեռևս չեն իրականացվել վերականգնման աշխատանքներ: Նույն կերպ «Audi-ի ճամբարում » հնարավոր եղավ տեսնել 1929 թվի Wanderer W 11 մոդելի եզակի նմուշը: 1949 թվականին այդ նախապատերազմական Wanderer-ը վերասարքավորվել է՝ դառնալով տեխնիկական օգնություն ցուցաբերող ավտոմեքենա, որն օգտագործվել է Բավարիայի լեռներում մինչև 20-րդ դարի 60-ական թվականները: Ցուցադրությանը ներկայացվեց նաև երրորդ արտասովոր Wanderer-ը՝ շրջահոսելի հատուկ ռոդստերի պատճենը: Այս ավտոմոբիլներով Auto Union-ին հաջողվել է 1939 թվականին թիմային հաղթանակ տանել Լյեժ-Հռոմ-Լյեժ ավտոմրցավազքում, որն այն ժամանակ համարվում էր ամենաբարդ ավտոռալլին աշխարհում: Մրցուղու տարածությունն այն ժամանակ գերազանցում էր 4 000 կիլոմետրը:

«Դասականի անկյունի» իսկական աստղեր դարձան Audi Type C «Alpensieger» (Ալպերը նվաճողը ) և Auto Union Type C Grand Prix մրցարշավային ավտոմոբիլները: 1912-1914 թվականներին այդ ժամանակ դեռևս երիտասարդ Audi բրենդը կարողացավ երեք անգամ անընդմեջ հաղթանակի հասնել Austrian Alpine լեռնային մրցարշավում: Audi Type C մոդելը մեծ ավանդ ունեցավ ժամանակակից AUDI AG մրցարշավի պատմության մեջ: Այն ժամանակ Ավստրո- Հունգարական կայսրության տարածքում գտնվող Ալպերի լեռնանցքերով անցնող մրցավազքի մասնակից ավտոմոբիլի ղեկին անձամբ ընկերության հիմնադիր Ավգուստ Խորխն (August Horch) էր: Audi Tradition-ի տրամադրության տակ ներկայումս կա երկու Type C ավտոմոբիլ: Դրանցից մեկը, որ պատրաստվել է 1919 թվականին և ներկված է այն նույն դեղին գույնով՝ ինչպես և լեգենդար ալպյան մրցարշավի ժամանակ, Դիկ ամրոցում երեք կիլոմետրանոց ցուցադրական մրցուղի դուրս կգա: Եվ դա պարզապես իրեն ցույց տալու համար չէ. այդ 16 գլանային շարժիչ ունեցող Auto Union Type C-ի ղեկին կլինի «Լը-Մանի 24 ժամը» մարաթոնի հնգակի հաղթող Ֆրանկ Բիլան: Grand Prix տարբերակով մրցարշավային ավտոմոբիլը 1936 թվականին կարող էր պարծենալ 520 ձ.ու. հզորությամբ: Այս տարի դրանով հաղթանակ տարան Եվրոպայի առաջնությունում՝ մրցաշար, որը «Ֆորմուլա-1»-ի ներկայիս աշխարհի առաջնության նախատիպն է: Այդ ժամանակ ղեկին էր Բերնդ Ռոզմայերը (Bernd Rosemeyer):
Audi Tradition էքսպոզիցիայի ռալլիին վերաբերող մասում Autostadt ստենդի վրա ներկայացվեցին երկու՝ ոչ այնքան վաղ ժամանակաշրջանի ավտոմոբիլներ: Հյուրերին ներկայացվեց Audi Sport quattro S1-ը, որի ղեկին լինելով Վալտեր Ռյորլը 1987 թվին մրցուղին հաղթահարելու ռեկորդային ժամանակ սահմանեց՝ մասնակցելով ԱՄՆ-ում անցկացվող Pikes Peak մրցավազքին: Այդ նմուշը ներկայացված էր անմիջապես ստենդի վրա, իսկ ռալլիի երկրորդ ավտոմոբիլը նաև դուրս եկավ Դիկ ամրոցի ցուցադրական մրցարշավային մրցուղի: «Կարճլիկ» (short one) մականունը կրող՝ 1984 թվականի Audi Sport quattro Rallye-ի ղեկին էր ոչ այլ ոք, քան ռալլիի աշխարհի երկակի չեմպիոն Վալտեր Ռյորլը, ով վարել է այդ ավտոմոբիլը ավելի քան 30 տարի առաջ ռալլիի աշխարհի առաջնության մրցուղիներում:

Տեսադարան

Լուսանկարներ