1920x600-Stage-G_Tron_Barcelona_0157.jpg

Audi g-Tron

g-Tron տերմինը կիրառվում է բոլոր այն Audi մոդելների համար, որոնք կարող են աշխատել սեղմված բնական գազով (CNG): Բնական գազի այրման արդյունքում ավտոմեքենայի հատուկ խցիկում ածխաթթու գազ գրեթե չի արտադրվում, այդ իսկ պատճառով այսպիսի ավտոմեքենաների արտադրությունն ու օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում աշխարհում բնապահպանական իրավիճակի վրա: CNG-ի հիմնական բաղադրիչը մեթանն է, որը բոլոր տեսակի հանածո վառելիքների շարքում առանձնանում է ամենացածր CO2 տեսակարար արտանետումներով: Հատկանշական է, որ մեթանը կարելի է ստանալ նույնիսկ օրգանական թափոններից, ինչպես նաև ջրածնի և ածխաթթու գազի միացման արդյունքում: Այսպիսով, g-Tron-ը չափազանց անվտանգ, արդյունավետ և տնտեղող տրանսպորտային միջոց է, որը մոտ ապագայում մեծ պահանջարկ կունենա աշխարհում:

g-Tron մոդելների վառելիքի հիմնական աղբյուրն է Audi ընկերության արտադրության սինթետիկ մեթանը՝ «e-gas»‐ը: Ինչպես հայտնի է Audi ընկերությունը իրականացնում է e-fuel էկոլոգիական վառելիքի տեսակների ստեղծման ծրագիրը: Audi e-fuel վառելիքի արտադրության նախագծերի թվում հարկավոր է նշել Audi ընկերության սեփական ձեռնարկությունը Վերլտեում (Werlte), որտեղ էներգիան փոխակերվում է Audi e-gas վառելիքի (սինթետիկ մեթան)՝ Audi A3 Sportback g-tron A5 Sportback g-tron և Audi A4 Avant g-tron մոդելների համար:

Ընկերությունը 3 տարի շարունակ Audi e-gas վառելիքով կապահովի այն հաճախորդներին, որոնք, մինչ 2018 թվականի մայիսի 1-ը կպատվիրեն g-tron մոդելներից որևէ մեկը: Այնուհետև հաճախորդը կարող է լիցքավորել իր g-tron մոդելը ցանկացած CNG լիցքավորման կայանում՝ վճարելով միայն բնական գազի գինը: Եվրոպայում այսպիսի գազալցականանները բավականին շատ են՝ մոտ 3500:

Հարկ է նշել որ, g-Tron ավտոմեքենաները գրեթե ոչնչով չեն տարբերվում Audi դասական մոդելներից. դինամիկան, կառավարումը և վարման բոլոր բնութագրերը նույնն են: Միակ տարբերությունը վառելիքի ծախսի և վնասակար արտանետումների ավելի ցածր ցուցանիշներն են:

Նոր A5 Sportback g-tron

Վառելիքի ծախս՝ 4,2-3,8 կգ / 100 կմ բնական գազ (CNG); CO2 արտանետումներ: 114-102 գ/կմ (CNG):

A5 Sportback g-tron ավտոմեքենան համալրված է 170 ձիաուժ հզորությամբ 2.0 TFSI շարժիչով, որն ապահովում է 270 Ն•մ պտտող մոմենտ: Ավտոմեքենայի բացարձակ առավելությունն է գազային վառելիքով հսկայական վազքի պաշարը՝ ավելի քան 500 կմ (CNG): Բենզինային վառելիքով այն կազմում է 450կմ: Իսկ Audi e-gas բնական գազը երաշխավորում է գրեթե զրոյական CO2 արտանետումներ:

Նոր Audi A3 Sportback g-tron

Վառելիքի կոմբինացված ծախս՝ 3,5-3,3 կգ / 100 կմ բնական գազ (CNG), 5,1-5,4 լ/100 կմ (բենզին); CO₂ կոմբինացված արտանետումներ՝96-89 գ/ կմ (CNG), 126-117 գ/ կմ (բենզին):

Audi A3 Sportback g-tron ավտոմեքենան համալրված է 110 ձիաուժ հզորությամբ 1.4 TFSI շաչժիչով և 7-աստիճան S Tronic փոխանցման տուփով: NEDC ցիկլում նոր A3 Sportback g-tron-ը 100կմ ճանապարհի համար ծախսում է 3,5-3,3 կգ բնական գամ կամ e-gas, ինչը համապատասխանում է 95-89 գ/կմ CO₂ արտանետումների կարգավորման չափանիշին: Ավտոմեքենայի հզոր ուժային կայանքը լավագույնս աշխատում է վառելիքի տարբեր տեսակներով և ապահովում տպավորիչ վազքի պաշար. բնական գազի պարագայում այն կազմում է 400 կմ, իսկ բենզինային վառելիքի՝ 900 կմ: Ռեժիմի փոփոխությունը իրականացվում է ավտոմատ ՝ առանց վարորդի մասնակցության:

Նոր Audi A4 Avant g-tron

Վառելիքի կոմբինացված ծախս՝ 4,4 – 3,8 կգ/100 կմ (CNG); CO2 արտանետումներ: 117–102 գ/կմ (CNG):

A4 Avant g-tron-ը միաժամանակ սպորտային է, արդյունավետ և տնտեսող ։ Ավտոմեքենան համալրված է 170 ձիաուժ հզորությամբ նոր 2.0 TFSI շարժիչով: Առավելագույն պտտող մոմենտը կազմում է 270 Ն•մ՝ 1650 պտ/ր պարագայում: Ըստ եվորպական NEDC ցիկլի, Audi A4 avant g-tron-ը 100կմ ճանապարհի համար սպառում է 4,4 -3,8 կգ սեղմված բնական գազ (CNG): Այս մոդելի վազքի պաշարը նույնպես տպավորիչ է. Բնական գազի պարագայում այն կազմում է ավելի քան 500 կմ, իսկ բենզինով՝ 450 կմ:

Տեսադարան

Լուսանկարներ