Audi-at-Design-Miami_2-1400x438.jpg

Audi-ն Design Miami ցուցահանդեսում ներկայացրել է տեխնիկական զարգացման փուլերը

Audi-ին ներկայացրել է նոր Audi A8-ի տեխնոլոգիաների ուսումնասիրությունների ու մշակման բարդ գործընթացը: Design Miami 2017 ցուցահանդեսի ընթացքում պրեմիում դասի ավտոարտադրողը առաջին անգամ ցուցադրեց Audi Motherboard կայանքը: Տեխնիկական մշակման ստորաբաժանման մասնագետների ստեղծած բնօրինակ փորձնական համակարգի ճշգրիտ կրկնօրինակը վերահաստատում է շքեղ սեդանի անհավանական առաջանցիկություն:

Ցուցանմուշը բաղկացած է 3 × 3 չափի երեք կառուցվածքային մեկուսատախտակներից: Նրանք ցուցադրում են կառավարման բլոկերը, որոնց օգնությամբ, ավտոմեքենաների սերիական արտադրության մեկնարկից առաջ ինժեներները ստուգում են սարքավորումների և ծրագրային ապահովման համատեղելիությունը։ : Այս ստուգումների ընթացում մոդելավորվում են տարբեր իրավիճակներ, ինչպես օրինակ համակարգերի միջև մեծաքանակ տվյալների փոխանցումը: Նմանատիպ փորձատեղերը հիմնականում գտնվում են տեխնիկական մշակման ստորաբաժանման տարածքում, որտեղ կողմակի անձանց մուտքն արգելված է:

Չորրորդ սերնդի Audi A8-ը մարմնավորում է Vorsprung durch Technik կարգախոսը. շքեղ սեդանը առանձնանում է նոր դիզայնով ու կառավարման նորարարական կոնցեպտով: «Audi A8-ը աշխարհում առաջին սերիական ավտոմեքենան է, որն ունակ է ապահովել ինքնավարրմանբարձր մակարդակ: Մայամիում մենք այցելուներին ներկայացնում ենք, թե ինչպես է այս մոդելը նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կարողանում հաղթահարել բարդ իրավիճակներ, որոնք առաջանում են ծանրաբեռնված երթևեկության ժամանակ: Ցուցադրվող կայանքի միջոցով մենք հնարավորություն ենք տալիս ականատես դառնալ նոր Audi A8-ի մշակման գործընթացին։», - հայտարարեց Audi ընկերության փորձնական տեխնոլոգիաների մարկեթինգի բաժնի ղեկավար Բերնհարդ Նոյմանը (Bernhard Neumann):

Design Miami ցուցահանդեսը անցկացվեց դեկտեմբերի 5-ից 10-ը Մայամիում, Ֆլորիդա: Այն միջազգային դիզայներական ֆորում է, որն ամեն տարի ամբողջ աշխարհից գրավում է ամենահեղինակավոր արվեստի կոլեկտորների, պատկերասրահների սեփականատերերի, դիզայներների և քննադատների: Audi ընկերությունը ցուցահանդեսի էքսկլյուզիվ գործընկերն է 2006 թվականից: