Audi Sport-ի ամենահզոր կուպե-քրոսովերը․ Audi RS Q8
Ինտերիեր
Audi RS Q8-ի սրահը սարքավորված է հատուկ RS շարքի համար նախատեսված մանրամասներով: Որպես ընտրանք առաջարկվող՝ կարմիր գույնի RS դիզայն-փաթեթը թույլ կտա էլ ավելի տպավորիչ շեշտադրումներ հաղորդել ավտոմեքենայի սրահին։
Ավտոմեքենայի վարումից ստացված տպավորություններ
Հնարավոր է գրեթե ամեն ինչ։ Պատվիրելու դեպքում ավտոմեքենայի առավելագույն արագությունը, որը սահմանափակվում է էլեկտրոնիկայի օգնությամբ, 250 կմ/ժ-ից կարելի է մեծացնել մինչև 280 կմ/ժ-ի կամ՝ նույնիսկ 305 կմ/ժ-ի:
Արտաքին տեսք
Լայն անվակամարները, թափարգելների ծանոթ տեսքը, լայն անվահետքը և տանիքի եզրին տեղադրված RS սփոյլերն ընդգծում են մոդելի սպորտային բնույթը:
Ինտերիեր
Audi RS Q8-ի սրահը սարքավորված է հատուկ RS շարքի համար նախատեսված մանրամասներով: Որպես ընտրանք առաջարկվող՝ կարմիր գույնի RS դիզայն-փաթեթը թույլ կտա էլ ավելի տպավորիչ շեշտադրումներ հաղորդել ավտոմեքենայի սրահին։
Ավտոմեքենայի վարումից ստացված տպավորություններ
Հնարավոր է գրեթե ամեն ինչ։ Պատվիրելու դեպքում ավտոմեքենայի առավելագույն արագությունը, որը սահմանափակվում է էլեկտրոնիկայի օգնությամբ, 250 կմ/ժ-ից կարելի է մեծացնել մինչև 280 կմ/ժ-ի կամ՝ նույնիսկ 305 կմ/ժ-ի:
Հզորությունը
600
ձ.ու
Թափառք՝ 100 կմ/ժ–ը
3.8
վ
Առավելագույն ոլորող մոմենտը
800
Նմ
Իրական շքեղություն.
Audi RS Q8 պատվիրելիս դուք կարող եք ընտրել եզակի 23 դյույմանոց թեթևաձույլ Rotor անվասկավառակները՝ տարբեր գույների հինգ Y-աձև ճաղերով, որոնք համապատասխանում են հատուկ RS շարքի համար մշակված արտաքին հարդարման փաթեթներին: Ճաղերի արանքից կարելի է հետևել արգելակների տպավորիչ աշխատանքին. որպես ընտրանք առաջարկվում են մոխրագույն (Anthracite Grey), կարմիր կամ կապույտ գույներով ներկված RS կերամիկական արգելակները:
Արտաքին ձևավորման կարբոնային/փայլուն սև էլեմենտների ընտրանքային փաթեթներ
Audi RS Q8-ի դինամիկան ընդգծում են RS հարդարման բացառիկ տարրերը. կարբոնե հորիզոնական շերտաձողով փայլուն սև գույնի ներդիր-դիֆուզորը, RS ընտանիքին բնորոշ օվալաձև արտանետման կարճախողովակները և RS տանիքի սփոյլերը: Դրանք առաջարկվում են արտաքին ձևավորման կարբոնային/ փայլուն սև տարրերի ընտրանքային փաթեթների կազմում։ Թափքի առջևի մասի վառ շեշտադրումները ավարտուն տեսք են հաղորդում ավտոմեքենայի արտաքին կերպարին:

Անհատականություն՝ ձեր ճաշակին համապատասխան
Audi RS Q8 -ի սրահին անհատականության լրացուցիչ շունչ կարելի է հաղորդել Audi exclusive¹ ծրագրի միջոցով: Օրինակ, դուք կարող եք ընտրել Jet Grey մոխրագույն Valcona կաշվով պաստառապատում՝ Diamond Silver արծաթագույն հակադիր դարձակարով:
Է՛լ ավելի ճանաչելի: Audi exclusive¹ ծրագրի շնորհիվ
Ձեր Audi RS Q8 -ը դարձրեք անկրկնելի ավտոմեքենա: Դրանում ձեզ կօգնեն դեկորատիվ զարդարանքի բացառիկ տարրերը, հատուկ մշակված և տարբեր գույների կաշիները, ինչպես նաև թափքի անհատական ներկումը Audi exclusive¹-ի հարուստ գունապնակից ընտրված երանգով: Օրինակ, Audi Exclusive-ի տեսականուց թափքի համար կարելի է ընտրել Ascari Blue կապույտ գույնը՝ «մետալիկ» էֆեկտով:

Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին: