Մարկ Լիխտեն (Marc Lichte) 2014‐ից Audi‐ի ապրանքանիշի գլխավոր դիզայներն է: Այս տարվա հունիսի 11-ին Բարսելոնայում Audi Summit ցուցահանդես-կոնֆերանսում կայացավ չորրորդ սերնդի Audi A8-ի համաշխարհային պրեմիերան: Պրեմիում դասի նոր սեդանի տեսքը համապատասխանում է ապրանքանիշի դիզայնի նոր կոնցեպտին:
Մարկ Լիխտե‐ Բարսելոնայում կայացած Audi A8-ի համաշխարհային պրեմիերայով մենք ավարտում ենք այս մոդելի նոր սերնդի ստեղծման շրջափուլը: Երեք տարի առաջ մենք, խորհրդի անդամների հետ միասին, ընտրեցինք նոր մոդելի դիզայնը հենց այդտեղ: Audi A8-ը առաջին սերիական մոդելն է, որը ցուցադրում է Audi դիզայնի նոր լեզուն։ Այն ամբողջովին արտացոլում է ապրանքանիշի առաջադիմությունը:
Մարկ Լիխտե ‐ Audi‐ի դիզայնը միշտ հետամուտ է «Vorsprung durch Technik» («Բարձր տեխնոլոգիաների գերազանցությունը») կարգախոսին: Անձամբ ինձ համար, առաջադեմ կլինի այն լուծումը, որտեղ ձևը, գործառույթները և դիզայնը կլինեն ներդաշնակ: Կատարյալ լուծումը պետք է տպավորիչ լինի իր պարզությամբ:
Մարկ Լիխտե ‐ Այս մոդելում արտացոլված են շքեղության և հեղինակության մասին մեր պատկերացումները: Մեծ ուղղահայած Singleframe ցանցով և արտահայտիչ անվակամարներով թափքի յուրահատուկ գծերի շնորհիվ պրեմիում դասի նոր սեդանը ուղղակիորեն վստահություն է ճառագայթում: Ինտերիերում մենք ավելի քիչ ենք օգտագործում սովորական դիզայներական լուծումները: Նոր Audi A8-ում գրեթե չկան կոճակներ կամ փոխարկիչներ: Դրանց փոխարեն օգտագործվել է հպազգայուն էկրանի կոնցեպտը, որը ամբոջովին ներկառուցված է առջևի սև պանելում: Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս ազատել տարածությունը։ Այն իրապես հեղափոխական է:
Մարկ Լիխտե ‐ Նոր Audi A8-ը ազդում է բոլոր զգայարանների վրա: Ամեն ինչ սկսվում է սրահի ձևից և գծերից, հետո ուշադրությունը սևեռվում է բնօրինակ նյութերի հիանալի որակի վրա: Գումարած ձայնային համակարգից և օծանելիքի նուրբ բուրմունքից ստացված տպավորությունները: Նոր Audi A8-ում ներդաշնակորեն համադրված են նշված բոլոր բաղադրիչները:
Մարկ Լիխտե ‐ Իրապես յուրահատուկ է OLED տեխնոլոգիայով իրականացված հետևի լապտերների լուսագիծը, որը ձգվում է Audi A8-ի թափքի ամբողջ լայնությամբ: Այս լուսատեխնիկան ստեղծում է յուրօրինակ դինամիկ լուսային գրաֆիկա այն պահին, երբ վարորդը մոտենում է ավտոմեքենային կամ հեռվանում դրանից: Նմանատիպ լուծում առաջին անգամ է իրականացվում այս բնագավառում, և դարձել է մթության մասին մեր հեռանկարային պատկերացումների արտացոլումը: Այլ խոսքով, այսպիսի մանրամասների շնորհիվ Audi A8-ը միշտ կարժանանա ուշադրության: