Հղկված կառավարելիություն և հարմարավետություն
Նոր Audi A7 Sportback-ի ընթացային մասն իր մեջ կատարելապես զուգորդում է սպորտային բնույթն ու անգերազանցելի հարմարավետությունը: Ստանդարտ լրակազմի մեջ մտնում է փոփոխական փոխանցումային հարաբերությամբ ղեկանիվային կառավարումը, ինչը ապահովում է մեծ ճշգրտություն՝ կախված ղեկի թեքման անկյան մեծացումից: Գնորդներին առաջարկվում է կախոցի ընտրանքային չորս տարբերակ. ավանդական՝ պողպատե զսպանակներով, սպորտային՝ 10 մմ-ով պակասեցված ճանապարհային լուսաշերտով, պնևմատիկ հարմարվող՝ թափքի ավտոմատ շտկման գործառույթով և կախոցի մեղմիչների կոշտության էլեկտրոնային կառավարումով:
Ընթացային մասում ղեկանիվային կառավարման դինամիկ համակարգը ստացել է նորարարական լուծում: Կախված արագությունից՝ համակարգն ակտիվորեն ղեկավարում է առջևի և հետևի առանցքի անիվները՝ փոխելով փոխանցումային հարաբերությունները 9,5:1-ից 16,5:1 ընդգրկույթում: Ցածր արագությունների դեպքում առջևի և հետևի անիվները շրջվում են հակառակ ուղղություններով, ինչն ավելացնում է մանևրականությունը: 60 կմ/ժ –ից բարձր արագությունների դեպքում հետևի անիվները շրջվում են առջևինների հետ նույն ուղղությամբ, ինչը բարձրացնում է կայունությունը ուղիղ դրությամբ և օգնում է վերադասավորվելիս:
Առաջադիմական օժանդակ համակարգերով Audi A7 Sportback-ը հայաստանյան շուկայում առաջարկվում է մեղմ հիբրիդի (mild hybrid) տեխնոլոգիայով 3.0 TFSI բենզինային շարժիչով, quattro ultra լիաքարշակ համակարգով, ինչպես նաև բազային սարքավորումների լայն ցանկով, մասնավորապես՝
• լուսադիոդային լուսարձակներով
• start/stop համակարգով
• անձրևի և լույսի տվիչներով
• առջևի նստատեղերի էլեկտրական կարգավորում՝ վարորդի նստատեղի կարգավորումների
վերաբերյալ հիշողության գործառույթով
• առջևի նստատեղերի տաքացումով
• կաշվով դրվագված բազմաֆունկցիոնալ ղեկով
• MMI Radio Plus с MMI touch response համալիրով
• վարորդի և առջևի ուղևորի համար կլիմայի կարգավորման անհատական հնարավորությամբ
• կայանման օգնականով և շատ այլ հնարավորություններով:
Գնորդների համար նոր Audi A7 Sportback-ը հասանելի կլինի երեք շարքերից՝ Advance, Sport և Design. Advance շարքի ավտոմեքենաների համալրման մեջ մտնում է նաև կաշեպատ, բազմաֆունկցիոնալ, եռաթև ղեկանիվ՝ էլեկտրակարգավորումներով և տաքացմամբ, հետևի տեսախցիկ, դիմապակի՝ տաքացումով, հարմարավետ բանալի, Audi phone box սարք և Audi pre sense front անվտանգության համակարգ:
Audi A7 Sportback Sport շարքում, որպես հավելում Advance շարքի սարքավորումներին, առաջարկվում է S line սպորտային փաթեթ, 20 մատնաչափ թեթևաձույլ սկավառակներ, ինչպես նաև հատուկ կարգավորումների շարք՝ կաշվե դրվագմամբ բազմաֆունկցիոնալ սպորտային ղեկանիվով, Alcantara frequency նյութից դրվագումներ ունեցող սպորտային նստատեղերով, և առջևի նստատեղերի թիկնակներին կաշվե S դրոշմով դեկորատիվ վրադիրներով, դռների ավտոմատ չափաբերիչ և շատ այլ հնարավորություններով:
Design շարքի համալրման մեջ, բացի Advance շարքի սարքավորումներից, ներառված են HD Matrix LED մատրիցային լուսադիոդային լուսարձակներ, Valcona կաշվով պաստառապատված հարմարավետ առջևի նստատեղեր՝ էլեկտրակարգավորումով, օդափոխումով և դիրքի հիշողությամբ, 19 մատնաչափ դյուրահալ սկավառակներ, կլիմայի կարգավորման քառագոտի համակարգ և շատ այլ հնարավորություններ:
Նոր Audi A7 Sportback-ն առաջարկվում է մի ամբողջ շարք օժանդակ համակարգերով և գործառույթներով, որոնք հեշտացնում են ավտոմեքենայի կառավարումը և բարձրացնում անվտանգությունը: Համակարգերը բաժանված են երկու փաթեթի՝ «Քաղաք» (խաչմերուկում շարժվելու նոր օգնականով) և «Ճանապարհորդություն»: Վերջինը ներառում է վարման ադապտիվ օգնական (ADA), որը թեթև ղեկակառավարմամբ լրացնում է ադապտիվ կրուիզ-կոնտրոլի (АСС) գործողությունները՝ գրաված երթևեկելի գիծը պահպանելու համար: Կախված լրակազմից՝ ավտոմեքենան կարող է համալրվել 5 ռադարային տվիչներով, 5 տեսախցիկով, 12 ուրտրաձայնային տվիչներով և լազերային սկաներով, որոնց աշխատանքի համար պատասխանատու է Օժանդակող համակարգերի կառավարման կենտրոնական բլոկը (zFAS).