1400x840_A182042_large.jpg

Audi A8 - պրեմիում դասի լավագույն ավտոմեքենա՝ ըստ World Car Awards 2018 մրցույթի արդյունքների

World Car Awards 2018 միջազգային մրցույթի արդյունքների համաձայն Audi A8-ը ճանաչվել է «Պրեմիում դասի լավագույն ավտոմեքենա»: Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է, որ առաջատար մոդելի 4-րդ սերունդը «Բարձր տեխնոլոգիաների գերազանցությունը» (Vorsprung durch Technik) կարգախոսի մարմնավորման չափանիշն է: World Car Awards-ի պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Նյու-Յորքի միջազգային ավտոսրահի շրջանակներում:

Միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված էին 24 երկրի 82 մասնակիցներ, գնահատում էր ոչ միայն ավտոմեքենաների սրտահույզ գրավչությունը, ուղևորների համար հարմարավետ և անվտանգ լինելը, այլև դրանց էկոլոգիական և ընթացային ցուցանիշները, շուկայում պահանջված լինելը և գնի ու որակի հարաբերակցությունը: Վերջնական քվերակության արդյունքում Audi A8-ը գերազանցեց երկու մրցակիցներին: Չորս օղակներով բրենդի համար այս հաղթանակը դարձավ թվով իններորդը World Car Awards մրցույթում:

«Այս պարգևն առանձնահատուկ պատիվ է մեզ և մեր ֆլագմանի համար, - հայտարարել է AUDI AG վարչության անդամ, տեխնիկական զարգացման պատասխանատու Պետեր Մերտենսը (Peter Mertens): -Նոր Audi A8-ը նորարարությունների առաջընթացի շարժիչ ուժն է այս ոլորտում: Նորարարական սենսորային համակարգով կառավարվող առաջատար մոդելը նոր ստանդարտներ է սահմանում ավտոմոբիլաշինության մեջ՝ ավտոնոմ վարման համար հետևողականորեն ներդրվող էլեկտրաֆիկացման և տեխնիկական լուծումների լայն հնարավորություններով:»

Audi A8-ն արտադրվում է Նեկարզուլմի (Neckarsulm) գործարանում: Դրվագման նյութերի անբասիր որակի և դետալների պատրաստման ճշգրտության հետ միաժամանակ մոդելի տարբերակիչ առանձնահատկությունների շարքում են՝ ամենաարդիական սարքավորումները, օրինակ՝ լազերային լուսավորման համակարգով (Audi laser light) լուսադիոդային լուսարձակները (Audi HD Matrix LED), բոլոր անիվների դինամիկ ղեկակառավարումը և ետևի նստատեղը՝ ոտնաթաթերի մերսման գործառույթ ունեցող հատուկ պատվանդանով ոտքերի համար:

Audi բրենդի հաղթանակները World Car Awards միջազգային մրցույթում

2005 թվական
Audi A6
Տարվա լավագույն ավտոմեքենա
2007 թվական
Audi RS 4
Լավագույն սպորտային ավտոմեքենա
 
Audi TT

Տարվա լավագույն ավտո դիզայն

2008 թվական

Audi R8

Լավագույն սպորտային ավտոմեքենա
 
Audi R8

Տարվա լավագույն ավտո դիզայն

2010 թվական
Audi R8 V10
Լավագույն սպորտային ավտոմեքենա
2014 թվական
Audi A3
Տարվա լավագույն ավտոմեքենա
2016 թվական
Audi R8
Լավագույն սպորտային ավտոմեքենա
2018 թվական
Audi A8
Պրեմիում դասի լավագույն ավտոմեքենա

Տեսադարան

Լուսանկարներ