Audi-e-tron_16_5.jpg

Audi –ն գործարկում է էլեկտրական շարժունակության զարգացման e-offensive ծրագիրը

Audi e-tron-ի համաշխարհային պրեմիերան նշանավորեց ընկերության էլեկտրական շարժունակության զարգացման ծրագրի գործարկումը: Մինչև 2025 թվականը Audi-ն համաշխարհային կարևոր շուկաներում կներկայացնի 12 ամբողջովին էլեկտրական մոդելներ, ընդ որում ապրանքանիշի վաճառքի ընդհանուր ծավալի մոտ 1/3-ը կկազմեն ավտոմեքենաների՝ գոյություն ունեցող մոդելային շարքի էլեկտրիֆիկացված մոդիֆիկացիաները: Audi e-tron-ը և Audi e-tron Sportback-ը կընդգրկվեն այն էլեկտրական քրոսովերների շարքում, որոնք ներկայացվելու են 2019 թվականին: Հասանելի կլինեն նաև Avant և Sportback թափքերով ուրիշ մոդելներ: Էլեկտրիֆիկացված մոդելները կներկայացվեն բոլոր կարևոր սեգմենտներում՝ սկսած կոմպակտից մինչև լիաչափ ավտոմեքենաները:

AUDI AG վարչության անդամ, տեխնիկական զարգացման պատասխանատու Պետեր Մերտենսը (Peter Mertens) նշում է. «Audi e-tron-ն անկասկած կարևոր ուղենիշ է ընկերության պատմության մեջ և առաջին քայլն է մեր էլեկտրիֆիկացման ռազմավարության զարգացման գործում»: Չորս տեխնիկական հարթակների համակցումը կդառնա էլեկտրամոբիլների շարքի ստեղծման գրավականը յուրաքանչյուր սեգմենտում ՝ կոմպակտ մոդելներից մինչև D–դասի պրեմիում սեդանները: Audi-ի տեխնիկական մշակումների բաժնի սերտ համագործակցությունը կոնցեռնի այլ ապրանքանիշների հետ թույլ է տալիս ստեղծել անհրաժեշտ սիներգիա՝ արտադրանքի լայն շարքի գործարկման համար, ինչպես նաև հիանալի հեռանկարներ է բացում ֆինանսական հաջողության համար:

Audi e-troում և Audi e-tron Sportback-ում շարժիչի երկայնակի տեղակայումով Audi հարթակի բաղադրիչների և նորարարական տեխնոլոգիաների օգտագործումը, առավելապես շարժաբերի համակարգների ասպարեզում, հնարավորություն կտա մշակելու էլեկտրական quattro լիաքարշակ համակարգով քրոսովերների առանձին ընտանիք: Այդ դասում կարևորագույն պարամետրեր կհամարվեն արագ լիցքավորման հնարավորությունը 150 կՎտ հզորությամբ լիցքավորման կայանների օգնությամբ և բավականաչափ ընթացքային պաշարի առկայությունը՝ հեռավոր ուղևորությունների համար:


2018 թվականի վերջին կներկայացվի e-platform նոր հարթակի վրա ստեղծված առաջին մոդելը. իրենից բացարձակապես նոր դինամիկ կուպե ներկայացնող կոնցեպտուալ Audi e-tron GT-ի առաջնելույթը տեղի կունենա Լոս Անջելեսի ավտոսրահում: Այս ավտոմեքենայում իրականացված տեխնոլոգիաները մշակվել են Porsche-ի մասնագետների հետ համատեղ, մինչդեռ կոնցեպտի դիզայնում և բնույթում անսխալ կռահվում է Audi-ի ԴՆԹ-ն:

Audi և Porsche կոնստրուկտորական ստորաբաժանումների ևս մի համատեղ նախագիծ է PPE (Premium Platform Electric) հարթակը, որը կլինի բազմաթիվ Audi էլեկտրամոբիլների հիմքում՝ սկսած В-դասի զանգվածային մոդելներից մինչև D սեգմենտի ավտոմեքենաները: Էլեկտրամոբիլների համար հատուկ մշակված այս հարթակն ապահովում է առավելություններ՝ զանգվածի, հորինվածքի և թափքի համաչափությունների տեսանկյունից:

Volkswagen կոնցեռնի միանգամից մի քանի ապրանքանիշներ կատարում են MEB (Modular Electrification Platform) մոդուլային հարթակի համատեղ մշակումը, որի հիման վրա կթողարկվի Audi-ի էլեկտրական մոդելների շարք, մասնավորապես՝ զանգվածային А սեգմենտում:

AUDI AG-ն նաև պլանավորում է նկատելիորեն ընդլայնել հիբրիդային plug-in ավտոմեքենաների ընտանիքը: «Հեռանկարում գործնականորեն յուրաքանչյուր սեգմենտում կներկայացվեն մոդելներ, որոնցում ներքին այրման շարժիչի կողքին կօգտագործվի էլեկտրաշարժիչ, ընդ որում՝ դրանք հնարավոր կլինի լիցքավորել վարդակից»,- ավելացնում է պ-ն Մերտեսը: