A162831_large.jpg

«Տարվա շարժիչ». Audi 2.5 TFSI ուժային ագրեգատը կրկին ճանաչվել է լավագույնը

Audi ընկերությունը հերթական հաջողությունն է գրանցել «Տարվա շարժիչ» միջազգային մրցույթում. Իր Audi 2.5 TFSI ուժային ագրեգատի շնորհիվ ապրանքանիշը 2-2,5լ ծավալով շարժիչների անվանակարգում արժանացել է հեղինակավոր մրցանակի:

«Արդեն 40 տարի է, ինչ հինգ մխոցանի շարժիչները ուղղակիորեն կապված են Audi ապրանքանիշի հետ, և մենք շարունակում ենք կատարելագործել դրանք: Անցյալ տարի մենք ներկայացրեցինք Audi ТТ RS-ը, որի համար ստեղծվել է լիովին նոր հինգ մխոցային ուժային ագրեգատ՝ գլանների ալյումինե բլոկով», - ասել է AUDI AG խորհրդի անդամ, տեխնիկական զարգացման պատասխանատու Փիթեր Մերթենսը:

Ժյուրիի անդամները գնահատել են ոչ միայն շարժիչի արդյունավետության բարձր մակարդակը, այլ նաև իր յուրահատուկ հնչողությունը: Այս սերնդի հինգ մխոցային շարժիչը իր նախորդից 26 կգ ավելի թեթև է, ինչը հիմնականում պայմանավորված է գլանների բլոկով, որը պատրաստված է թեթև համաձուլվածքից: Դա թույլ է տվել Audi‐ի ինժեներներին օպտիմալացնել քաշի բաշխումը առանցնքներում և բարելավվել կառավարելիությունը:
Audi 2.5 TFSI շարժիչով համալրվում են Audi TT RS Coupé (վառելիքի կոմբինացված ծախսը, լ/100 կմ՝ 8,4–8,2; CO2 կոմբինացված արտանետումները, գ/կմ՝ 192–187), Audi TT RS Roadster (վառելիքի կոմբինացված ծախսը, լ/100 կմ՝ 8,5–8,3; CO2 կոմբինացված արտանետումները, գ/կմ՝ 194–189), Audi RS 3 Sedan (վառելիքի կոմբինացված ծախսը, լ/100 կմ՝ 8,4–8,3; CO2 կոմբինացված արտանետումները, գ/կմ՝ 191–188) և Audi RS 3 Sportback (վառելիքի կոմբինացված ծախսը, լ/100 կմ՝ 8,4–8,3; CO2 կոմբինացված արտանետումները, գ/կմ՝ 192–189) մոդելները: Շարժիչի հզորությունը կազմում է 400 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը՝ 400 Ն•մ:

2.5 TFSI շարժիչը աշխարհում ամենահզոր հինգ մխոցային ուժային ագրեգատն է, որի շնորհիվ Audi RS 3 Sportback-ը 4,1 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն: Բազային համալրման պարագայում Audi RS 3 Sedan և Audi RS 3 Sportback ավտոմեքենաների առավելագույն արագությունը սահմանափակվում է 250 կմ/ժ նիշի վրա, սակայն այն կարելի է ավելացնել մինչև 280 կմ/ժ:

«Տարվա շարժիչ» միջազգային մրցանակը անցակցվում է ամեն տարի՝ սկսած 1999 թվականից: Միջազգային ժյուրին, որի կազմում են 65 լրագրողներ ավտոմոբիլային-սպորտային հրատարակություններից, տարբեր անվանակարգերում ընտրում են լավագույն ուժային ագրեգատները: Audi ընկերությունը արդեն 13 անգամ արժանացել է այս հեղինակավոր մրցանակին: