A188608_large_1400_438.jpg

Audi Q3 կատարյալ քրոսովերի նոր սերունդը

Audi-ն ներկայացնում է նոր Audi Q3-ը, որն ունիվերսալ ընտանեկան քրոսովեր է՝ տարատեսակ կարողություններով: Երկրորդ սերնդի մոդելը միայն նոր, տպավորիչ ու գրավիչ արտաքին տեսքով չէ, որ աչքի է ընկնում. այն դարձել է առավել ընդարձակ և ունիվերսալ: Ինչպես և Audi-ի նոր սերնդի բոլոր մոդելները՝ քրոսովերը ստացել է տվյալների պատկերման և կառավարման թվային հայեցակարգ, տեղեկատվական-ժամանցային համակարգերի լայն շարք, նորարարական օժանդակ համակարգեր, ինչպես նաև կատարելագործված կախոց, ինչն ապահովում է հարմարավետության նոր մակարդակ:

Հզորություն և գրավչություն. թափքի դիզայն

Նոր Audi Q3-ի տեսքն առավել սպորտային է դարձել Singleframe հովացուցիչի՝ ուղղահայաց զոլակներով, տպավորիչ, ութանկյուն պաշտպանիչ ցանցի, ինչպես նաև խոշոր օդառիչների շնորհիվ: Այս էլեմենտներն ընդգծում են առաջնամասի մկանուտ պատկերը և ստեղծում լույսի ու ստվերի տպավորիչ խաղ: Սեպաձև, նեղ լուսարձակներն ուղղված են դեպի ներս: Ինգոլշտադտում գտնվող արտադրողն առաջարկում է ղեկավար օպտիկայի երեք տարբերակ, այդ թվում՝ Matrix LED տեխնոլոգիա. այս լուսարձակների հեռահար լույսի ադապտիվ ճառագայթն առավել արդյունավետ է լուսավորում ճանապարհը: Կողքից նայելիս ուշադրություն է գրավում արտաքին տեսքի դիզայնի և նորաոճ ուսային ուրվագծով միացված՝ լուսարձակների լուսային տարրերի ու հետևի լապտերների սիմետրիկ գծապատկերի կատարյալ հավասարակշռությունը: Միասին այս էլեմենտները ստեղծում են ատլետիկ պատկեր, որում վառ կերպով առանձնանում են ծավալուն անվահեցերը: Դրանց ուրվագծերը հիշեցնում են Audi quattro-ի դասական մոդելներ և նոր քրոսովերը տեսողականորեն դարձնում են ավելի լայն: Հակադրական վրադիրները լրացուցիչ կերպով ընդգծում են ավտոմեքենայի ամենագնաց լինելը: Շնորհիվ տանիքի երկար սփոյլերի, որ անցնում է հետևի ապակու ամբողջ լայնությամբ, ընդգծվում են հետևի կանգնակները՝ դեպի առաջ ուղղվածության զգացողություն ձևավորելով:

Սպորտային և հարմարավետ վարորդի համար. ինտերիեր

Հստակ ուրվագծեր և ծավալուն էլեմենտներ. նոր Audi Q3-ի սրահը դարձել է արտաքին տեսքի ներդաշնակ դիզայնի տրամաբանական շարունակությունը, ըստ այդմ շատ ոճային լուծումներ համահունչ են ապրանքանիշի լիաչափ մոդելներին: Սրահի ճարտարապետությունը կատարելապես ներդաշնակ է կառավարման նոր հայեցակարգին, որի կենտրոնական էլեմենտն ապակի հիշեցնող՝ փայլուն սև շրջանակով MMI touch հպազգայուն ցուցասարքն է:

Թե՛ ցուցասարքը, թե՛ նրա տակ տեղավորված կլիմայի կառավարման համակարգի բլոկը 10 աստիճանով թեքված են վարորդի կողմը: Բոլոր ցուցասարքերը, կոճակներն ու կառավարման միջոցները շատ արդյունավետորեն են տեղավորված: Հարմարավետ նստատեղերը և ղեկանիվի թեքման աստիճանը ապահովում են սպորտային նստեցում:

Ընդարձակ և ունիվերսալ. տարածության կազմակերպման հայեցակարգ

Իր նախորդի համեմատ՝ նոր Audi Q3 –ը գործնականորեն առաջադիմել է բոլոր ուղղություններով: Նրա երկարությունը կազմում է 4 485 մմ, լայնությունը՝ 1 856 մմ, բարձրությունը՝ 1 585 մմ: 77 մմ-ով մեծացած անվաբազայի շնորհիվ ավտոմեքենան բավական ընդարձակ է և բացարձակապես ունիվերսալ. հետևի նստատեղերը կարելի է տեղաշարժել դեպի առաջ և հետ 150 մմ-ի սահմաններում: 40:20:40 հարաբերակցությամբ ծալվող թիկնակների թեքությունը կարելի է կարգավորել՝ ընտրելով եղած յոթ դիրքերից մեկը: Կախված հետևի նստատեղերի դիրքից՝ բեռախցիկի ծավալը փոփոխվում է 530-ից մինչև 1 525 լ միջակայքում: Բեռնվող հատակի բարձրությունը կարելի է կարգավորել երեք մակարդակներով, իսկ բեռնախցիկի դարակն անհրաժեշտության դեպքում կարելի է թաքցնել հատակի տակ: Որպես ընտրանք հնարավոր է ունենալ նաև բեռնախցիկի կափարիչ՝ էլեկտրական շարժաբերով, որը կարելի է բացել և փակել ոտքի շարժումով:

Թվային հայեցակարգ. կառավարման տարրեր և ցուցասարքեր

Կառավարման հայեցակարգը և տվյալների պատկերումն ամբողջովին վերամշակվել է. Audi ապրանքանիշը հրաժարվել է անալոգային սարքերից: Ստանդարտ լրակազմի մեջ մտնում է 10,25 մատնաչափ էկրանով սարքերի թվային վահանակը, որի կառավարումը իրականացվում է բազմաֆունկցիոնալ ղեկանիվի օգնությամբ: Լավագույն MMI Navigation plus տեղեկատվական-ժամանցային համակարգը պատվիրելու դեպքում ավտոմեքենան համալրվում է բազմաթիվ լրացուցիչ գործառույթներ առաջարկող՝ ավելի խոշոր էկրան ունեցող Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակով: Համակարգի կազմի մեջ մտնում է նաև 10,1 մատնաչափ տրամագծով հպազգայուն ցուցասարքը: Որպես ընտրանքային տարբերակ հասանելի է ավելի խոշոր էկրանով Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակ: Վարորդը կարող է ընտրել տեղեկատվության պատկերման երեք ռեժիմներից մեկը, այդ թվում՝ մարզական: Հարթ կառուցվածքով մենյուով ինտուիտիվ հասկանալի կառավարման հայեցակարգը լրացված է ձայնային կառավարման համակարգով, որը ընդունակ է ճանաչել բնական խոսքը և հասկանալ ազատ ձևակերպված հրամանները: Անհրաժեշտության դեպքում երկխոսության ծրագիրը հարցեր է տալիս, հաշվի առնում ճշտումները, առաջակում պատասխանների տարբերակներ և զիջում է խոսողին՝ իրեն ընդհատելու դեպքում:

Ինտելեկտուալ միացում. տեղեկատվական-ժամանցային համակարգ և Audi connect լուծումների համալիր

Նոր Audi Q3-ի լավագույն տեղեկատվական-ժամանցային համակարգն առաջարկում է նույն գործառույթները, ինչ և՝ ավելի բարձր դասի մոդելները: Համակարգում ներկառուցված տվյալների փոխանցման մոդուլը համապատասխանում է LTE Advanced ստանդարտին, ինչպես նաև համալրված է ներկառուցված Wi-Fi մուտքի կետով՝ ուղևորների շարժական սարքերի միացման համար: Նավիգացիոն համակարգը վերլուծում է կատարված ուղևորությունները և դրանց հիման վրա ոչ միայն որոշում է վարորդի նախընտրությունը, այլև կարող է օգտակար խորհուրդներ տալ երթուղու վերաբերյալ: Audi connect լուծումների համալիրը կատարելապես լրացնում է նավիգացիոն համակարգին՝ առաջարկելով օնլայն ռեժիմով տեղեկատվություն ճանապարհային շարժման մասին, ենթակառուցվածքների օբյեկտների փնտրում, նաև տեղեկատվություն կայանման տեղերի ու ԱԼԿ-երի մասին, ինչը ցուցադրվում է անմիջապես նավիգացիոն համակարգի քարտեզի վրա: Audi Q3-ը օգտագործում է Audi ավտոմեքենաների համակազմի պարսային ինտելեկտը՝ կայանման տեղերի մատչելիության կանխատեսման համար, ինչպես նաև տրամադրում է տեղեկատվություն վտանգավոր տեղերի և գործող արագության սահմանափակումների մասին:

Ընտրանքի այլ տարբերակների թվում են Google Earth-ի հնարավորությունը և հիբրիդային ռադիոյի գործառույթը, որն ավտոմատ փոխարկման իրականացման հնարավորություն է տալիս FM-ռադիոյի, DAB-ի և հոսքային Ինտերնետ-հաղորդման միջև՝ այդպիսով ապահովելով օպտիմալ ընդունում ցանկացած պայմաններում: Ձայնային կառավարման համակարգն օգտագործում է ավտոմեքենայում պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաև՝ ավելի մանրամասն տվյալներ ամպային պահոցից: Նոր Audi Q3-ը սերտորեն փոխազդում է ավտոմեքենային սմարթֆոնի պարզ և հարմար միացում ապահովող myAudi շարժական հավելվածին: Օրինակ, օգտատերը կարող է MMI համակարգին տվյալներ հաղորդել երթուղու և սմարթֆոնի օրացույցի գրառումների մասին, ինչպես նաև կայանատեղիում գտնել իր Audi Q3-ը:

Բջջային հեռախոսի համար նախատեսված Audi phone box հատվածը տիրոջ սմարթֆոնը միացնում է ավտոմեքենայի ալեհավաքին, ինչպես նաև՝ ապահովում անլար լիցքավորում: Սմարթֆոնի միացման ինտերֆեյսը թույլ է տալիս ավտոմեքենային միացնել iOS и Android բազայի վրա գործող բջջային հեռախոսները և կառավարել MMI համակարգի օգնությամբ՝ օգտագործելով Apple CarPlay կամ Android Auto-ն: Bang & Olufsen Premium Sound System աուդիո համակարգը 15 բարձրախոսների օգնությամբ ստեղծում է տարածական ձայնային պատկեր:

Հարմարավետություն և անվտանգություն. օգնական համակարգեր

Օժանդակող համակարգերի շարքում ամենակարևոր նորույթներից մեկը շարժման ադապտիվ օգնականն է: Այն միավորում է արագության ադապտիվ կարգավորիչի, խցանումներում շարժվելու ասիստենտի և երթևեկության գծի սահմաններում շարժվելու ասիստենտի գործառույթները: Համակարգն օգնում է վարորդին վերահսկելու ավտոմեքենայի տեղաշարժերը բոլոր ուղղություններով, զգալիորեն բարձրացնելով հարմարավետությունը, հատկապես՝ հեռավոր ուղևորությունների ժամանակ: Իսկ շրջանաձև դիտման տեսախցիկները դյուրացնում են մանևրունակությունը: Դրանք տեղեկատվական–ժամանցային համակարգի մեծ էկրանի վրա ցուցադրում են ավտոմեքենան շրջապատող տարածությունը: Վարորդը կարող է նաև հետևել կայանող ավտոպիլոտի մանևրներին: Կայանման ասիստենտը ինքնուրույն ուղղում է նոր Audi Q3-ը դեպի կայանատեղ և մեքենան հանում է այնտեղից: Վարորդին մնում է միայն սեղմել արագարարի կամ արգելակման ոտնակները, ինչպես նաև փոխարկել փոխանցումները: Հետընթաց շարժումով զուգահեռ կայանատեղից կամ նեղ անցումից դուրս գալիս ակտիվանում է լայնական շարժման ասիստենտը: Ռադարային տվիչները, որոնք գործի են դնում համակարգը ավտոմեքենայի հետևի տարածքի վերահսկման համար, նույնպես օգտագործվում են ստանդարտ համալրման մեջ մտնող՝ վերադասավորման ժամանակ նախազգուշացնող համակարգի կողմից: Ավտոմեքենան «կույր գոտում» ի հայտ գալու կամ հետևից արագ մոտեցող տրանսպորտային միջոցի հայտնաբերման դեպքում՝ հետևի տեսքի համապատասխան հայելու մեջ վառվում է նախազգուշացնող ինդիկատորը:

Դինամիկություն մայրուղում և վատ ճանապարհներով տեղանքում. շարժիչներ և կախոց

Audi Q3-ի համար շուկա դուրս գալու պահին կառաջարկվի շարժիչների չորս տարբերակ. երեքը՝ բենզինային և մեկը՝ դիզելային, համակցված առաջնային քարշով կամ quattro լիաքարշակ համակարգի հետ: Նշված շարժիչները զարգացնում են 150-230 ձ.ու. հզորություն: Նոր Audi Q3 –ի համար հասանելի են քառագլան ուժային ագրեգատներ՝ համալրված վառելիքի անմիջական ներցայտի համակարգով և տուրբոներմղումով: Դրանք իսկապես հզոր, արդյունավետ և տեխնիկապես կատարյալ շարժիչներ են: Որպես ընտրանք հաճախորդին կառաջարկվի վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփ կամ յոթաստիճան S tronic. Վատ ճանապարհներով տեղանքի համար quattro հաստատուն լիաքարշ համակարգը իսկական վայելք է պարգևում մեքենա վարողին՝ ապահովելով օպտիմալ քարշ և գերազանց կայունություն: Սեղմելով կոճակը՝ կարելի է ակտիվացնել սարից իջնելու դեպքում օգնության հասնող ընտրովի համակարգը, որը զառիթափի վրա հնարավոր է դարձնում տրված արագությունը: Կախված վարելու պայմաններից, ճանապարհի վիճակից կամ սեփական նախասիրությունից՝ վարորդը կարող է Audi drive select համակարգի օգնությամբ ճշտել Audi Q3-ի բնութագրերը՝ ընտրելով շարժման վեց պրոֆիլներից մեկը՝ սկսած հարմարավետից մինչև խնայողականը և ընդգծված սպորտայինը: Համակարգը նաև ճշտում է մարումը վերահսկող գործառույթով ադապտիվ կախոցի՝ որպես ընտրանք հասանելի կարգավորումները: Նրանում օգտագործվում են բոլոր անիվների տեղաշարժին, ինչպես նաև երկայնակի և լայնակի արագացումներին հետևող և այդ տվյալների հիման վրա մեղմիչների բնութագրերը ճշտող տվիչները: Դա բարելավում է դինամիկան և բարձրացնում հարմարավետության մակարդակը: Որպես այլընտրանք առաջարկվում է սպորտային կախոց (ստանդարտ համալրում արտաքին ձևավորման S line փաթեթով) զսպանակների/մեղմիչների ավելի կոշտ կարգավորումներով և փոփոխական փոխանցումային հարաբերությամբ ղեկային կառավարումով, որը փոփոխվում է՝ կախված ղեկանիվի պտտման անկյան մեծացումից և շարժման արագությունից: Այս ամենը պարգևում է Audi Q3-ը՝ իր գերազանց կառավարելիությամբ:

Տեսադարան

Լուսանկարներ