A1714710-1920x1080.jpg

Նոր Audi A8‐ի դինամիկ կերպարը. սպորտային սթայլինգ-փաթեթ

Նրբագեղ, ժամանակակից և սպորտային. նոր Audi A8-ը թելադրում է պրեմիում բրենդի ամբողջ մոդելային շարքի ոճը: Նոր սթայլինգ-փաթեթը լրացնում է շքեղ սեդանի դինամիկ տեսքը: Սեդանի ավելի վառ կերպարը ընդգծում են արտաքին սպորտային տարրերը և նոր սպորտային նստատեղերը :

Singleframe լայն հովացուցիչի պաշտպանիչ ցանցի տակ տեղադրված է ալյումինե ներդիր, ինչն ավելի տպավորիչ է դարձնում մոդելի տեսքը: Հստակ եզրավորված օդառիչները նույնպես ընդգծում են նրա վառ բնույթը : Դռնաշեմերի հատուկ ներդիրները, որոնք լայնանում են դեպի անիվները, վկայում են Quattro լիաքարշակ համակարգի մասին, որը ներառված է մոդելի բազային սարքավորումներում:
Սպորտային սթայլինգ փաթեթը ներառում է նաև նորացված թափարգելը՝ ցանցաձև ներդիրով և դիֆուզորի կոնտրաստ ձևավորմամբ: Ավտոմեքենայի կողային և հետևի հատվածներով անցնող ալյումինե գիծը արտացոլում է առջևի մասի պատկերային լուծումը և ընդգծում է բեռնախցիկի ներքևի հատվածի եզրը:
Առաջին անգամ Audi A8-ում հնարավոր է տեղադրել նոր բարձր հարմարավետության սպորտային նստատեղեր: Դրանք ունեն օդորակման և մերսմանգորառույթներ, իսկ նստտեղերի մեջտեղում տեղադրված է հարմարավետ կենտրոնական արմնկակալ: Նստատեղերը կարելի է երեսպատել բարձր որակի Nutmeg էքսկլյուզիվ շագանակագույն Valcona կամ Unicum կաշիներով՝ ձևավորված կապույտ Tourmaline մեքենակարով:
Միաժամանակ Audi-ն ընդլայնել է Audi A8-ի համար հասանելի գույների երանգները. Այսուհետ շքեղ սեդանի թափքը հասանելի է նոր Daytona մոխրագույնով:

Տեսադարան

Լուսանկարներ