Audi A5 Sportback-ը հիանալիորեն կընդգծի ձեր անհատականությունը:
Համայնապատկերային տեսածիր
Համայնապատկերային անիմացիայի միջոցով Դուք կարող եք դիտել Audi A5 Sportback-ը բոլոր կողմերից։
Արտաքին տեսք
Նորաոճ հինգդռնանի մոդելը, որը հիանալի կերպով համապատասխանում է ընտանեկան մեքենայի դերին, անտարբեր չի թողնի ոչ մեկին: Առանձնահատուկ դիզայնը տեսողականորեն մեծացնում է նրա չափսերը՝ միաժամանակ պահպանելով սպորտային կուպեի համամասնությունների թեթևությունն ու նրբագեղությունը։
Սրահ
Առկա ընտրանքների ցանկը, ի թիվս այլ բաների, ներառում է սրահի լրացուցիչ լուսավորման և ուրվագծային լուսավորության փաթեթները: Բարձր տեխնոլոգիական լուսադիոդները թույլ են տալիս ձեր ճաշակին համապատասխան կարգավորելու լույսը սրահի բոլոր հատվածներում՝ 30 գուներանգների ընտրության հնարավորությամբ: Դա ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ:
Համայնապատկերային տեսածիր
Համայնապատկերային անիմացիայի միջոցով Դուք կարող եք դիտել Audi A5 Sportback-ը բոլոր կողմերից։
Արտաքին տեսք
Նորաոճ հինգդռնանի մոդելը, որը հիանալի կերպով համապատասխանում է ընտանեկան մեքենայի դերին, անտարբեր չի թողնի ոչ մեկին: Առանձնահատուկ դիզայնը տեսողականորեն մեծացնում է նրա չափսերը՝ միաժամանակ պահպանելով սպորտային կուպեի համամասնությունների թեթևությունն ու նրբագեղությունը։
Օժանդակող էլեկտրոնային համակարգերը հիանալի օգնականներ են վարորդի համար Audi A5 Sportback -ի յուրաքանչյուր ուղևորության ժամանակ: Օրինակ, դռների բացման պարագայում նախազգուշացնող ընտրանքային համակարգը ձեզ զգուշացնում է ետևից մոտեցող տրանսպորտային միջոցների մասին և միացնում է լուսադիոդային ինդիկատորը, երբ փորձում եք բացել դուռը:
Վարելու լավագույն ո՞ճը․ Սեփականը
Audi A5 Sportback -ի համար որպես ընտրանք առաջարկվող դինամիկ ղեկակառավարման համակարգը կարգավորում է ղեկային մեխանիզմի և ղեկանվի վրա գործադրվող ուժի հարաբերակցությունը՝ կախված ավտոմեքենայի արագությունից: Audi drive select համակարգն առաջարկում է շարժման՝ նախապես տեղադրված մի քանի ռեժիմներ (դինամիկ, հարմարավետ, ավտոմատ, անհատական և խնայող) և թույլ է տալիս վարորդին՝ ցանկացած պահի իր վարելու ոճին հարմարեցնել ավտոմեքենայի ամենակարևոր համակարգերը:
Լրացուցիչ աջակցություն

Լույսի տպավորիչ խաղ
Audi-ի օրիգինալ աքսեսուարների ընտրանքային շարքում առկա էներգաարդյունավետ և պայծառ լուսադիոդները ստեղծում են Audi ապրանքանիշի լոգոտիպի տպավորիչ լուսային պրոյեկցիա:
Ֆունկցիոնալությո՞ւն, թե՞ դիզայն։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը
Audi-ի օրիգինալ աքսեսուարների շնորհիվ կարելի է անհատականացնել արտաքին տեսքը և ընդլայնել Audi A5 Sportback-ի հնարավորությունները: Օգտվեք նորաոճ և ֆունկցիոնալ լուծումների առանձնահատկություններից, ինչպիսիք են օրինակ՝ դահուկների և ուղեբեռի համար նախատեսված բոքսը, ինչը հեշտացնում է լրացուցիչ բեռ տեղափոխելը երկար ուղևորությունների ժամանակ: