4-րդ մակարդակի ինքնավարում. Կոնցեպտուալ ավտոմեքենա՝ նոր տեխնոլոգիայով
Նոր Audi կոնցեպտ-քար. կուպեանման SUV՝ 4,9 մետր երկարությամբ: Audi e-tron Sportback շոու-քարի հիման վրա ստեղծված ավտոմեքենան ունի թափքի դինամիկ գծեր, օժտված է լուսավորման առաջադեմ տեխնոլոգիաներով, ֆունկցիոնալ և նրբաճաշակ ինտերիերով, Quattro համակարգով և երեք էլեկտրական շարժչներով ՝ 370 կՎտ ընդհանուր հզորությամբ:
Կոնցեպտուալ ավտոմեքենայի առանձնահատկություններից մեկը ինտելեկտուալ տեխնոլոգիաներն են, որոնք նվազեցնում են վարորդի ծանրաբեռնվածությունը և տալիս են բազում հնարավորություններ ավտոմեքենայում հաճելի և օգտակար ժամանցի համար: Համակարգերի ընդհանուր անվանումը Audi AI է: Դրանք օգտագործում են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտների տեխնոլոգիաները, որոնք, ամպային ծառայությունների և այլ ավտոմեքենաների (Car-to-X տեխնոլոգիա) հետ, միավորված են մի ցանցում, ինչը թույլ է տալիս համակարգերին սովորել ինքնուրույն, կանխատեսել առաջիկա քայլերը և բավարարել ուղևորների պահանջները: Նոր համակարգերը խնայում են վարորդների և ուղևորների ժամանակը, ապահովում են արդյունավետության և անվտանգության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև տրամադրում են անհատականացման լայն հնարավորություններ: Ինքնավարման 4-րդ մակարդակի իրականացման համար (ինքնավարման զգալի մակարդակ) կուպեանման SUV Audi-ն օգտագործում է նոր սերնդի zFAS կարգավորող սարքը: Սարքը փոխանցում է տեղեկատվությունը մայրուղով երթևեկելու մեքենավարին, որը ունակ է կառավարել ավտոմեքենայի վարումը մինչև 130 կմ/ժ արագությամբ ընթանալու պարագայում, ինչպես նաև կարող է փոխել գիծը, որով ընթանում է ավտոմեքենան: