MMI touch response կառավարման համակարգ
Նոր Audi A6 Avant-ի գործառույթների մեծ մասը վարորդը կարող է կառավարել MMI touch response համակարգի երկու հպազգայուն դիսպլեյների օգնությամբ: Զուգակցելով MMI navigation plus համակարգի հետ՝ վերին 10,1 մատնաչափ դիսպլեյի օգնությամբ իրականացվում է տեղեկատվական-ժամանցային և նավիգացիոն գործառույթների կառավարումը: Ներքին 8,6 դյույմանոց դիսպլեյի միջոցով գործում են կլիմայի կառավարման ավտոմատ համակարգը, հարմարավետության ֆունկցիաները և տեքստային տեղեկատվության մուտքագրումը: MMI touch response համակարգը շոշափողական և ակուստիկ հակադարձ կապով պայմաններ է ստեղծում ինտուիտիվ և անվտանգ ղեկավարման համար. օգտվողը լսում և զգում է իր կողմից հպումով ակտիվացված ֆունկցիայի թողարկումը հաստատող հարվածի ձայն:
MMI Navigation plus համակարգի մեջ մտնում է 12,3 դյույմանոց էկրանով Audi virtual cockpit վիրտուալ սարքավորումների վահանակը, որ ղեկավարվում է կոճակի և բազմաֆունկցիոնալ ղեկանիվի վրայի փոխանջատիչների օգնությամբ: Որպես ընտրանք առաջարկվում է վարորդին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը հողմապակու վրա պատկերող պրոյեկցիոն դիսպլեյ: Ձայնային կառավարման համակարգը ճանաչում է բնական խոսքը՝ նոր Audi A6 Avant-ը դարձնելով ինտելեկտուալ զրուցակից: Համակարգը հրամաններին և հարցերին արձագանքում է երկու եղանակով՝ օգտագործելով կա՛մ համակարգի հիշողության մեջ, կա՛մ ամպային սերվերներում գտնվող տվյալները: Անհատականացման ստանդարտ հնարավորությունները ենթադրում են մինչև 7 անհատական պրոֆիլների առկայություն, ինչը մի քանի վարորդների համար հնարավոր է դարձնում կարգավորումների՝ մինչ 400 տարբերակի պահպանումը: