AUDI նախագահ Ռուպերտ Շտադլերը ՄԱԿ-ի վեհաժողովում խոսել է արհեստական բանականության մասին
Ժնևում կայացաց ՄԱԿ-ի վեհաժողովում AUDI AG խորհրդի նախագահ Ռուպերտ Շտադլերի ելույթը նվիրված էր արհեստական բանականությանը:
«Արհեստական բանակնությունը՝ հանուն» խորհագրով համաշխարհային գագաթաժողովում Ռուպերտ Շտադլերը հայտարարել է, որ ինքնակառավարման գործառույթով ավտոմեքենաներ ստեղծելու համար արհեստական բանականությունը մասնագետները դիտարկում են որպես առանցքային տեխնոլոգիա: Այդպիսի ավտոմեքենաները, նրա խոսքով, ստեղծում են կյանքը բարելավելու հնարավորություններ: Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ պետք չէ ունենալ մեծ ակնկալիքներ:
Ինքնակառավարման համակարգը օգնում է ավտոմեքենային ընկալել և մեկնաբանել միջավայրը և դրա հիման վրա կայացնել որոշումներ: «Երբ դժբախտ պատահարը անխուսափելի է, մենք ակնկալում ենք ինքնավար ավտոմեքենայի որևէ լուծում: Բայց ո՞վ է կրելու պատասխանատվությունը պատահարի պարագայում, և ինչպե՞ս պետք է ավտոմեքենան գործի, երբ վտանքը անխուսափելի է», - ասել է Շտադլերը: Նրա խոսքով, իրավական հարցերի կողքին անհրաժեշտ է քննարկել նաև նոր տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված էթիկական հարցերը: Շտադլերը կոչ արեց նման դիսկուրս սկսել:
Վերջին երկու տարիներին AUDI ընկերությունը արհեստական բանականության բնագավառում միջազգային ճանաչված փորձագետների հետ միասին ստեղծել է Beyond միջդիսցիպլինային ցանցը: Այս նախաձեռնության ուշադրության կենտրոնում է արհեստական բանականության սոցիալական ազդեցությունը մեքենաշինության բնագավառում և գործարար աշխարհում: «Արհեստական բանակնությունը՝ հանուն» խորհագրով համաշխարհային գագաթաժողովի միջոցով նախաձեռնության նպատակն է հանրությանը ներգրավել է այս քննարկումներին: «Ավտոարդյունաբերության ոլորտը միայնակ չի կարող պատասխանել ինքնակառավարվող ավտոմեքենաների հետ կապված էթիկական և իրավաբանական հարցերին: Գիտնականները, գործարարները, քաղաքական գործիչները և հանրությունը պետք է աշխատեն միասին», - ընդգծել է Շտադլերը:
Նախաձեռնության ուշադրության կենտրոնում է նաև գործարար աշխարհի ապագայի հարցը՝ արհեստական բանականության դարաշրջանում: «Մեզ անհրաժեշտ է ավելի տարբերակված պատկերացում, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում մեր գործարար աշխարհը: Մեր նպատակն է՝ մարդկանց և մեքենաների կատարյալ համագործակցությունը: Սկզբունքորեն մենք պետք է ապահովենք, որ արհեստական բանականությունը կիրառվի ի շահ հանրության», - հայտարարեց Շտադլերը, ավելացնելով, - «Այն, թե ինչպես արհեստական բանականությունը կփոխի մեր կյանքը, կախված է բոլորիցս և այն բանից, թե ինչպես մենք կօգտագործենք նոր տեխնոլոգիաների ներուժը»:
Ժնևում կայացած ՄԱԿ-ի գագաթաժողովը կազմակերպել էր Հեռահաղորդակցության միջազգային միությունն և XPRIZE հիմնադրամը: Եռօրյա գագաթաժողովին առաջին անգամ առաջատար միջազգային փորձագետները քննարկել են արհեստական բանականության ներուժը գլոբալ մարտահրավերների լուծման հարցում: