Ընտրեք լուսավորության առաջադեմ տեխնոլոգիաներ՝ ինչպիսին հատուկ RS շարքի համար մշակված հեռահար լույսի լազերային մոդուլով և սև շրջագծով HD Matrix LED մատրիցային լուսադիոդային լուսարձակներն են: Ինտելեկտուալ համակարգը ներառում է լուսադիոդային լուսավորության, հատուկ տեսախցիկների, ինչպես նաև լուսային անիմացիայի տպավորիչ սցենարների տեխնոլոգիա՝ Coming home/Leaving home գործառույթի միացման դեպքում:
Սրտերին ստիպում է բաբախել ավելի արագ
Արտահայտիչ սպորտային դիզայնը միշտ տպավորում է: RS մոդելներին բնորոշ՝ առջևի և հետևի անվակամարներով լայն թափքը, լուսարձակների լուսադիոդային ժապավենները և Audi Singleframe հովացուցչի լայն ցանցն ընդգծում են Audi RS 7 Sportback-ի անհավանական հզորությունը:
Տեսողական գրավչություն
Որպես ընտրանք առաջարկվող՝ արտաքին ձևավորման սև սթայլինգ-փաթեթը, որ ներառում է դռնաշեմերի վրադիրները, առջևի սփոյլերը, թափարգելի աերոդինամիկ տարրերը, կողային ապակիների եզրավորումը և հետևի դիֆուզորի ներդիրը, բարելավում է Audi RS 7 Sportback-ի դինամիկ կերպարը: Պատվերի դեպքում Audi-ի օղակները և RS 7 խորհրդանշանը հասանելի են փայլուն սև գույնով:
Հմայիչ դիզայն
Այնքան էլ հաճախ չի պատահում, որ ավտոմեքենաների մանրամասներն ապշեցնող տպավորություն թողնեն։ Բացառություն են Anthracite Black սև գույնի սնդուսափայլ ծածկույթով¹ 22 դյույմանոց անվասկավառակները՝ «5 V-աձև ճաղեր» դիզայնով, որ հասանելի է պատվիրելու դեպքում, ինչպես նաև ընտրանքային RS կերամիկական արգելակային սկավառակները՝ փայլուն կապույտ գույնի առջևի արգելակային ենթակիրներով և «Audi Ceramic» գրությամբ:
Ճառագայթող լույս
Ընտրեք լուսավորության առաջադեմ տեխնոլոգիաներ՝ ինչպիսին հատուկ RS շարքի համար մշակված հեռահար լույսի լազերային մոդուլով և սև շրջագծով HD Matrix LED մատրիցային լուսադիոդային լուսարձակներն են: Ինտելեկտուալ համակարգը ներառում է լուսադիոդային լուսավորության, հատուկ տեսախցիկների, ինչպես նաև լուսային անիմացիայի տպավորիչ սցենարների տեխնոլոգիա՝ Coming home/Leaving home գործառույթի միացման դեպքում:
Սրտերին ստիպում է բաբախել ավելի արագ
Արտահայտիչ սպորտային դիզայնը միշտ տպավորում է: RS մոդելներին բնորոշ՝ առջևի և հետևի անվակամարներով լայն թափքը, լուսարձակների լուսադիոդային ժապավենները և Audi Singleframe հովացուցչի լայն ցանցն ընդգծում են Audi RS 7 Sportback-ի անհավանական հզորությունը:
Սնդուսափայլ ծածկույթով, մասամբ կամ ամբողջովին փայլեցված անվասկավառակները նախատեսված չեն ձմռան համար: Դրանց մակերևույթը՝ տեխնոլոգիական պատճառներով, չունի բավարար պաշտպանություն կոռոզիայից:
2
Հետևի նստատեղի կենտրոնական անվտանգության գոտին կարող է լինել միայն սև գույնի:
3
Audi exclusive համալրվման ընտրանքային տարբերակները ստեղծվել են Audi Sport GmbH համապատասխան բաժնի մասնագետների կողմից: Ստանդարտ և ընտրանքային համալրման տարբերակների մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեք ձեր Audi դիլերին: