Auto Trophy 2017: Audi-ն արժանացել է Գրան Պրի մրցանակների
AUTO ZEITUNG ամսագրի ընթերցողները ընտրել են անցնող տարվա լավագույն ավտոմեքենաները: Գրանդ Պրի մրցանակին արժանացել է Audi Q7-ը: Ապրանքանիշը նաև հաղթող է ճանաչվել «Լավագույն դիզայն» (Best design worldwide) անվանակարգում: Մրցանակաբաշխության ընթացքում Audi-ին արժանացել է 79 մրցանակի:
Auto Trophy 30-րդ մրցանակաբաշխության շրջանակում հաղթողներն ընտրվել են AUTO ZEITUNG ամսագրի և ինտերնետային-կայքի ավելի քան 41 000 ընթերցողների քվեարկությամբ: «Պրեմիում դասի լավագույն քրոսովեր անվանակարգում» (Best luxury SUV)Audi Q7 հավաքել է ձայների 16,1% : Auto Trophy 2017 մրցանակաբաշխությանը ներկայացված էին 260 մոդելներ 15 անվանակարգերում:
AUTO ZEITUNG ամսագրի գլխավոր խմբագիր Վոլկեռ Կերդը
(Volker Koerdt) անձամբ հանձնեց մրցանակը Audi AG խորհրդի նախագահ Ռուպերտ Շտադլերին: «Այս հաղթանակը ապացուցում է մեր գնորդների հետաքրքրվածությունը հարմարավետության բարձր մակարդակով քրոսովերների նկատմամբ: Հաջորդ տասնամյակի կեսին յուրաքանչյուր երկրորդ Audi ավտոմեքենան, որը կգնեն մեր հաճախորդները, կլինի քրոսովեր», - հայտարարեց Շտադլերը:
Audi բրենդը նաև արժանացել է մրցանակի «Լավագույն դիզայն» (Best design worldwide) անվանակարգում: «Audi-ն յուրաքանչյուր հարցում հավատարիմ էVorsprung durch Technik (Բարձր տեխնոլոգիաների գերազանցություն) կարգախոսին: Audi ավտոմեքենաների առաջադեմ դիզայնը առանձնանում է ձևի և ֆունկցիայի ներդաշնակությամբ՝նկատարյալ համադրություն, որը տպավորիչ է իր պարզությամբ», - ավելացրել է Audi գլխավոր դիզայներ Մարկ Լիխտեն(Marc Lichte):