«0 –ից մինչև 100» էքսպոզիցիան
Audi museum mobile թանգարանում
«Audi 100» մոդելը 5 անգամ արժանացել է Golden Steering Wheel մրցանակի, երկու անգամ անվանվել է «Տարվա ավտոմոբիլ» (Car of the Year), նաև ճանաչվել է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» (World Car of the Year): Ընդհանուր առմամբ վաճառվել է 3.2 միլիոն «Audi 100» ավտոմեքենա, ինչը մոդելի հանրահայտության և հաջողության անվիճելի ապացույցն է: Audi 100-ի՝ 1968 թվականի դեբյուտին նախորդել է նրա ստեղծման բուռն պատմությունն այն դեպքում, երբ սկզբնական մշակումը փաստորեն տարվել է գաղտնի կերպով:
1960-ական թվականների կեսերին Volkswagen AG կոնցեռնը ձեռք է բերել Auto Union GmbH ընկերությունը, ինչից հետո ընկերության կողմից դադարեցվել է նոր մոդելների մշակումը: Սակայն Auto Union GmbH-ի տնօրեն Լյուդվիգ Կրաուսը (Ludwig Kraus), անտեսելով միայն գոյություն ունեցող մոդելային շարքի հետ աշխատանքը շարունակելու մասին հրահանգը, 1965 թվականին որոշում է ընդլայնել վերածնված Audi բրենդի համար առաջարկվող մոդելների շարքը: Այդ ժամանակ ընկերության՝ Ինգոլշտադտում գտնվող գործարանը զբաղված էր VW Beetle-ի թողարկումով, և ներկայացուցչական դասի մոդելի ստեղծումը Կրաուսը գնահատում էր որպես Auto Union GmbH-ը ասպարեզում պահելու միակ միջոց: Առանց տեղյակ պահելու Volkswagen-ին՝ նա մշակում և ներկայացնում է նոր ավտոմեքենայի հայեցակարգ, որը վերջին հաշվով հավանության է արժանանում Վոլսֆբուրգում գտնվող կոնցեռնի ղեկավարության կողմից և դրվում է սերիական արտադրության: Ինգոլշտադտի արտադրական հզորությունները արագորեն լիովին բեռնավորվում են, ինչի հետևանքով 1970 թվականին Auto Union ընկերությունը Audi 100-ի արտադրությունը տեղափոխում է Նեկարզուլմե (Neckarsulm): Մոդելի առաջին իսկ սերունդը վաճառվում է 800 000 թվաքանակով:
Առաջին սերնդի ավտոմեքենան ներկայացված է «0-ից մինչև 100» էքսպոզիցիայում մոդելի տարբեր սերիաների 14 այլ մոդիֆիկացիաների կողքին, որոնց թվում են 1969 թվականի Audi 100 Cabrio-ն, 1976 թվականի Audi 100 C1 էլեկտրական մարդատար ավտոմոբիլը և 1981թվականին ստեղծված Audi-ի փորձնական մոդելը: Այս ավտոմեքենալները ցուցադրում են այն ժամանակվա համար հեղափոխական համարվող դիզայնը և տեխնիկական նորարարությունների մի ամբողջ շարք: Ի թիվս Audi 100-ի առանձնահատկությունների՝ արժե նշել աշխարհում աերոդինամիկայի լավագույն ցուցանիշները և quattro համակարգը: Բացի այդ, ավտոմեքենան դարձել է ամբողջովին ցինկապատ թափք ունեցող առաջին ներկայացուցչական սեդանը: Էքսպոզիցիայի շրջանակներում ցուցադրվում է նաև Audi Duo-ն՝ չորս օղակներով բրենդի առաջին հիբրիդային մոդելը, որ սարքավորված է հինգ մխոցանի ներքին այրման շարժիչով և էլեկտրաշարժիչով: Audi 100-ի բազայի վրա ստեղծված այս կոնցեպտուալ մշակումը ներկայացվել է 1990 թվականի մարտին Ժնևի միջազգային ավտոսալոնում: 1995 թվականից ի վեր Audi 100-ի հաջողված պատմությունը շարունակում է Audi A6-ը: «0-ից մինչև 100» ցուցադրությունը եզրափակում է առաջին սերնդի «Audi A6 2.8 quattro» մոդելը: