Michael-Julius-Renz-1400x438.jpg

Միքայել Հուլիոս Ռենցը նշանակվել է Audi Sport-ի նախագահ

Audi Sport GmbH խորհրդի նոր նախագահ է նշանակվել 60-ամյա Միքայել Հուլիոս Ռենցը (Michael-Julius Renz).:Նա կփոխարինի 53-ամյա Շտեֆան Վինկելմաննին (Stephan Winkelmann), որը տարեվերջին կստանձնի Bugatti-ի նախագահի պաշտոնը:

Audi Sport GmbH խորհրդի նոր նախագահի լիազորությունները ուժի մեջ կմտնեն 2018 թվականի մարտի 1-ից: «Միջազգային շուկայում իր աշխատանքայի փորձի շնորհիվ Միքայել Հուլիոս Ռենցը կշարունակի Audi Sport ստորաբաժանման զարգացման գրծընթացը: Մենք լիահույս ենք, որ իր նախագահության ընթացքում ընկերությունը համաշխարհային խաղացող կդառնա», – հայտարարել է AUDI AG խորհրդի նախագահ Ռուպերտ Շտադլերը (Rupert Stadler): Պարոն Ռենցը տնտեսագիտության և արտադրության կազմակերպման մասնագետ է, և 20 տարուց ավելի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել է AUDI AG ընկերությունում: 2015 թվականից նա Չինաստանում ղեկավարել է Audi վաճառքի ստորաբաժանում և համաշխարհային կարևորագույն շուկաներից մեկում է բրենդի առաջխաղացման պատասխանատուն է եղել։: Ավելի վաղ նա Եվրոպայում ղեկավարում էր վաճառքի ստորաբաժանումը։