1400_840_Audi-e-tron-prototype-tows-trailer-with-Audi-e-tron-Vision-Gran-Turismo-concept-car_3.jpg

Audi e-tron-ի նախատիպը Վերտեր-Զե-ում

Վերտեր-Զե (Wörthersee) լճի ափին մայիսի 9-ից մինչև 12-ն անցկացվեց GTI-ի երկրպագուների լեգենդար հանդիպումը: Փառատոնի շրջանակներում ներկայացվեց Audi e-tron-ի նախատիպը, որը բուքսիրի քաշեց Audi e-tron Vision Gran Turismo-ը: Այս կերպ սպորտային էլեկտրական քրոսովերը կարողացավ ցուցադրել, որ պատրաստ է ամենօրյա շահագործման համար:

Այս տարի GTI-ի երկրպագուների հանդիպումը Վերտեր-Զե-ի ափին կայացավ արդեն 37-րդ անգամ: Ինչպես միշտ երկրպագուների մեծամասնությունը միջոցառման անցկացման վայրում էր հավաքվել պաշտոնական բացումից մի քանի օր առաջ: Նրանց միացավ նաև Audi-ն. ապրանքանիշը ներկայացվեց Ռայֆնից (Reifnitz) քաղաքում՝ լիովին էլեկտրական առաջին մոդելով՝ Audi e-tron-ի նախատիպով:

Էլեկտրական քրոսովերը ներկայացվեց շարժաբերի համակարգի առկայությունն ընդգծող՝ հատուկ մշակված «կամուֆլյաժ» դիզայնով: Բացի այդ, ավտոմեքենան ցուցադրեց, որ լիովին պատրաստ է ամենօրյա շահագործման: WLTP ցիկլում 400 կմ-ը գերազանցող՝ տպավորիչ վազքի պաշարը, ցանկացած ճանապարհածածկի վրա հաստատուն շարժում երաշխավորող՝ quattro լիաքարշակ համակարգի էլեկտրական համակարգը, ինչպես նաև որպես ընտրանք առաջարկվող քարշա-կցորդման սարքավորումը նոր հնարավորություններ են բացում ավտոմեքենաների կիրառման համար: Այդ թվում՝ մարզական և ժամանցային միջոցառումների ուղևորվելու նպատակով:

Նախատիպը բուքսիրի քաշեց Audi e-tron Vision Gran Turismo կոնցեպտ-քար կցամեքենան: Audi ապրանքանիշի մասնագետները իրականում կառուցել են «Formula E» էլեկտրական հայեցակարգային մրցարշավային բոլիդը, որն ի սկզբանե ստեղծվել էր PlayStation 4 խաղերում վիրտուալ մրցարշավների համար: Սկսած «Formula E»-ի Հռոմում անցկացված փուլից՝ Audi e-tron Vision Gran Turismo կոնցեպտ-քարը օգտագործվում է որպես մրցարշավային տաքսի էլեկտրական մրցարշավի շարքերի շրջանակներում:

Audi e-tron նախատիպի մասին լրացուցիչ տեղեկատվություն է ներկայացված www.audi-mediacenter.com և www.e-tron.audi վեբկայքերի MediaCenter բաժնում: