A1713664-1400x438.jpg

Audi-ին շարունակում է սինթետիկ վառելիքի ստեղծման նպատակով ուսումնասիրությունները

Audi -ին շարունակում է իրականացնել e-fuel էկոլոգիական վառելիքի տեսակների ստեղծման ծրագիրը: Ineratec GmbH և Energiedienst Holding AG ընկերությունների հետ համատեղ Audi -ին շվեյցարական Լաուֆենբուրգ քաղաքում նախատեսում է ստեղծել e-diesel վառելիքի արտադրման պիլոտային ձեռնակություն։ Առաջին անգամ ձեռնակության աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան ստանալու են վերականգնվող աղբյուրից՝ հիդրոէներգետիկայի օգնությամբ: Տարեկան նախատեսվում է արտադրել 400 000 լիտր վառելիք:

Audi ընկերության մասնագետները մի քանի տարի շարունակ ուսումնասիրում են CO2 հիմքով վառելիքի էկոլոգիական տեսակները, ինչպես օրինակ e-benzin-ը և e-diesel սինթետիկ վառելիքը: Այժմ ընկերությունը իրականացնում է e-diesel վառելիքի արտադարության հերթական փուլը: «Լաուֆենբուրքի ծրագրի շրջանակում նոր տեխնոլոգիաների օգնությամբ մենք կարող ենք ստեղծել արդյունավետ փոքրածավալ e-diesel վառելիքի արդարություն, ինչը հնարավորություն կտա տնտեսել վառելիքը: Պիլոտային արտադրական կենտրոնը կապահովի միջսեկտորային փոխգործակցություն։ Այսինքն թույլ կտա միավորել այնպիսի էներգետիկ ոլորտներ, ինչպիսիք են հզորությունը, ջերմությունը և շարժունակությունը, ինչպես նաև կուտակել/կենտրոնացնել վերականգնվող աղբյուրներից ստացված էներգիան», - բացատրում է AUDI AG ըկերության էկոլոգիական արտադրանքի մշակման բաժնի ղեկավար Ռայներ Մանգոլդը (Reiner Mangold),:

Audi e-diesel վառելիքի շնորհիվ ավանդական ներքին այրման շարժիչների CO2 արտանետումները կլինեն նվազագույն:

Լաուֆենբուրգ քաղաքում e-diesel վառելիքի առաջին խմբաքանակի թողարկումը նախատեսված է հաջորդ տարի: Audi -ն և իր գործընկեր Ineratec և Energiedienst AG ընկերությունները նոր ձեռնարկության կառուցման հայտը կներկայացնեն առաջիկա շաբաթների ընթացքում: Շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2018 թվականի սկզբին:

Սա արդեն Audi -ի երկորդ գործընկերային նախագիծն է, որի շրջանակում ստեղծվելու է փորձնական ձեռնարկություն։ Հիմնական նպատակը լինելու է փոխակերպել էներգիան հեղուկ վառելիքի: 2014 թվականից Դրեզդենում Audi -ին համագործակցում է Sunfire էներգատեխնոլոգիական կորպորացիայի հետ: Audi e-fuel վառելիքի արտադրության նախագծերի թվում հարկավոր է նշել նաև Audi ընկերության սեփական ձեռնարկությունը Վերլտեում (Werlte), որտեղ էներգիան փոխակերվում է Audi e-gas վառելիքի (սինթետիկ մեթան) ՝ Audi A3, Audi A4 ևAudi A5 g-tron մոդելների համար: Ավելին, ընկերությունը իր գործընկերների հետ աշխատում է e-benzin վառելիքի արտադրություն հիմնելու ուղղությամբ: