Audi-lunar-quattro_1-600x300.jpg

Լուսնագնաց Audi lunar Quattro-ն՝ Ռիդլի Սքոթի «Օտարը.Պատգամ» ֆիլմում

2017 թվականի մայիսին կկայանա Ռիդլի Սքոթի «Օտարը. Պատգամ» ֆիլմի պրեմիերան, որում առաջնելույթ կկատարի Audi lunar Quattro լուսնագնացը: Այն մշակվել է Audi‐ի մասնագետների և գերմանական սթարթափ՝ Part-Time Scientists-ի հետ համատեղ: Առաջիկայում լուսնագնացը կմասնակցի նաև իրական տիեզերական առաքելության:

Audi lunar Quattro լուսնագնացը ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Օտարը» կինոշարի նոր՝ «Պատգամ» ֆիլմում գլխավոր «դերակատարներից է»: Դեպի հեռավոր մոլորակ ուղևորվող «Պատգամ» գաղութարարների նավի անձնակազմը բացահայտում է մի անհայտ աշխարհ՝ այն սխալմամբ համարելով դրախտ: Իրականում ամեն ինչ տրամագծորեն հակառակն է․ այդ մոլորակը լի է վտանգներով և գաղութարարները ամեն կերպ փորձում են փախչել այդ դժոխային վայրից: Audi lunar Quattro լուսնագնացը դառնում է թիմի անբաժան մասը, օգնելով Ֆարիսին (Էմի Սայմեցի դերակատարությամբ) կողմնորոշվել տեղանքում և ուսումնասիրել նոր մոլորակի բարդ լանդշաֆտը:

Audi lunar Quattro լուսնագնացը ֆիլմում ներգրավվել է Twentieth Century Fox կինոստուդիայի և Audi-ի համագործակցության շրջանակում: «Այս ֆիլմը լավագույն միջոցն է ուշադրության արժանացնել Audi-ի մշակած լուսնագնացը և այդ երևակայական միջավայրում ցուցադրել մեր ապրանքանիշի ինտելեկտուալ տեխնոլոգիաները»,-ասել է AUDI AG Մարքեթինգի փոխնախագահ Ջովաննի Պեռոզինոն:

«Twentieth Century Fox կինոստուդիայի և Audi-ի համագործակցությունը «Օտարը.Պատգամ» ֆիլմի շրջանակում՝ հիանալի հնարավորություն է ցուցադրել հանրությանը ընկերության նորարարական տեխնոլոգիաները: Մենք ուրախ ենք պահպանել մեր գործընկերային հարաբերությունները Audi ընկերության հետ, որի շնորհիվ մեր կինոգործիչները կարող են ներդնել իրական առաջադեմ տեխնոլոգիաներն իրենց ֆուտուրիստական աշխարհներում», - ասել է Twentieth Century Fox ընկերության մարքեթինգի և գործընկերային հարաբերությունների ավագ փոխնախագահ Զաքարի Էլլերը:

Միևնույն ժամական Audi lunar Quattro լուսնագնացը պատրաստվում է իրական առաքելության դեպի Լուսին: Դրա մշակումը մեկնարկել է 2015 թվականից՝ AUDI AG ընկերության և Part- Time Scientists սթարթափի հետ համագործակցության շրջանակում։ Սթարթափի հիմնադիրն ու ղեկավարը Ռոբերտ Բյորմեն է: Ավտոարտադրողը կիսվել է իր փորձով տարբեր բնագավառներում, այդ թվում լիաքարշակ համակարգի (Quattro տեխնոլոգիա), թեթևացված կառուցվածքի և e-tron տեխնոլոգիայի մասին:

Լուսնագնացի ստեղծման համար օգտագործվում են առաջադեմ նյութեր, ինչի շնորհիվ հաջողվել է քաշը իջեցնել նվազագույն 30 կիլոգրամի: Լուսնագնացի 85 տոկոսը ալյումին է։ Անհրաժեշտ ձևը ստացվել է մետաղական առարկաներ պատրաստելու համար նախատեսված եռաչափ տպիչի օգնությամբ: Իսկ պտտվող արևային վահանակով մատակարարվել է էներգիան: Բացի այդ լուսնագնացը հագեցած է Quattro ինտելեկտուալ լիաքարշակ համակարգով և e-tron շարժիչով: Առաքելությունը, որն ավտոարտադրողը նախատեսում է իրականացնել, դառնում է ավելի իրատեսական։ Շուտով բոլորը ականատես կլինեն, թե ինչպես է Audi lunar-ը ուղղություն վերցնում դեպի Երկիր մոլորակի արբանյակ: