U.S. News & World Report. Audi A3–ը ճանաչվել է որպես լավագույն ավտոմեքենա՝ գնի և որակի հարաբերակցության տեսանկյունից
Չիկագոյի ավտոսալոնի շրջանակում հեղինակավոր U.S. News & World Report առցանց պորտալը Audi A3–ն անվանել է պրեմիում դասի լավագույն կոմպակտ ավտոմեքենա՝ գնի և որակի հարաբերակցության տեսանկյունից: Ժյուրին, որի կազմում էին ավտոմոբիլային փորձագետներ և ավտոմոբիլային թեմայով հրատարակությունների խմբագիրներ, բարձր էր գնահատել ավտոմեքենայի արժանիքները: Audi A3–ը հավաքել էր միավորների ամենամեծ քանակն այնպիսի կատեգորիաներում, ինչպիսիք են՝ ձեռք բերման գինը, տիրապետման արժեքը, անվտանգությունն ու հուսալիությունը: Audi A3–ը սպորտային և խնայողական լինելու, պրեմիում դասի պարզ, նաև հագեցված բնութագրերի շնորհիվ իրապես համարվում է լավագույն ընտրություն գնորդների կողմից: Նորարարական օժանդակ համակարգեր, Audi virtual cockpit սարքավորումների վիրտուալ վահանակ, սմարթֆոնի ինտեգրացում, կաշեպատ նստատեղեր, երկգոտի կլիմայի կառավարման ավտոմատ համակարգ և համայնապատկերային իջանցք՝ սրանք ընդամենը մի քանիսն են մոդելի մատչելի հագեցվածության լայնածավալ ցանկից: (Փետրվար, 2018 թ.)