Audi Q5L-ի անդրանիկ ցուցադրությունը Պեկինի ավտոսրահում
4,77 մետր երկարություն, ընդարձակ սրահ և տարողունակ բեռնախցիկ. Audi-ն ներկայացրել է նոր Q5L-ը ապրիլի 25-ից մինչև մայիսի 4-ը Պեկինում տեղի ունեցած ավտոսրահում: Հանրահայտ քրոսովերի երկարացված տարբերակը մշակվել է հատուկ չինաստանցի գնորդների համար: Ավտոմեքենան հնարավոր կլինի պատվիրել հինգ տարբեր լրակազմերով՝ 2.0 TFSI շարժիչի երկու տարբերակով: Բոլոր քրոսովերները համալրվում են quattro լիաքարշակ համակարգով:
Չինաստանում Audi-ի գնորդները ավանդաբար գերադասում են ընդարձակ սրահ և անբասիր հեղինակություն ունեցող ավտոմեքենաները: Ներկայումս Audi-ն առաջարկում է ավելացված անվաբազայով երեք մոդել՝ A4L, A6L և A8L: Այժմ այդ ցանկը համալրել է նոր Audi Q5L-ը, որի համաշխարհային առաջնացուցադրությունը կայացավ պեկինյան ավտոսալոնում: Audi Q5L-ը մոդելի առաջին երկարահիմք քրոսովերն է: Մոդելի բնօրինակի համեմատ անվաբազան և թափքի երկարությունն ավելացել է 88 միլիմետրով: Ի հաշիվ դրա՝ ետևի շարքի ուղևորները ստացել են 110 մմ լրացուցիչ տարածություն ծնկների շրջանում: Բեռնախցիկի ծավալը չի փոփոխվել և կազմում է 550-ից մինչև 1 550 լիտր՝ կախված ետևի շարքի նստատեղերի դիրքից:
Նոր Audi Q5L-ի գնորդներին ընտրության համար հասանելի է հինգ լրակազմ՝ Vogue, Lifestyle, Design, Sport և Sport plus: Նրանք միմյանցից տարբերվում են արտաքին և ներքին տեսքում առկա բազմաթիվ դետալներով: Vogue հիմնական տարբերակում նոր Q5L-ը սարքավորվում է հարմարավետ եռագոտի կլիմայի կառավարման ավտոմատ համակարգով և Audi smartphone interface համակարգով: Սկսած Lifestyle տարբերակից՝ ստանդարտ սարքավորումների մեջ են մտնում MMI navigation plus մուլտիմեդիական համակարգը և ամբողջապես թվային Audi virtual cockpit վիրտուալ սարքերի վահանակը: Design, Sport և Sport plus տարբերակները ներառում են 3D ծավալային հնչողությամբ Bang & Olufsen ձայնային համակարգը:
Audi pre sense basic և Audi pre sense city անվտանգության համակարգերը տեղակայվում են ավտոմեքենայի վրա՝ անկախ լրակազմից: Սկսած Lifestyle տարբերակից՝ Audi Q5L – ը ընտրողաբար համալրվում է բարձր արդյունավետություն ունեցող Matrix LED լուսադիոդային լուսարձակներով: Մոդելի հիմնական լրակազմում արդեն ընդգրկված է համայնապատկերային իջանցքը:
Audi Q5L-ին համալրվում է չինական շուկայում մեծ ճանաչում ունեցող շարժիչով՝ հզոր և խնայողական 4 մխոցանի 2.0 TFSI ուժային ագրեգատը հասանելի է 190 ձ.ու. և 252 ձ.ու. հզորությամբ տարբերակներում: Ավտոմեքենան զարգացնում է 100 կմ/ժ արագություն համապատասխանաբար 8,6 և 6,7 վայրկյանում: С5 վնասակար արտանետումների չափումների չինական ստանդարտների համաձայն 20 մատնաչափ անիվների սկավառակներով համալրված նոր Audi Q5L-ի վառելիքի ծախսը 100 կմ-ի համար կազմում է համապատասխանաբար 6,9 և 7,3լ: Դա հարաբերակցվում է CO2-ի արտանետումներին 164 և 174 գ/կմ չափով՝ կախված շարժիչի հզորությունից: S tronic 7-աստիճան փոխանցումատուփը պտտող մոմենտը փոխանցում է quattro լիաքարշակ համակարգին ultra տեխնոլոգիայով, որը նույնպես առկա է ստանդարտ համալրման կազմում: Audi drive select համակարգի շնորհիվ վարորդը կարող է ընտրել իր համար օպտիմալ վարման ռեժիմ՝ comfort, auto, dynamic, efficiency և individual: Անիվների սկավառակների տրամագծի չափերը տարափոխվում են 18-ից մինչև 20 մատնաչափ:
Նոր Audi Q5L-ը հավաքվելու է Չինաստանի հյուսիսում գտնվող Չանչուն քաղաքի FAW-VW համատեղ ձեռնարկությունում՝ ամբողջական ցիկլի ռեժիմով (CKD): Լրակազմի պատրաստի բաղադրիչների մի մասը արտադրության համար կստացվի Audi-ի Սան Խոսե Չյապեում գտնվող մեքսիկական գործարանից: Նոր Q5L քրոսովերի հայտնվելով Audi ապրանքանիշը մտադիր է ամրապնդել իր դիրքերը չինական շուկայում: Ավտոմեքենաների վաճառքը կմեկնարկի 2018 թվականի ամռանը: