Audi-ի պարգևները. 2018 թվական
«Ոսկի» և «արծաթ». Audi Q8 –ը Cannes Corporate Media & TV Awards փառատոնում
Audi ընկերությունը Cannes Corporate Media & TV Awards փառատոնի ժյուրիի որոշմամբ արժանացել է «Ոսկե դելֆին» մրցանակին լավագույն վեբ-սերիալի համար: Կալիֆորնիացի երիտասարդ զույգի մասին պատմող՝ հինգ կարճ դրվագից բաղկացած «Q8 Unleashed» սերիալը ցուցադրվել է Audi Q8-ի համաշխարհային պրեմիերայի ազդարարման շրջանակներում: «Q8 Unleashed»-ը «Արծաթե դելֆին» է ստացել Best Integrated Communication (Լավագույն հաղորդակցում) անվանակարգում: Բացի տեղական ալիքներից՝ մինի սերիալը ցուցադրվել է նաև YouTube-ում և Amazon Prime Video-ով: (Սեպտեմբեր, 2018 թվական)
Forrester Research և Auto Bild. Audi ապրանքանիշն արձանագրում է լավագույն արդյունքները թվային ծառայությունների կատեգորիաներում
Forrester Research գործակալության կողմից Քեմբրիջում (Մասաչուսետսի նահանգ, ԱՄՆ) անցկացված տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ուսումնասիրության համաձայն Audi–ի կայքը ճանաչվել է «Լավագույնը եվրոպական ավտոարտադրողների կայքերից»: Audi-ի թվային լուծումները շահեկանորեն տարբերվում են հարմար ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյսով և հիանալի ֆունկցիոնալ հնարավորություններով: Օգտատերերը ստանում են անհատական առաջարկ և հիանալի բովանդակային աջակցություն: Audi-ի հաջողության ևս մեկ ապացույց է Auto Bild ամսագրի տարբերակով օգոստոսին ստացած բարձրագույն պարգևը ավտոմեքենաների առցանց կոնֆիգուրատորի համար: Խմբագրությանը հատկապես տպավորել է ներկայացված նկարագրությունների և տեղեկատվության ծավալը: Ամսագիրը նաև բարձր է գնահատել «Audi-ի անթերի ներկայությունը ցանցում»: (Սեպտեմբեր, 2018 թվական)
«Լավագույններից լավագույնը». Իսպանիայում Audi e-tron-ը ճանաչվել է տարվա քրոսովեր
Spainmedia հրատարակչական խումբը լիովին էլեկտրական Audi e-tron-ն անվանել է տարվա լավագույն ավտոմեքենա SUV դասում: Կառավարման համակարգում կիրառված առաջավոր տեխնոլոգիաներից բացի բարձր գնահատականի են արժանացել հիանալի բնութագրերն ու լիաչափ քրոսովերի հարմարավետությունը: Spainmedia-ն լույս է ընծայում շքեղ ապրելակերպի մասին Robb Report հայտնի ամսագրի իսպանական տարբերակը և արտադրանքների և ծառայությունների քսան կատեգորիաներում շնորհում «Լավագույններից լավագույնը» կոչումը: Դրանց թվում են, օրինակ՝ գինիներ և կոսմետիկա, ինչպես նաև ավտոմոբիլային երկու կատեգորիաներ՝ նորույթներ և քրոսովերներ: Հավակնորդների ցուցակը ներառում էր ավելի քան 50 մոդել: (Հոկտեմբեր, 2018 թվական)
Չինաստան. Audi 100 Coupé S-ը Great Wall դասական ռալլիի շրջանակներում հաղթանակ է տանում «Լավագույն ավտոմեքենա» անվանակարգում
Auto Bild գերմանական ամսագրի կողմից այս տարի կազմակերպված Great Wall դասական ռալլիի մասնակիցները հաղթահարել են ավելի քան 500 կմ: Մեկնարկային ցանցավանդակին տեղ էր գտել Audi-ի 3 մոդել՝ Auto Union 1000SP, Audi 200 և Audi 100 Coupé S: Audi 100 Coupé S-ը արժանացավ «Լավագույն ավտոմեքենա» մրցանակին Յանցզի կղզում անցկացված Concours d’Elegance նրբագեղության մրցույթում: Audi ապրանքանիշը նաև դարձավ երկրորդը ռալլիի թիմային հաշվարկում: (Հոկտեմբեր, 2018 թվական)
German Car Awards 2019. «արծաթը» նոր Audi A6-ինն է
Նոր Audi A6-ը գրավեց երկրորդ տեղը German Car Awards 2019 մրցույթում: Հաղթանակին հավակնում էր վերջին տասներկու ամիսներին Գերմանիայում թողարկված 59 մոդել: Ժյուրիի կազմի մեջ մտնող 14 փորձագետներ հավակնորդների փորձարկումներն անցկացրին սովորական ճանապարհներին և Պադերբորնի շրջակայքում գտնվող Bilster Berg մրցարշավային ուղիներին: Ներկայացված ավտոմեքենաները գնահատվում էին ըստ տասներկու պարամետրերի, ինչպես օրինակ՝ վարումից ստացած բավականություն, անվտանգություն, մուլտիմեդիական համակարգեր, դիզայն և կատարման որակ: Audi A6-ը հերթական անգամ ճանաչվեց որպես բիզնես դասի հաշվասարակշռված և անթերի լիաչափ մոդել: (Նոյեմբեր, 2018 թվական)